«Մթնաձոր (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
Տող 45.
Այդ հարցին որպես պատասխան նա վայր դրեց ձեռքի գործը և արձակեց դեմքի սփածանելիքը։
 
Բոլորս մնացինք ապշած, մեր աչքերի առաջ պատկերացավ մի չոր գանգ կենդանի մարմնի վրա, որը ամեն ոք կարող է միշտ տեսնել քաղաքի մասնագիտական խանութի ցուցափեղկում որպես պլաստմասսայից պատրաստված արտադրանք:արտադրանք։ Նրա վրա չկան ոչ աչքուհոնք, ոչ քիթ ու շրթունք, դեղնավուն ատամների շարն է միայն միշտ ծիծաղում ոսկրապատ խորշի միջին։ Բակունցն ու Կարապետյանը զարհուրանքով դիտում էին այդ կենդանի կմախքը»։|[[Արտաշես Ծատուրյան]]ի հուշեր,<ref name="ReferenceA">Պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում</ref>,}}
 
=== Ռաֆայել Իշխանյանի ուսումնասիրություններ ===
Տող 52.
Ռաֆայել Իշխանյանը իմացել է, որ Գաբրիել Հարությունյանի երկու որդիներից (Արտեմ և Շամխար) մեկը՝ Արտեմը, բնակվում է Շիկահող գյուղում, 1961 թվականին դիմել է նրան՝ խնդրելով հնարավորին ճշգրիտ տեղեկություններ տալ հոր՝ Գաբրիելի մասին։ Արտեմը մանրամասը տեղյակ էր հոր գլխին եկածը։ Հետագայում Արտեմի պատմածը մասամբ լրացվել ու հաստատվել են մի քանի ուրիշ շիկահողցիների կողմից<ref>Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 618, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի</ref>։
 
{{քաղվածք|1911 թվականի փետրվարի 18-ի օրը շատ ձյուն էր եկել։ Գաբրիելը մի քանի ուրիշ համագյուղացիների հետ աշխատելիս է եղել Շիկահողի Ղշլաղ կոչվող բինայում։ Իրիկնադեմին լուր է տարածվում, թե հարևան գյուղի ադրբեջանցիները մի հսկա արջ են վիրավորել, որը գազազել է և մտել մոտակա Կհոլ կոչվող անտառը։ Գաբրիելը հրացանն առնում է և ընկերոջ՝ Ղազարի հետ գնում անտառ՝ արջին սպանելու։ Անտառի խորքում՝ քայլող մարդկանց հետևից դուրս է գալիս հսկա գազանը և թիկունքից բռնում Ղազարին։ Գաբրիելը անմիջապես կրակում է արջի վրա։ Ոմանց պատմելով կրակում է, ապա հրացանով հարվածում արջին, որից հրացանը ջարդվում է։ Ավելի գազազած արջը Ղազարին թողնում, հարձակվում է Գաբրիելի վրա։ Սկսվում է ծանր գոտեմարտը։ Ղազարը սարսափած թողնում է ընկերոջը մենակ ու թաքնվում։ Գաբրիելի և վիրավոր գազանի մենամարտը բավական երկար է տևում:տևում։ Գյուղացին հաջողեցնում է ձեռքը արջի բերանը տանել, բայց անօգուտ։ Գաբրիելը մի քանի անգամ օգնության է կանչում ընկերոջը, սա վախից ոչ մի շարժում չի անում։ Արջը կրծում է մարդու թևի փափուկը, ապա թաթով հարվածում նրա գլխին։ Դրանից Գաբրիելի աչքերը արյունով են լցվում ու խավարում։ Գազանը մի պահ դադար է տալիս, գյուղացին փորձում է մաքրել աչքերը արյունից, բայց հենց այդ պահին արջը թաթով հարվածում է Գաբրիելի ծոծրակին, ճանկերը խրում մաշկի մեջ և քաշելով պոկում մարդու գլխի ու դեմքի ամբողջ մաշկը մինչև ծնոտը:ծնոտը։ Դրանից հետո արջը հեռանում է, իսկ Ղազարը գնում և օգնության է կանչում մարդկանց։ Ղշլաղից գալիս են Գաբրիելի եղբայրը՝ Պապինը և ուրիշ գյուղացիներ, «Պապինը տեսնելով հորս ծնոտից կախված դեմքի կաշին,— պատմում է Արտեմը,— դանակով կտրում է ու շպրտում»։
 
Գաբրիելին տանում են Բաքու բուժման։ Վերքերը բուժում են, բայց գլուխը մնում Է մաշկազերծ է առանց մազերի, աչքերի, քթի ու շրթունքների, այսինքն՝ որպես գանգ:գանգ։ «Հորս դեմքը միշտ կապած էր, — հիշում Է Արտեմը, — ճանաչում էր մարդկանց միայն ձայնից, զբաղվում էր չարուխ գործելով երբեմն էլ թզբեհներ էր պատրաստում։ Դեպքից հետո ունեցել է երկու տղա և մի աղջիկ»։|Արտեմ Հարությունյան՝ Գաբրիել Հարությունյանի որդի <ref name="ReferenceB">Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 619, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի</ref>}}
 
Ըստ Ռաֆայել Իշխանյանի այս իրողությունը շատ բանով է համընկնում Բակունցի «Մթնաձոր» պատվածքում նկարագրվածին․ արջի և մարդու նույն պայքարը, մարդու գլխի նույն ձևով կատարված գանգամաշկումը։ Հաշմված մարդու արտաքինի ու ձայնի նկարագրությունը Բակունցի պատմվածքում տրված է տառացիորեն այնպես, ինչպես եղել է իրականում, ինչպես պատմել են Գաբրիելի հարազատներն ու ծանոթները։ Նույնիսկ նրա [[տրեխ]] կարելու զբաղմունքն է Բակունցը թողել անփոփոխ <ref name="ReferenceB">Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 619, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի</ref>։