«Ալեքսանդր Ճավճավաձե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Հայրը՝ [[Գարսևան Ճավճավաձե]]ն, եղել է քաղաքական գործիչ, Վրաստանի թագավոր [[Էրեկլե II]]-ի դեսպանը ռուսական արքունիքում<ref>Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 628:628։</ref>։ Մասնակցել է [[1812]] թվականի [[Հայրենական պատերազմ]]ին և ռուսական բանակի [[1813]]-[[1814]] թվականների արտասահմանյան արշավանքներին։ [[1814]] թվականից [[Վրաստան]]ում գրավել է կարևոր ռազմավարչական պաշտոններ։ Մասնակցել է [[1826]]-[[1828]] թվականների [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|ռուս-պարսկական պատերազմին]]։ [[1828]]-[[1829]] թվականներին եղել է նորաստեղծ [[Հայկական մարզ]]ի վարչության պետ։ Օժանդակել է պարսկահայերի [[1828]]-[[1829]] թվականների գաղթի կազմակերպմանն ու նրանց բնակեցմանը։ [[1828]]-[[1829]] թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)|ռուս-թուրքական պատերազմի]] ժամանակ նրա հրամանատարությամբ գործող ռուսական զորքերի փոքրաթիվ ջոկատը ազատագրել է [[Բայազետ]]ը, [[Ալաշկերտ]]ը։ Նահանջող ռուս զորքերի հետ նա [[Մշո գավառ|Մուշի գավառից]] հարյուրավոր [[հայ]] ընտանիքներ գաղթեցրել ու բնակեցրել է Ալաշկերտի հովտում և Հայկական մարզում։ [[1832]] թվականին [[Ճավճավաձե]]ն մասնակցել է ազնվականական դավադրությանը, որի նպատակն էր [[Վրաստան]]ը անջատել [[Ռուսաստան]]ից և իրականացնել որոշ սոցիալական բարեփոխումներ։ [[1833]] թվականին աքսորվել է [[Տամբով]]։ Վրաստան է վերադարձել [[1834]] թվականին։ [[1843]] թվականին մասնակցել է [[Շամիլ]]ի դեմ արշավանքին։ [[1843]] թվականից Ճավճավաձեն զբաղվել է գրական-հասարակական գործունեությամբ։ Նրա [[Թիֆլիս]]յան տանը հավաքվում էին վրացի, ռուս և հայ գրողներ, հասարակական գործիչներ, այդ թվում՝ [[Ալեքսանդր Գրիբոյեդով|Ա․ Մ․ Գրիբոյեդովը]], որը ամուսնացավ նրա աղջկա՝ Խինայի հետ։ Ճավճավաձեն վրաց ռոմանտիզմի հիմնադիրն է։ Նրա բանաստեղծությունները մեծ ժողովրդականություն են վայելել և թարգմանվել տարբեր լեզուներով։ Ճավճավաձեն վրացական [[մշակույթ]]ը հարստացրել է ռուսական և համաշխարհային դասական ստեղծագործությունների թարգմանություններով։ Նա սերտ կապեր է պահպանել հայ ռազմական, մշակութային, հոգևոր ու հասարակական գործիչների հետ։
 
== Ալեքսանդր Ճավճավաձեն հայերեն ==