«Խաչիկ Պողոսյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Խաչիկ Պողոսյանը ծնվել է [[1912]] թվականի հունվարի 21-ին, [[Ղզլթամուր]]՝ Աշտարակի շրջանի [[Ոսկեվազ (գյուղ)|Ոսկեվազ գյուղ]]ում։ Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա սովորել է [[Օշական]]ում, [[Վաղարշապատ]]ում, [[Երևան]]ում։ [[1950]] թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները ([[Մոսկվա]]), [[1960]] թվականին՝ [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը]]։ [[1931]]-[[1932]] թվականներին [[ուսուցիչ]] է եղել [[Ստեփանավան]]ի շրջանի Ղզղալա գյուղում, [[1935]]-[[1936]] թվականներին՝ [[Աշտարակի շրջան]]ի Բյուրական գյուղում։ 1936-[[1940]] թվականներին աշխատել է [[Թբիլիսի]]ի հայկական թատրանում՝ որպես դերասան և գրական աշխատող, ապա եղել է [[Վրաստան]]ի ռադիոկոմիտեի հայկական հաղորդումների գեղարվեստական խմբագիր։ 1940-[[1941]] թվականներին խմբագիր է եղել [[Հայպետհրատ]]ում։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ Տարբեր տարիների աշխատել է «Սովետական արվեստ», «Սովետական գրականություն» ամսագրերի, «[[Գրական թերթ]]» և [[Սովետական Հայաստան (թերթ)|«Սովետական Հայաստան» թերթերի]] խմբագրություններում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ [[1953]]-[[1979]] թվականներին որպես ավագ խմբագիր՝ աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում։ Կազմել և հրատարակության է պատրաստել հայ դասական գրողների ([[Նար-Դոս]], [[Րաֆֆի]], [[Ալեքսանդր Ծատուրյան]], [[Պերճ Պռոշյան]]) երկերի հատորները<ref>Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 373:373։</ref>։
 
== Երկեր ==