«Մարտակերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
Տող 79.
Խորհրդային տարիներին Մարտակերտը հայտնի էր հիմնականում գյուղատնտեսական և սննդի արդյունաբերությամբ, տնտեսական կապի մեջ էր իրենից ոչ հեռու գտնվող Մարգուշևան (Լենինավան, [[Մարաղա (քաղաք)|Մարաղա]]) հայկական և Միր-Բաշիր ([[Թարթառ (քաղաք)|Թարթառ]]) ադրբեջանական քաղաքների հետ։ Երկաթուղային կապն ապահովվում էր [[Աղդամ]] և [[Բարդա]], հազվադեպ՝ մարզկենտրոն [[Ստեփանակերտ]] քաղաքների հետ։ Ավտոխճուղով կապված էր վերոնշյալ քաղանքերին, ինչպես նաև՝ Քելբաջարին ([[Քարվաճառ]])։ Վերջինս [[Ադրբեջանական ԽՍՀ]] մյուս շրջանների հետ կապվում էր միայն ԼՂԻՄ [[Մարտակերտի շրջան]]ով։ Քաղաքի բնակչությունն աճեց ավելի քան երկու անգամ։
 
1988-1994 թվականների [[Արցախյան շարժում|Արցախյան շարժման]] սկզբին Մարտակերտի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները կազմակերպել են բողոքի ցույցեր, ստորագահավաք և այլն։ Ռազմական գործողությունները վերաճեցին [[Արցախյան ազատամարտ|պատերազմի]], երբ ԼՂԻՄ-ը և [[Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ)|Շահումյանի շրջան]]ը անկախացան (սեպտեմբերի 2, 1991)՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Շրջանի տարածքը պաշտպանելու համար ստեղծվել են աշխարհազորայինների շտաբ (ընդհանուր համակարգող՝ Վ. Բեգլարյան, շտաբի պետ՝ Վ. Խոնդկարյան), ինքնապաշտպանական երեք զինված ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Բաղդասարյան, Ա. Նավթալյան, Վ. Մինասյան)։ Մարտակերտում էր նաև շրջանում կազմավորված ինքնապաշտպանական բոլոր ջոկատների մարտական գործողությունները համակարգող շտաբը (համընդհանուր ղեկավար՝ Վ. Գալստյան, շտաբի պետ՝ [[Հայկազ Բաղմանյան]])։ 1988-1992 թվականներին Մարտակերտի և Հայաստանի կամավորական ջոկատները, [[Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժեր]]ը մարտեր են մղել հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ։ 1992 թվականին քաղաքում ծավալվեցին ղարաբաղյան պատերազմի մարտերը․ սկզբում շրջանի արևմտյան հատվածում՝ Քելբաջարի շրջանի հարևանությամբ, գրավվեց դրա անկլավ Աղդաբան գյուղը:գյուղը։ Ստեփանակերտի և Շուշիի շուրջ վարվող մարտական գործողություններից հետո կռիվը տեղափոխվեց նաև Արցախի հյուսիս․ ապրիլի 10-ին տեղի է ունենում [[Մարաղայի կոտորած]]ը։ Հուլիսի 4-ին [[Գորանբոյ գործողություն|ամառային հարձակման ընթացքում]] ադրբեջանցիները գրավեցին Մարտակերտը և վերահսկեցին այն գրեթե մեկ տարի:տարի։ Շուրջ 50 հազար բնակիչ ունեցող շրջանը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց, ապա 1993 թվականի հունիսի 27-ին [[Մարտակերտի ազատագրման ռազմական գործողություն (1993)|քաղաքն ազատագրվեց]] Արցախի Պաշտպանության բանակի կողմից:կողմից։ [[Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան]]ով պարդևատրվել են 5, «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով՝ 40 ազատամարտիկ։ Զոհվել է 134 ազատամարտիկ։ազատամարտիկ<ref name="ՂԱՊ">Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 466-467։</ref>։։։ Շրջան վերադարձան հայերի փոքր մասը։ Հուլիսի 28-ին Մարտակերտի մոտակայքում հանդիպում են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները` պայմանավորվելով կարճատև հրադադար հաստատել։ 1994 թվականին պատերազմն ավարտվում է, և Մարտակերտի մի քանի գյուղեր մնում են Ադրբեջանի կազմում։
 
Քաղաքը հրետանակոծվել է [[Քառօրյա պատերազմ|2016]] և [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|2020]] թվականների պատերազմների ժամանակ, որոշակի վնասներ կրել նաև ռազմական գործողությունների ընթացքում ([[Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մարտ, 2008)|2008]], [[Հայ-ադրբեջանական ռազմական բախում (սեպտեմբեր, 2010)|2010]])։
 
== Բնակչություն ==
Ըստ 1989 ԽՍՀՄ բնակչության մարդահամարի՝ Մարտակերտում ապրում էր 8325 մարդ<ref>[http://demoscope.ru/weekly/ssp/sng89_reg2.php 1989 Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу] </ref>:։ Մինչև 1992 թվականի շրջանի գրավումը և հայ բնակչության բռնագաղթը Մարտակերտը մեծությամբ երրորդ քաղաքն էր ([[Ստեփանակերտ]]ից և [[Շուշի]]ից հետո)։
 
{| border="1" cellpadding="7" cellspacing="0" style="margin: 10px 0 10px 25px; background: #f9f9f9; border: 1px #AAA solid; border-collapse: collapse; font-size: 85%;"