«Միմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 6.
Թե՛ հին, թե՛ [[միջին դարեր]]ում, արքունիքներում և անհատների տներում, [[քաղաք]]ների հրապարակներում, հանդիպում էին առանձնահատուկ տիպի մարդիկ, որոնց հանձնարարված էր զվարճացնել նրանց, ում համար կյանքը թվում է միապաղաղ ու ձանձրալի։ Այդ միմոսներից մի քանիսը իրենց արհեստն այն աստիճանի էին բարձրացրել, որ կարող էին վերցնել իրենց վրա ավելի վեհ, ավելի կարևոր պարտականություններ։ Այս մարդիկ, օգտվելով իրենց անպատժելիությունից, ճշմարտությունն էին ասում անմիջապես իրենց ղեկավարներին՝ այդպիսով հասցնելով բարի խորհուրդները գահին, կամ էլ ողորմություն էին խնդրում ճնշվածների համար։
 
Միմոսներին թույլատրվում է ասել ամեն ինչ՝ այն [[իրավունք]]ը, որից նրանք օգտվում էին, ժամանակ առ ժամանակ չարաշահում էին, բայց պաշտոնապես միմոսները հաճախ ներկայանում էին որպես իրականության սերմանողներ ու տարածողներ։ Հենց նրանց օգնությամբ էր իրականությունը հասնում տիրակալներին, կամ հակառակը։ Շատ միմոսների վերաբերյալ հորինվում էին [[լեգենդ]]ներ, որպեսզի նրանց անուններն անմահացնեին։ Այդպիսին է, օրինակ, Տրիբուլը, ում [[Վիկտոր Հյուգո]]ն ներկայացրել է իր լավագույն վեպում<ref>Հյուգո Վ., Թշվառներ, Երևան, 1987, էջ 72</ref>:։
== Պատմություն ==
Սկսած հին [[հույն]]երից, հռոմեացիներից խոսվում է նրանց մասին, ում պարտավորությունների մեջ մտնում էր իրենց շուրջը կատակներով, սրամտությամբ և ծամածռությամբ հրահրել [[ծիծաղ]]:։ Ամենահին միմոսները նույնիսկ վերապրել են [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] անկումը։ Այդ ժամանակներում միմոսները շատ ցանկալի հյուրեր են եղել բարձրաշխարհիկ [[ընտանիք]]ներում, հատկապես կանայք էին սիրում ունկնդրել նրանց։ Պատճառն այն է, որ իրականում դղյակներում կյանքը շատ միատեսակ էր ու ձանձրալի։ Դղյակների տերերը զվարճանում էին որսով և պատերազմներով, իսկ կանայք՝ միմոսներով։ Եղել են ընտանեկան, պալատական միմոսներ, նաև միմոսական միություններ։ Այդ մարդիկ ներկայացնում են, ընդհանուր առմամբ ժամանակների ու [[ժողովուրդ]]ների առանձնահատկությունները։ Միմոսների մեջ կային «բուֆոն» կոչվող [[խեղկատակ]]ներ, ովքեր իրենց սրամտություններով, կատակներով հանդիսատեսին զվարճացնում էին՝ հանուն դրամի։ Միմոսներ և խեղկատակներ ի հայտ են եկել հին դարերում։ Նրանք հանդիպում էին ոչ միայն սովորական մահկանացուների մեջ, այլ նաև [[Օլիմպոսի աստվածներ]]ի մեջ։
 
Ամենահայտնի միմոսներից է [[Եզոպոս]]ը:ը։ Նա ստրկության մեջ էր և իր վերջին տիրոջ մոտ ուներ միմոսի պարտականություններ։ Նա շատ տգեղ էր ու անճոռնի։ Չնայած դրան՝ չափազանց սրամիտ էր<ref name="Գազո">Газо А. Шуты и скоморохи всех времен и народов, С. Петербург, 1898.</ref>:։
 
Քանի որ միմոսների տերերը շատ էին սիրում և ընդունում էին նրանց, այնքան շատ էին ատում միմոսին ծառաներն ու մեծատոհմիկները։ Սա էլ, ըստ էության, պատճառն է, որ միմոսները իրենց կատակների թիրախ էին ընտրում հենց նրանց՝ ծառաներին և մեծատոհմիկներին։ Շատ միմոսներ պատկանում էին միևնույն ընտանիքին, քանի որ իրենց արհեստը փոխանցվում էր ժառանգաբար՝ հորից որդուն։ Գոյություն ունեին նույնիսկ միմոսների դինաստիաներ։ Միմոսներ եղել են ոչ միայն թագավորների, պալատականների մոտ, այլ նաև հանդիպել են [[մենաստան]]ներում. հոգևորականները ևս սիրել են զվարճանալ միմոսներով և խեղկատակներով։
Տող 19.
:
 
