«Դիմապատկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
No edit summary
Տող 11.
Միջնադարում դիմապատկերի դերն ու նշանակությունը նվազել է, չնայած պահպանվևլ են բյուզանդական, հայկական, վրացական և այլ ժողովուրդների մի շարք ինքնատիպ դիմապատկերներ։ Վերածննդի դարաշրջանում դիմապատկերը աննախընթաց զարգացման է և ասել Ս․ Բոտիչելլիի, Դոնատելլոյի, [[Լեոնարդո դա Վինչի]]ի, Զորջոնեի, [[Տիցիան]]ի (Իտալիա), Ցան Վան-Էյքի, Լ․ Լեյդենցու (Նիդերլանդներ), [[Ալբրեխտ Դյուրեր]]ի, Հ․ Հոլբայն Կրտսերի, Լ․ Կրանախի (Գերմանիա) և այլոց արվեստում։ XVII դարում դիմապատկերին նոր որակ և իմաստավորում տվեցին [[Ռեմբրանդտ վան Ռեյն|Ռեմբրանդ]]ը, Ֆ․ Հալսը (Հոլանդիա), Պ․ Ռուբենսը, Ա․ Վան-Դեյքը (Ֆլանդրիա), Դ․ Վելասկեզը (Իսպանիա) և ուրիշներ։ Նշանակալից երևույթ է XVIII—XIX դարերի ֆրանսիական դիմապատկերը (Ա․ Վատտո, Ժ․ Ա․ Տուդոն, Գ․ Կուրբե, Օ․ Ռենուար և ուրիշներ) ու ռուսական (Կ․ Բրյուլլով, Ն․ Գե, Ի․ Ռեպին, Վ․ Սերով և ուրիշներ) դիմապատկերը։ Դիմապատկերը նոր բովանդակություն և արժեքավորում ստացավ սովետական արվեստում, երբ առաջնահերթ դարձավ նոր մարդու հոգեբանական կերպարի ստեղծումը։ Սովետական դիմապատկերի վարպետներից են գեղանկարիչներ Ա․ Գերասիմովը, Ի․ Գրաբարը, Պ․ Կորինը, Մ․ Նեստերովը, քանդակագործներ՝ Ն․ Անդրեևը, Ս․ Կոնենկովը, Վ․ Մուխինան։
 
Հայկական դիմապատկերն ունեցել է իր հետևողական զարգացումը։ Եզակի են միջնադարում ստեղծված դիմապատկերները (Գագիկ I-ի արձանը, XI դ․, XIII—XIV դդ․ մանրանկարներում հանդիպող դիմանկարները և այլն)։ XVII—XVIII դարերում հայկական կերպարվեստում նկատվող միտումներն իրենց հետքն են թողել նաև դիմապատկերի վրա, որի լավագույն օրինակներին հանդիպում ևնք ինչպես բուն Հայաստանում (Հովնաթանյաններ, այնպես էլ գաղթօջախներում (Մինաս, Տ․ Մրքուզ, [[Բոգուշներ]], Բ․ Սալթանով և ուրիշներ)։ Հայկական դիմապատկերի փայլուն օրինակները տվել է Հ. Հովնաթանյանը։ XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին ռեալիստական դիմապատկերներ են ստեղծել Ս․ Ներսիսյանը, Սուրենյանցը, Ս․ Աղաջանյանը, Ա․ Տեր-Մարուքյանը, Փ․ Թերլեմեզյանը, Տ․ Գյուրջյանը, Ե․ Թադևոսյանը, Մ․ Սարյանը և ուրիշներ, որոնց ավանդույթները զարգացման նոր աստիճանի են հասել հայ սովետական դիմապատկերում։ Վերածնված հայրենիքի աշխատավոր մարդկանց դիմանկարներ են ստեղծել Ս․ Աղաջանյանը, [[Մարտիրոս Սարյան]]ը, Ա․ Սարգսյանը, [[Հակոբ Կոջոյան]]ը, Ս․ Ստեփանյանը, Ա․ Բաժբեուկ-Մելիքյանը, [[Երվանդ Քոչար]]ը, Գ․ Գրիգորյանը (Ջիոտտո), Հ. Ավետիսյանը, Ն․ Նիկողոսյանը, Դ․ Դանիելյանը, Մ․ Քամալյանը, Մ․ Ավետիսյանը, Ե․ Գոջաբաշյանը և ուրիշներ։
 
<gallery>