«Յոկո Օնո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
 
Տող 22.
Օնոյի ծնողները սերում էին հարուստ ընտանիքներից։ Հայրն իր հերթին սերում էր ճապոնական կայսերական տոհմից և մասնագիտությամբ դաշնակահար էր, սակայն թողնում է այն և մտնում աշխատելու բանկային համակարգում։ Օնոն սկզբում կրթվում է մասնավոր ուսուցչի կողմից, իսկ հետո արդեն տեղափոխվում մասնավոր դպրոց, որտեղ ուսուցանում է [[Դասական երաժշտություն|դասական երաժշտության]] և առհասարակ [[արվեստ]]ի հիմունքները, ինչպես նաև սովորում է [[անգլերեն]] լեզուն։ Օնոն ընտանյոք հանդերձ այցելում է [[Միացյալ Նահանգներ]] մինչ [[Երկրորդ աշխարհամարտ]]ի սկսվելը։ Օնոյի հայրը գործնական ճանապարհորդության մեջ էր, երբ պատերազմ է բռնկվում, և վերջինս չի կարողանում կապվել ընտանիքի հետ։ Ընտանիքի մայրը որոշում է Յոկոյի և նրա քրոջ ու եղբոր հետ տեղափոխվել [[Տոկիո]]ից հեռու գտնվող գյուղական տարածքներ։
 
Պատերազմի ավարտից հետո ընտանիքը վերամիավորվում է և տեղափոխվում բնակվելու [[Նյու Յորք]]ում:ում։ Օնոն ընդունվում է Սառա Լոուրենսի անվան քոլեջ ([[Անգլերեն|անգլ]].` ''Sarah Lawrence College''), սակայն ուսումնական երրորդ տարում թողնում է այն:այն։ Օնոն սկսում է հետաքրքություններ ցուցաբերել ավանգարդ արվեստի և երաժշտության մեջ, որից հետո էլ գրում է բանաստեղծություններ, որոնցից շատերը դառնում են արվեստի գործեր ստեղծելու համար նախատեսված ինստրուկտաժներ:ինստրուկտաժներ։ Նա նույնիսկ տպագրում է բանաստեղծությունների գիրք` անվանելով ''«գրեյպֆրուտ»'':։ Օնոյի ծնողները, սակայն, չեն ողջունում իրենց դստեր ընտրած մասնագիտական ուղին, իսկ երբ Օնոն ամուսնանում է երիտասարդ ճապոնացի դաշնակահար Տոշի Իչիյանագիի հետ, ծնողները նույնիսկ հրաժարվում են նրանից։
 
Ամուսնական կյանքը, սակայն, չի հաջողվում, և Յոկո Օնոն բնակարան է վարձակալում Նյու Յորքի թաղամասերից մեկում ու սկսում ընկերություն անել տեղի հեղինակավոր արվեստագետների հետ, որոնց մեկը լեգենդար նկարիչ [[Էնդի Ուորհոլ]]ն էր։ Օնոն երկրորդ անգամ ամուսնանում է ոմն Էնթընի Քոքսի հետ։ Զույգն ունենում է դուստր՝ Կյոկո անունով։
Տող 28.
Օնոն ամուսնու և դստեր հետ [[1966]] թ.-ին մեկնում է [[Լոնդոն]], որտեղ բացում է իր նկարների ցուցահանդեսը։ [[Ջոն Լենոն]]ը, ով այդ ժամանակ «[[Բիթլզ]]ի» անդամն էր, մի անգամ այցելում է այդ ցուցահանդեսը և բավականին հավանում Օնոյի աշխատանքները։ Լենոնը և Օնոն դառնում են ընկերներ, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև սիրահարներ։ Երկուսն էլ սկսում են անհետաքրքրություն ցուցաբերել իրենց օրինական ամուսինների հանդեպ, ուստի 1969 թ.-ին՝ ամուսնալուծվելուց հետո Լենոնն ու Օնոն ի վերջո ամուսնանում են։
 
Բիթլզի շատ երկրպագուներ մեղադրում են Օնոյին՝ իրենց սիրելի խումբը «լուծարելու» մեջ, քանի որ ըստ նրանց՝ Յոկո Օնոն այնքան մեծ ազդեցություն ուներ Լենոնի վրա, որ վերջինս «գլուխն էր կորցրել»:։ Իրականում՝ Օնոն պարզապես քաջալերում էր Լենոնին անել այն բաները, ինչ նա նախկինում ցանկացել էր անել, սակայն վախեցել էր հանրային կարծիքից, ներառյալ խմբից դուրս գալու նրա միտքը։ Զույգը նոր խումբ-դուետ է հիմնում՝ այն կոչելով՝ Plastic Ono Band: Զույգի համար մյուս խնդիրը զավակ ունենալն էր, քանի որ Օնոն բազմաթիվ անգամ ընդհատել էր հղիությունը։ 1975 թ.-ին՝ Լենոնի 35 ամյակի օրը, նրանք ունենում են իրենց առաջնեկին՝ [[Շոն Լենոն|Շոնին]]:։ Բացի այդ՝ Օնոն կարողանում է հաշտվել հայրական ընտանիքի հետ։
 
Լենոնը կնոջն համարում էր իր «մուսան»:։ 1980 թ.-ին՝ ամուսնու մահվանից հետո Օնոն թողարկում է բազմաթիվ սոլո ալբոմներ։ Առաջին սոլո ալբոմի անվանումն էր ''Season of Glass'': Նրա հետագա գործերը բավականին դրական կերպով են ընդունվում երաժշտական քննադատների ու նույնիսկ Լենոնի երկրպագուների շրջանում, սակայն ալբոմների վաճառքը այդքան էլ հաջող չի ստացվում։
 
Այժմ Յոկո Օնոն հեռացել է իր բուռն կարիերայից և տնօրինում է Լենոնի թողած հետբիթլզյան ժառանգությունը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Յոկո_Օնո» էջից