«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 4.
 
== Հուդա Իսկարովտացու ծագումը ==
[[Ավետարան]]ում Հուդա Իսկարիովտացու անունն առաջին անգամ հանդիպում է Տասներկու [[առաքյալներ]]ի ընտրության ժամանակ։ Այդ ընտրությունը ներկայացնում են համատես [[Ավետարան]]ների 3 հեղինակները (Մատթ. 10:2-4, Մարկ. 3:16-19, Ղուկ. 6:14-16)։ Ավետարանում Հուդայի ծննդյան վերաբերյալ տեղեկություններն առավել քան աղքատիկ են։ Առաքյալները բոլորը [[գալիլիա]]ցիներ էին, չնայած որ ոմանց ծննդավայրը ակնհայտ կերպով տրված չէ։ Սակայն [[Գործք առաքելոց]]ում բազմության կողմից ասված «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են» (Գործք. 2:7) արտահայտությունը մեզ բացահայտում է Տասներկուսի գալիլիական ծագումը։ Միայն ոմանք Հուդա Իսկարիովտացուն փորձում են գալիլիացի չհամարել։ Այս հարցի ճշտման համար անդրադառնանք Հուդայի՝ «Իսկարիովտացի» կոչմանը։ «Իսկարիովտացի» բառը համարում են կազմված 2 բաղադրիչից՝ «իշ», որ նշանակում է այր, մարդ, և «Կարիոտ», որ քաղաքի կամ գյուղի անվանում է։ Հետագայում որոշ ասորական և հայկական թարգմանություններում Հուդային անվանեցին նաև «Կարիոտացի», «Սկարիոտացի» :։ Կարիոտը (Կերիոտ, Կարիովտ, Կարիավոթ, Ասովր) պատկանում էր [[Հակոբ]]ի որդի [[Հուդա]]յի ցեղին (հմմտ. Հեսու 15:25, Երեմ. 48:24)։ Կարիոթը, սակայն, դուրս էր [[Գալիլիա]]յից, ինչի համար էլ Հուդա Իսկարիովտացուն գալիլիացի չեն համարում։ Ըստ [[Մաղաքիա արք. Օրմանյան]]ի ոչ թե ինքը Հուդան էր բուն Իսկարիովտացի, այլ հայրը՝ Սիմոնը (Հովհ. 6:72), որ հավանաբար գաղթել էր Կարիովտից և բնակություն հաստատել Գալիլիայում, ինչի հետևանքով էլ «Իսկարիովտացի» անունը հորից անցել էր որդուն։ Իսկարիովտացի անվան այլ բացատրություն է, թե այն ծագել է որպես ածական արամերեն «շեքայիրա» արմատից, որ թարգմանվում է ստախոս, կեղծավոր։ Մեկ այլ բացատրությամբ այն առաջացել է եբրայերեն «էշկար»՝ առևտուր, ապրանք բառից։ Տասներկուսի շարքում թեպետ Հուդան միշտ վերջինն է հիշվում, բայց ամենայն հավանականությամբ դա ավետարանիչների միտումնավոր դասավորության հետևանք է՝ կապված Իսկարիովտացու իրագործած մատնության հետ։ Ենթադրելի է, որ Հուդան պատվով ու կարգով էլ վերջինը չէր, քանի որ [[Հիսուս Քրիստոս|Հիսուս]]ն առաքելական խմբի գանձապահի ու մատակարարի պաշտոնը նրան էր վստահել և ինչ նպաստ, որ նվիրվում էր իրենց ապրուստի համար, պահողը Հուդան էր, և ինչի կարիք, որ ունեին, գնողն ու պատրաստողը դարձյալ նա էր (հմմտ. Հովհ. 12:6, 13:29)։ Սրանից էլ ենթադրելի է դառնում, թե Հուդան ոչ թե ձկնորս էր, այլ՝ մաքսավոր։
 
Խոսելով Հուդայի մասին [[Հովհաննես Ավետարանիչ]]ն ասում է, որ նա գող էր (Հովհ. 12:6)։ Այս հատկանիշը կապված է [[Բեթանիա]]յում՝ բորոտ Սիմոնի տանը Հիսուսի մասնակցած ընթրիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ (Մատթ. 26:6-13, Մարկ. 14:3-9, Հովհ. 12:2-8)։ Ընթրիքի ընթացքում [[Ղազարոս]]ի քրոջ՝ Մարիամի կատարած օծումը (սա, ի դեպ, հյուրին մեծարելուև գնահատելու յուրահատուկ սովորույթ էր) ոմանց աչքին անիմաստ շռայլություն է թվում։ Դրա դեմ հատկապես արտահայտվում է Հուդան՝ ասելով, թե Վարդապետին պատվելու համար յուղի փոքր քանակն էլ կբավարարեր, մինչդեռ 300 դենար (իսկ սա, ըստ երևույթին մեծ գումար էր) արժեցող նարդոսյան անուշահոտ յուղը կարելի էր վաճառել և ողորմություն անել աղքատներին (Հովհ. 12:4-5)։ Հուդայի այս հանդիմանությանը արձագանքում են նաև մյուս առաքյալները (Մատթ. 26:8-9, Մարկ.14:4-5)։ Բայց եթե առաքյալները դիտողությունը անում էին մղված ազնիվ նախանձախնդրությունից, ապա Հուդան դրդվեց նախանձից, քանի որ «Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղը ինքն էր պահում, և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում» (Հովհ. 12:6)։
Տող 15.
# Քրիստոս չհանդիմանեց Հուդային, քանզի գիտեր, որ եթե ասեր էլ, միևնույն է, Հուդան չէր ուղղվելու. դրա համար էլ սրբությունը չտրվեց շանը և մարգարիտները՝ խոզին (հմմտ. Մատթ. 7:6)։
 
