«Մնացական Նահապետյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի Վասպուրական աշխարհի [[Արճեշ]] քաղաքին մերձ Գանձակ գյուղում։ [[Մեծ եղեռն]]ի տարիներին նրանց բնահան եղած ընտանիքը բնակություն է հաստատել [[Կոտայքի շրջան]]ի Ողջաբերդ գյուղում։ [[1931]] թվականին ավարտել է Երևանի քաղլուսվարական տեխնիկումը, [[1940]] թվականին՝ [[Հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի մանկավարժական ինստիտուտի]] լեզվագրական ֆակուլտետը։ Սովորել և ավարտել է նաև նույն ինստիտուտի ասպիրանտուրան։ [[1931]]-[[1936]] թվականներին [[Գորիս]]ում, [[Հոկտեմբերյան]]ում և [[Երևան]]ում աշխատել է որպես կոմերտմիության շրջկոմի քարտուղար։ [[1937]] թվականին եղել է «[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]» թերթի խմբագիրը, [[1938]]-[[1939]] թվականներին՝ ՀԿԿ Երևանի Սպանդարյանի կուսշրջկոմի քարտուղար։ [[1941]]-[[1945]] թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ [[1945]] թվականից դասախոսել է Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ [[1948]] թվականին «[[Նաիրի Զարյան]]ի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական թեկնածուի աստիճան։ [[1959]]-[[1961]] թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի բուհերի վարչության պետն էր, [[1961]]-[[1965]] թվականներին՝ [[Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան|Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի]] ռեկտորը, [[1966]]-[[1971]] թվականներին՝ [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի]] տնօրենի տեղակալը, [[1971]]-[[1974]] թվականներին «Լույս» հրատարակչության տնօրենը, [[1974]]-[[1977]] թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության մինիստրության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը։ Մահացել է [[Երևան]]ում<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 411}}</ref>:։
 
== Մ. Նահապետյանի երկերի մատենագրություն ==