«Մախորկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
File:Nicotiana rustica - Köhler–s Medizinal-Pflanzen-226.jpg
File:Nicotiana rustica - 4849.jpg
Տող 1.
[[File:Nicotiana rustica - Köhler–s Medizinal-Pflanzen-2264849.jpg |մինի|աջից|Մախորկա ''Nicotiana rustica'']]
'''Մախորկա''', [[մորմազգիներ|մորմազգինե]]րի ընտանիքի նիկոտիանա [[ցեղ]]ի միամյա [[բույս]]։ Ցողունի բարձրությունը մինչև 120 սմ, [[արմատ]]ը առանցքային է, [[տերև]]ները՝ կոթունավոր (ցողունի վրա՝ 12-20), լայն, սրտաձև։ [[Ծաղկաբույլ]]ը հուրան է. ծաղիկները՝ դեղնականաչավուն։ Պտուղը երկբուն բազմասերմ տուփիկ է։ [[1000]] սերմը կշռում է 0, 25-0, 35 գ։ Մախորկաի չոր տերևները պարունակում են 1-10% նիկոտին, 15-20% օրգանական թթուներ (այդ թվում՝ մինչև 10% կիտրոնաթթու), իսկ [[սերմ]]երը՝ 35-40% ճարպ, որը գործածվում է լաքերի, ներկերի ու օճառի արտադրության մեջ։ Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են ծխելու համար, ինչպես նաև որպես քթախոտ կամ ծամելու խոտ։ Մախորկաից ստանում են նիկոտինաթթու (վիտամին PP), լիմոնաթթու, նիկոտինային պատրաստուկներ (նիկոտին սուլֆատ, նիկոդուստ), որոնք կիրառվում են արդյունաբերության ու [[Բժշկություն|բժշկության]] մեջ և գյուղատնտեսական բույսերի ՚ վնասատուների դեմ պայքարելու համար։ Մախորկաի հայրենիքը Հարավային Ամերիկայի հյուսիսային մասն է։ Եվրոպա է բերվել XVI դ. սկգբին։
ԽՍՀՄ-ում մշակում էին Ուկրաինայի հյուսիսում, Բելառուսիայում, Վորոնեժի, Տամբովի, Սարատովի, Վոլգոգրադի և այլ մարզերում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մախորկա» էջից