«Նախադասություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  1 տարի առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
Դատողությունը՝ որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով։ Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն։ Նախադասությունը միևնույն դատողությանն արտահայտություն է տալիս տարբեր միջոցներով, ինչի պատճառով դրանք կարող են կառուցվածքով չհամընկնել։ Բացի այդ՝ կան նախադասություններ, որոնք տիպիկ դատողություններ չեն արտահայտում (հրամայական, որոշ հարցական ու բացականչական նախադասություններ)։
== Նախադասությունների դասակարգումը ==
* ''Ըստ կառուցվածքային հատկանիշի'' (ըստ ստորոգումների քանակի)` նախադասությունները լինում են պարզ և բարդ։ [[Պարզ նախադասություն]]ներն ունենում են մեկ ստորոգում և կարող են լինել [[միակազմ նախադասություններ|միակազմ]] կամ [[երկկազմ նախադասություններ|երկկազմ]]:։ [[Բարդ նախադասություն]]երն ունենում են մեկից ավելի [[ստորոգում]] և կարող են լինել [[բարդ համադասական նախադասություններ|բարդ համադասական]] կամ [[բարդ ստորադասական նախադասություններ|բարդ ստորադասական]]:։
* Նայած նրան, թե նախադասություն կազմող տարրերը լրիվ են, թե զեղչված, զանազանում են լրիվ նախադասություն և թերի նախադասություն։
* ''Ըստ հնչերանգի'' (ու հաղորդման նպատակի)` տարբերում են [[պատմողական նախադասություն|պատմողական]], [[հարցական նախադասություն|հարցական]], [[բացականչական նախադասություն|բացականչական]], [[հրամայական նախադասություն|հրամայական]] (հորդորական) նախադասություններ։