«Մետամորֆոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 18.
Ցածրակարգ անողնաշարավորների մոտ ([[Սպունգներ|սպունգ]]ներ, աղեխորշավորներ) բնորոշ է մոտամորֆոզը, որի ժամանակ ազատ լողացող [[թրթուր]]ը կատարում է տեսակի զարգացման ֆունկցիան։ Հաճախ այսպիսի մետամորֆոզը բարդանում է սերունդների հերթափոխությամբ, որոնք բազմանում են անսեռ կամ սեռական եղանակովներով։ Առանց սերնդափոխության ձվից դուրս է գալիս թրթուր, որը կատարում է տեսակի տարաբնակեցումը (օրինակ՝ ծովային բազմաշոշոփուկներ՝ բազմատրախոֆորան, [[կակղամորթ]]ները)։
 
Ծովային օրգանիզմների տեղափոխությունը դեպի քաղցրահամ ջրեր և ցամաք, հաճախ հետևանք են դառնում թրթուրների զարգացման մակարդակների կորստին։ Մետամորֆոզի տարբերակները, որոնց ժամանակ ազատ ապրող թրթուրի հետ համապատասխան, մակարդակը կամ ստադիանտեղի է ունենում ձվի ներքին թաղանթում(օրինակ՝ խաղողանման խխունջի, որի վելիգերի ստադիան տեղի է ունենում ձվի ներսում), և կոչվում է [[կրիպտոմետաբոլիա]]:։
 
Նեմերտինների մետամորֆոզ նեկրոտիկ տիպի է, ապագա հասուն անհատը զարգանում է թրթուրի ներսում, իսկ թրթուրի մարմնի հիմնական զանգվածը մահանում է։ [[Հոդվածոտանիներ]]ի, [[ուսոտանիների]], [[փափկամորթների]], [[փշամորթներ]]ի մետամորֆոզ ընթանում է առանց սերունդների հաջորդականության։ Միջատները լրիվ մետամորֆոզի ընթացքում անցնում են ձվի, թրթուրի, հարսնյակի և հասուն անհատի փուլերով։ Ողնաշարավորներից մետամորֆոզով են զարգանում քարալեզները, որոշ ձկներ և երկկենցաղները։ Մետամորֆոզ կարգավորվում է հորմոնների միջոցով։ Տարբերում են մետամորֆոզի նաև այլ ձևեր, կրի [[պտոմետաբոլիա]] (խաղողի խխունջ), [[անամորֆոզ]] (որոշ բազմոտանիներ և ստորին անբեղիկ միջատներ), պրոտոմետոբոլիա (առաջնային անթև միջատներ), հեմիմետաբոլիա, էպիմորֆոզ, [[հոլոմետաբոլիա]] (թևավոր միջատներ)։