«Մերվ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
- 2 կատեգորիաներ, + 3 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 3.
'''Մերվ''' ({{lang-fa|مرو}}, {{lang-tk|Merw}}), [[Միջին Ասիա]]յի հնագույն քաղաքներից։ Գտնվել է Մուրգաբ գետի ափին (ներկայիս Թուրքմենստան Բայրամ Ալի քաղաքի մոտ)։ Մերվի ավերակներն ուսումնասիրվում են 19-րդ դարի 80-ական թվականներին ([[1946]] թվականից պեղել է սովետական հնագետ Մ․ Մասոնի հնագիտական արշավախումբը)։ Մերվի հնագույն մասը՝ էրկ Կալան, գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի կեսից։ Մերվը բարգավաճել է մ․ թ․ ա․ 2-րդ դարից․—մ․ թ․ 3-րդ դարեր, ունեցել է մոտ 60 կմ<sup>2</sup> տարածք, եռամաս կառուցվածք՝ միջնաբերդ (էրկ Կալա), բուն քաղաք (այժմյան՝ Գյաուր Կալա) և արվարձան (բոլորն էլ՝ պարսպապատ)։ 3-րդ դարից Մերվը եղել է Սասանյանների պետության կազմում, իսկ 7-րդ դարին նվաճել են արաբները։ Այս շրջանում Գյաուր Կալայում կառուցվել են բուդդայական և քրիստոնեական մենաստաններ, ֆեոդալների դղյակներ։ Մերվը առավել ծաղկման է հասել 11-րդ դարից —13-րդ դարերի 1-ին կեսին, երբ դարձել է սելջուկների մայրաքաղաքը։ 12-րդ դարի վերջից-13-րդ դարի սկզբին Խորեզմշահերի պետության խոշոր կենտրոն էր։ [[1222]] թվականին Մերվը ավերել են մոնղոլները։ Դրանից հետո քաղաքը մասնակիորեն վերածնվել է, բայց այլևս նշանակալի դեր չի խաղացել։ [[1520]]-[[1524]] թվականներին և [[1601]]-[[1747]] թվականներին գտնվել է պարսիկների իշխանության ներքո, 19-րդ դարին վերջնականապես անկում է ապրել։
 
Մերվի ավերակներն ընդգրկված են [[ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ]]ում:ում։
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=499}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մերվ» էջից