«Հրանտ Բաբայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Հրանտ Բաբայանը ծնվել է 1921 թվականին [[ՀԽՍՀ]] [[Աբովյանի շրջան]]ի [[Նոր Գյուղ]] գյուղում (այժմ՝ Հայաստանի Հանրապետության [[Կոտայքի մարզ]])՝ գյուղացու բազմազավակ ընտանիքում։ Ազգությամբ [[հայեր|հայ]] է։ [[1939]] թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է [[Երևան]]ի հատուկ կապի մարմիններում։ Նույն տարում [[Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ|Կարմիր բանակի]] շարքերում մեկնել է սովորելու Վիշնևոլոցկի ռազմական հետևակային ուսումնարանում, որը հաջողությամբ ավարտել է [[1941]] թվականին և ստացել լեյտենանտի կոչում:կոչում։
 
[[1941]] թվականի հունիսից գտնվել է Հայրենական մեծ պատերազմի մարտի դաշտում գործող բանակում, մասնակցել բազմաթիվ մարտերի՝ ցուցաբերելով խիզախություն և հերոսություն։ Հրանտ Բաբայանը եղել է 1-ին բելառուսական ճակատի 33-րդ բանակի [[89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա]]յի 400-րդ հրաձգային վաշտի գումարտակի հրամանատար։ Անցել է [[Կովկաս]]ից [[Գերմանիա]] ուղին՝ դիվիզիայի կազմում ազատագրելով ավելի քան 900 բնակավայր։
Տող 12.
[[1946]] թվականի [[մայիսի 15]]-ին [[ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ|ԽՍՀՄ Գերագույն խորհրդի]] Նախագահության հրամանով գերմանաֆաշիստական ուժերի դեմ մղած մարտերում հրամանատարների մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած խիզախության ու հերոսության համար մայոր Հրանտ Գևորգի Բաբայանին շնորհվել է [[Խորհրդային Միության հերոս]]ի կոչում՝ [[Լենինի շքանշան|Լենինի]] և № 8153 «Ոսկե աստղ» շքանշանների պարգևատրմամբ<ref name="mirNagrad">[http://www.mirnagrad.ru/cgi-bin/exinform.cgi?basket=342943122&page=1&un_code=mgss&ppage=0&rpage=380&id=8005&name=%C1%E0%E1%E0%FF%ED+%C3%F0%E0%ED%F2+%C3%E5%E2%EE%F0%EA%EE%E2%E8%F7 Мир Наград]</ref>։
 
Պատերազմից հետո Բաբայանը շարունակել է զինվորական ծառայությունը:ծառայությունը։ [[1947]] թվականին փոխգնդապետի կոչումով զորացրվել է պահեստազոր։ Ապրել և աշխատել է Երևանում։ Մահացել է 1995 թվականին։
== Պարգևներ ==