«Ներքին Չայլու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ներքին Չայլու''', չբնակեցված գյուղ Ադրբեջանի Թարթառի շրջանում՝ Մարտակերտ քաղաքից 16 կմ հյուս...»:
(Տարբերություն չկա)

13:26, 16 Մարտի 2021-ի տարբերակ

Ներքին Չայլու, չբնակեցված գյուղ Ադրբեջանի Թարթառի շրջանում՝ Մարտակերտ քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (1991 թվականից՝ ԼՂՀ) Մարտակերտի շրջանում։ 1960-ական թվականներից միացվել է Վերին Չայլու գյուղին և դարձել նրա առանձին թաղամասը՝ միասին կազմելով Այգեստան գյուղը։ 1992 թվականին գրավվել է ադրբեջանցիների կողմից և դարձել է անբնակ։

Պատմություն

19-րդ դարի առաջին քառորդում ռուս-պարսկական երկրորդ պատերազմի հետևանքով Արևելյան Հայաստանի մեծ մասը միացվեց Ռուսական կայսրությանը։ Պատմական Հայաստանի իրանահպատակ գավառների՝ Խոյի, Ուրմիայի, Սալմաստի, Մակուի ու Ղարադաղի հայերը աստիճանաբար լքեցին իրենց բնակավայրերը և հաստատվեցին Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներում։ 1827 թվականին հիմնադրվեց հիմնվեց Չայլու՝ «գետափնյա» գյուղը, որը պայմանականորեն բաժանվեց Վերին և Ներքին Չայլուների։ 1923 թվականին կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Ներքին Չայլուն մտավ դրա՝ Մարտակերտի շրջանի կազմ՝ որպես սահմանամերձ գյուղ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ներքին Չայլուի բնակչությունը կրկնակի պակաս էր Վերինից՝ 323 մարդ։ 1960-ական թվականներին Թարթառի շրջանի Ղահիյար գյուղի բնակիչները փոխադրվում են այստեղ, տներ հիմնում երկու գյուղերի միջև ընկած բաց տարածությունում։

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։