Ինչպես նշվեց վերևում՝ միմոսների և խեղկատակների խնդիրն էր ծիծաղեցնել իրենց տերերին կամ հանդիսատեսին։ [[Ֆրանսուա Ռաբլե]]ն ասում էր, լավ է ծիծաղ առաջացնել, քան լաց, քանի որ մարդկանց ավելի հատուկ է ծիծաղը<ref name="Գազո" />:։ Բոլոր միմոսները, թե՛ ընտանեկան, թե՛ պալատական և ժողովրդական հասկացել են, որ զվարճանքը անհրաժեշտ է խեղճ մարկանց և ամեն ինչ անում էին, որպեսզի զվարճացնեին մարդկությանը։ Այդ ջանասիրության համար նրանք արժանանում էին շնորհակալական խոսքերի իրենց համաժամանակակիցների կողմից։
 
[[Միջնադարյան թատրոն]]ի ու թատերական զվարճալիքների հավաքական կերպար է համարվում կատակերգուն, կամ ինչպես այս հասկացության ամենահին վկայությունն է ասում՝ խեղկատակը<ref>Орбели И. А. Из истории и культуры и искусства Армении в X-XIII В.В. М. 1968, с. 359.</ref>:։ Միջնադարյան կատակերգակ դերասանը կրում է տարբեր անվանումներ՝ խեղկատակ, ծաղրակատակ, խաղակատակ, ասպնակատակ, հացկատակ, կատակերգու, [[ծաղրածու]], կատակագուսան և այլն։ Այս անվանումները ենթադրում են նաև որոշակի դասային կամ տեսակային-ժանրային տարբերություններ<ref>Հովհաննիսյան Հ. Վ., Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978, էջ 229-238</ref>:։ Այս դեպքում հետաքրքրական է միջնադարյան կատակաբանի հավաքական կերպարը, առանց որի՝ չի պատկերացվում ո՛չ պալատական խնջույքը, ո՛չ շուկան կամ տոնավաճառը, ո՛չ [[Թատրոն|թատրո]]նը, ո՛չ էլ ժողովրդական տոնախմբությունները։ Այս կերպարը հատկանշում է [[Հասարակություն|հասարակության]] ստորին խավերի [[վերաբերմունք]]ը կյանքի հանդեպ և շատ դեպքերում ներկայանում է որպես ապադասակարգային ֆիգուրա։
 
Անհեթեթի, խենթակերպի, հիմարի, տարօրինակ մարդու կերպարը ընդհանրապես բնորոշ է [[միջնադարյան քաղաք]]ին:ին։ Սա կարգից ու օրենքից դուրս մարդ է. նրան չեն հարգում, չեն դատում ու պատժում, նրա հետ չեն կռվում, նրան ծաղրում են։ Նրա արածի ու ասածի վրա ծիծաղում են և վարձատրում։ Կատակաբանը ունի որոշակի սոցիալական ֆունկցիա՝ արթուն է պահում հասարակության առողջ [[բանականություն]]ը:ը։ Նա ավելի խելոք է, քան հասարակությունը, բայց ներկայանում է հիմարի տեսքով<ref>Панченко А. М. Юродство как зрелище, Труды отдела древнерусской летературы, Л. 1974, с. 144-153.</ref>:։ Ընդհանրապես սա տիպիկ միջնադարյան երևույթ է և որպես այդպիսին, բավական բարդ կոմպլեքս է։ Բարդ ամենից ավելի նրանով, որ այս տիպը ծնել է [[միջնադար]]ի սոցիալ-դասկարգային հարաբերությունները, որ սա մարդու ապադասակարգայնացման արդյունքներից է։ Հայտնի է 7-8-րդ դարերում Եվրոպայում Կոմենդանտների մի մեծ խավ կազմվել է նախկին հոգևորականներից։ Դրանք, ասպես կոչված, վագանտներն են, որ ստեղծել են նաև իրենց գրականությունը՝ հակակղերական բովանդակությամբ։ Նրանց մի մասը դարձել են [[աճպարար]]ներ, [[ձեռնածու]]ներ. Ծպտվել են զանազան կենդանիների՝ շան, ավանակի, այծի դիմակներով, ամենատարբեր դերեր են կատարել թափառական [[ժոնգլյոր]]ների ներկայացումներում<ref name="Գազո" />:։
[[Պատկեր:Mimes.ogv|մինի|Միմոսներ]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միմոս» էջից