«Արցախյան ազատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 85.
Արցախյան գոյամարտը սկիզբ է առել 1918-1920 թվականներին։ Այս շրջանում Արցախը [[դե յուրե]] մաս չի կազմել որևէ պետության, այդ թվում՝ Ադրբեջանի։ [[Օսմանյան Թուրքիա]]յի ճնշման տակ ստորագրված [[Բաթումի պայմանագիր|Բաթումի պայմանագրով]], նոր կազմավորվող [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Հանրապետության]] սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում և Արցախը։ Դրանից օգտվեցին նորաստեղծ [[Ադրբեջան]] կոչված պետության ղեկավարները՝ [[Արցախ]]ը, [[Զանգեզուր]]ը, [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանը]] և այլ հայկական հողեր հայտարարելով իրենց պետության մաս, սակայն տեղի բնակչությունը վճռական դիմադրություն ցույց տվեց [[օկուպանտն]]երին։ Այնուամենայնիվ, [[Գարդման (գավառ)|Գարդմանն]] ու [[Նախիջևանի գավառ|Նախիջևանը]] մնացին [[Ադրբեջան]]ի վերահսկողության տակ։
 
Իր ինքնորոշման իրավունքը իրագործելու համար, [[Արցախ]]ի ժողովուրդը ընտրեց ժողովրդական ներկայացուցչություն (պառլամենտ)՝ [[Արցախահայության Համագումար]]ը, որը 1918-1920 թվականներին ներկայացնում էր [[Արցախ]]ի գերագույն լիազոր օրգանը<ref>[[Եղիշե Իշխանյան|Եղիշե Իշխանեան]], [[Լեռնային Ղարաբաղ]] 1917-1920:1920։ «Հայաստան», [[Երևան]], 1999:1999։ Էջ 355:</ref>։ Ադրբեջանական կառավարությունը փորձեց [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Արցախի Հանրապետությունը]] անեքսիայի ենթարկել [[Օսմաններ|Օսմանյան Թուրքերի]] օգնությամբ<ref>Kalli Raptis, Hellenic Foundation for European and Foreign Policy. ''[http://www.eliamep.gr/eliamep/files/op9803.PDF Nagorno-Karabakh and the Eurasian Transport Corridor] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20110716225801/http://www.eliamep.gr/eliamep/files/op9803.PDF |date=2011-07-16 }}'', p. 6.</ref>։
 
== Արցախյան գոյամարտը 20-րդ դարի վերջում ==
Տող 282.
 
===== Սուսաննա Հարությունյան, «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» =====
Հարությունյանի վիպակում ներկայացվում է պատերազմի ողջ աբսուրդը. հերոսը անընդհատ հանձնվում է մերթ հայկական, մերթ ադրբեջանական կողմին՝ փաստաթուղթ չունենալու պատճատով։ Երկու կողմերն էլ կարծում են, թե նա հակառակորդ ազգից է։ Այստեղ սուր սարկազմ կա նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների հանդեպ, հերոսը գրանցված է «Կարմիր խաչ»-ում, ուրեմն՝ նրան սպանել չի կարելի, բայց ծեծել՝ որքան ուզես։ Ահա այսպես մեկ օրում պատերազմը խեղում է մարդու կյանքն ու ճակատագիրը՝ «դուրս է եկել սեփական ճակատագրից և այլևս չի վերադարձել»<ref>Սուսաննա Հարությունյան, Քարտեզ առանց ցամաքի և ջրերի, Երևան, 2010:2010։</ref>։
 
===== Հովիկ Վարդումյան, «Կանթեղ» =====