«Սամուրայ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ. thumb|right|300px|Զինված սամուրայ, 1860 թ. լուսանկար '''Սամուրայ''' ({{lang-ja|侍}}, '''բու ́շի''' {{lang-j...)
 
 
[[Файл:Samurai with sword.jpg|thumb|right|300px|Զինված սամուրայ, 1860 թ. լուսանկար]]
'''Սամուրայ''' ({{lang-ja|侍}}, '''բու ́շի''' {{lang-ja|武士}}) — [[Ճապոնիա|Ճապոնական]] [[ավատատիրություն|ավատատիրության]] ժամանակ՝ ազնվական-ռազմական խավ, սկսած մեծ իշխաններից ([[դայմյո]]) և մինչև մանր ազնվականություն: Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառը մոտ է «բուշի» բառին. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով և նշանակում է ցանկացած զինվորի, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է: Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միչև, ինչը իմաստ ունի միայն որոշ չափով է, քանզի տարբերությունները ակնհայտ են:
 
 
=== Սամուրայության ձևավորումը ===
 
[[Файл:Satsuma-samurai-during-boshin-war-period.jpg|thumb|300px|Սամուրայներ [[Սացումայի իշխանությունից]], Բոսին պատերազմ, 1860ական թթ.]][[Файл:Samurai in 1880.jpg|thumb|300px|Սամուրայների դերակատարներ [[կաբուկի]] թատրոնում, 1880 թ.]]
 
Սամուրայությունը առաջացել է Թայկայի բարեփոխումների (646 թ.) արդունքում. սա [[Չինաստան|չինական]] [[Թան]] արքայատոհմի քաղաքական, կառավարական և ռազմական վարչակազմի ընդօրինակման փորձ էր : Սամուրայության զարգացման համար կարևորագույն խթան էր Կամմու կայսրը (VIII դ. վերջ - IX դ. սկիզբ), ով [[այնու]] ցեղերի դեմ իր պատերազմի համար դիմեց [[Ճապոնիա]]յի գավառական տոհմերի ռազմական ուժին:
 
=== Սամուրայության ոսկե դարը ===
[[Файл:Minamoto no Yoritomo.jpg|thumb|200px|[[Մինամոտո-նո Յորիտոմո]]՝ [[Կամակուրա]]յի շյոգունատի առաջին շյոգունը]]
 
Սամուրայության [[ոսկե դար]] է համարվում առաջին շյոգունից սկսած մինչև Օնին պատերազմը ընկած ժամանակաշրջանը: Թեև դա հիմնականում հանդարտ դարաշրջան էր (չհաշված [[Ճապոնիա]]յի վրա մոնղոլների հարձակման փորձը), այն ու ամենայնիվ սամուրայների թվաքանակաը այնքան էլ շատ չէր (համեմատած Թոկուգավայի օրոք, երբ ամեն հինգերորդ ճապոնացին սամուրայ էր), ինչը ապահովում էր սամուրայների բարձր կենսամակարդակը: