«Հովհաննես Հովհաննիսյան (մանկավարժ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է [[1922]] թվականին, [[Էջմիածնի շրջան]]ի [[Ամբերդ (Արմավիրի մարզ)|Ամբերդ]] գյուղում։ [[1941]] թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը և ընդունվել Երևանի երկամյա մանկավարժական ինստիտուտի բնագիտական-աշխարհագրական ֆակուլտետը։ Ինստիտուտը չավարտած նրան ուղարկել են [[Աշտարակի շրջան]]ի Թղիթ գյուղի 7-ամյա դպրոցը՝ որպես պատմության և [[Աշխարհագրություն|աշխարհագրության]] [[ուսուցիչ]]<ref name="haygirk">[http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=35425 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք:գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի:Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:]</ref>։
 
[[1942]] թվականի [[մարտ]]ին Հովհաննեսը զորակոչվել է բանակ և ծառայությունն սկսել 409-րդ հայկական դիվիզիայում, մարտական մկրտությունը ստացել [[1942]] թվականին [[Մոզդոկ]]ի ուղղությամբ մղված մարտերում։ Մարտերից մեկի ժամանակ վիրավորվել է և տեղափոխվել [[հոսպիտալ]]։ Ապաքինվելուց հետո ծառայել է 312-րդ հրաձգային դիվիզիայում, որի կազմում մասնակցել է [[Բրյանսկ]]ի, ապա՝ [[Սմոլենսկ]]ի մարտերին։ Հովհաննեսի դասակը հաջողությամբ է կատարել մարտական առաջադրանքը, որի համար արժանացել է «Խիզախության համար» [[մեդալ]]ի։ Կրասնի-Գոր երկաթուղային կայանի ազատագրման մարտերում երկրորդ անգամ է վիրավորվել, բայց շարունակել է մնալ գործող բանակում։ Դիվիզիայի կազմում մասնակցել է [[Պոլոցկ]] քաղաքի ազատագրմանը։ Հովհաննեսը երրորդ անգամ է վիրավորվել և [[1944]] թվականին որպես հաշմանդամ զորացրվել է [[բանակ]]ից։ Ռազմաճակատում դրսևորած խիզախության համար պարգևատրվել է մեդալներով<ref name="haygirk" />։