«Ձգողականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Մինկովսկու տարածություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
{{Դասական մեխանիկա}}
'''Ձգողականություն''' (միջազգային եզրույթը՝ '''գրավիտացիա''', [[լատիներեն]] ''gravitas''՝ «ծանրություն» բառից), ''տիեզերական ձգողություն'', ունիվերսալ հիմնարար փոխազդեցությունը բոլոր նյութական մարմինների միջև։ Փոքր արագությունների և թույլ ձգողական փոխազդեցության դեպքում նկարագրվում է Նյուտոնի [[Նյուտոնի դասական ձգողության տեսություն|ձգողականության օրենքով]], ընդհանուր դեպքում՝ [[Ալբերտ Այնշտայն|Այնշտայնի]] [[հարաբերականության ընդհանուր տեսություն|հարաբերականության ընդհանուր տեսությամբ]]:։ Չորս հիմնական փոխազդեցություններից ամենաթույլն է։ [[Քվանտային մեխանիկա|Քվանտային]] սահմանում ձգողականությունը պետք է նկարագրվի [[Քվանտային ձգողություն|ձգողականության քվանտային տեսությամբ]], որը դեռ ամբողջովին մշակված չէ։
 
== Ձգողական փոխազդեցությունը ==
Տող 111.
 
== Երկնային մեխանիկան և նրա որոշ խնդիրներ ==
[[Մեխանիկա]]յի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումը դատարկ տարածության մեջ միայն գրավիտացիայի ազդեցությամբ, կոչվում է ''[[երկնային մեխանիկա]]'':։ Երկնային մեխանիկայի ամենապարզ խնդիրներից մեկը երկու կետային կամ գնդային մարմինների գրավիտացիոն փոխազդեցությունն է դատարկ տարածության մեջ։ Այս խնդիրը դասական մեխանիկայի շրջանակներում լուծվում է անալիտիկ ձևով։ Հաճախ այն ձևակերպում են [[Կեպլերի օրենքներ|Կեպլերի երեք օրենքների]] տեսքով։
 
Խնդիրը խիստ բարդանում է փոխազդող մարմինների քանակի մեծացման դեպքում։ Օրինակ, հայտնի [[երեք մարմինների խնդիր]]ը, այսինքն՝ ոչ զրոյական զանգվածներով երեք մարմինների շարժման խնդիրը ընդհանուր դեպքում չի կարող անալիտիկ լուծում ունենալ։ Քանակական լուծման դեպքում լուծումն անկայուն է սկզբնական պայմանների նկատմամբ։ [[Արեգակնային համակարգ]]ի հանդեպ կիրառելիս այդ անկայունությունը թույլ չի տալիս կանխատեսել մոլորակների ճշգրիտ շարժումը հարյուր միլիոնավոր տարիները գերազանցող մասշտաբներում։