«Չղջիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
encyclopedia.am կայքից պատճենել թույլատրվում է (նյութերը ազատ արտոնագրի ներքո են)
Տող 1.
[[Պատկեր:Haeckel_Chiroptera.jpg|thumb|200px]]]
'''Չղջիկներ''' ({{արագlang-la|պատճենված է encyclopedia.am կայքիցMicrochiroptera}}Չղջիկ-(լատ. Microchiroptera)Չղջիկները (թռչող մկներ), միակ թռչող [[կաթնասուն]]ներն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին: Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք: ՀՀ-ում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում:
 
Տեսակների մեծ մասը բնակվում է ՀՀ հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև [[Երևան]]ի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում:
[[Պատկեր:Haeckel_Chiroptera.jpg|thumb|200px]]]
 
==Ապրելակերպը==
Առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար: Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի: Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը: Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում: Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ [[բույս]]երի նեկտարով ու պտուղներով: Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին:
 
Ժամանակակից նավերում կա մի տեղորոշիչ սարք (ռադար), որը նույնպես գործում է անդրաձայնի սկզբունքով և թանձր մառախուղի ժամանակ անգամ օգնում է հայտնաբերելու [[ժայռ]]ը, [[այսբերգ]]ը (սառցալեռը) կամ այլ կարգի վտանգներ:
Չղջիկները բնակվում են փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում՝ մինչև մի քանի միլիոնի հասնող գաղութներով: Տարածված են չափավոր կլիմայով վայրերում: Ցուրտ եղանակին նրանք ձմեռային քուն են մտնում: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1–2 ձագ: Երկարակյաց են. ապրում են մինչև 20 տարի:
 
Չղջիկների առանձին տեսակներ վարակիչ հիվանդություններ տարածողներ են: Շատ տեսակներ անհետացման եզրին են՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և նրանց սովորական ապրելավայրերի ավերման պատճառով:
 
*[[Հարավային Ամերիկա]]յում բնակվում է չղջիկների 4 տեսակ, որոնց անվանում են [[վամպիր]]ներ: Նրանք սնվում են միայն կաթնասունների ու [[թռչուն]]ների թարմ արյունով: Վամպիրներն արյունը ոչ թե արտածծում են, այլ լիզում են վերքի վրայից: Զոհի համար վտանգավոր է ոչ այնքան արյան կորուստը, որքան վամպիրից վարակիչ [[հիվանդություն]]ներով (այդ թվում՝ կատաղությամբ) վարակվելու վտանգը:
 
[[կատեգորիա:Կենդանիներ]]
{{ՀՀՀ}}
[[կատեգորիա:ԿենդանիներԿաթնասուններ]]
 
{{Link FA|de}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չղջիկներ» էջից