Գրեթե նույն է նաև մատնության պարագան։ Բանն այն է, որ Հուդայի պատկերացումները Ուսուցչի գործի մասին աղավաղված էին։ Այդպես էր նաև մյուս աշակերտների մոտ. նրանց համար դժվար էր փոխել բոլոր այն պատկերացումները, որ ունեին [[Մեսիա]]յի գալուստի վերաբերյալ։ Փրկիչը նրանց պատկերացմամբ պիտի աշխարհ գար աշխարհիկ իշխանությամբ, որպես իրական թագավոր և պիտի ոչնչացներ բոլոր թշնամիներին ու չարին՝ ընտրյալ ազգի՝ հրեաների համար ապահովելով Հազարամյա երջանիկ թագավորությունը։ Ահա այսպիսի թագավորության և իշխանի բացակայությունը Հուդայի ներսում հիասթափություն է առաջացնում, նրա մեջ չարության զգացում ծնում և մղում դավաճանական քայլի։ [[Ավետարան]]ը որպես մատնության հիմնական պատճառ և նպատակ տալիս է արծաթը, սակայն պնդել, թե Հուդան ղեկավարվում էր միայն ագահությամբ և արծաթասիրությամբ, նշանակում է անիրավացիորեն պարզունակացնել ավետարանական ողբերգությունը։ Քրիստոսը մատնիչին ընդունեց Տասներկուսի շարքը դարձյալ ներողամտությունից դրդված։ Հարցն այն է, որ Փրկիչը ոչ ոքից չէր խլում փրկվելու հնարավորությունը, ոչ մեկին չէր զրկում Իր խրատներից, ինչպես ասված է. «… նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարներիև մեղավորների վրա» (Մատթ. 5:45)։ Բացի այս, Քրիստոս Հուդային ընդունել էր Իր մոտ, քանի որ նրան այդ «հրամանը» տրվել էր [[Սուրբ Երրորդություն|Հորից]]՝ աղոթքի ժամանակ (Ղուկ. 6:12-13)։ Հուդայի մեղքն այն էր, որ նա չօգտվեց Քրիստոսի մերձավորությունից և ետ չկանգնեց իր նեղ-նյութական ակնկալիքներից։ Հետաքրքրական է այն, որ հենց ինքը՝ Հիսուսն էլ Հուդային, թեև ոչ բացահայտորեն, անվանում է սատանա՝ ասելով «ձեզանից մեկը սատանա է» (Հովհ. 6:71)։ Բացի վերը նշած Տասներկուսից, որ հետագայում պիտի դառնային քրիստոնեության տարածողներն աշխարհում, կային ևս [[72 աշակերտներ]] (Ղուկ. 10:1), ինչպես նաև Հիսուսին հետևող մի հոծ բազմություն։ Քրիստոս երբեք չէր զլանում Իր քարոզները խոսել նաև վերջինների համար։ Ահա այդպիսի քարոզխոսություններից էր նաև [[Կափառնաում]]ում խոսված քարոզը (Հովհ. 6:26-60), որի ժամանակ Քրիստոսի վարդապետությունն ալեկոծություն առաջ բերեց լսողներից շատերի մտքում և հոգում այնպես, որ շատերը հետ քաշվեցինև այլևս Նրա հետ չէին շրջում (հմմտ. Հովհ. 6:67)։ Հիսուս, իհարկե, քաջ գիտեր, որ այդպես է լինելու, ուստի դարձավ Տասներկուսինև հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք նրանք էլ միտք ունեն հեռանալու (Հովհ. 6:68)։ Վարդապետի հարցին առաջինը պատասխանում է միշտ անհամբեր ու բորբոքվող [[Պետրոս առաքյալ|Պետրոս]]ը .«Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք:գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես:ունես։ Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին» (Հովհ. 6:69-70)։ Պետրոսի այս խոսքերին արձագանքեցին նաև ընկերները, նրանց հետ նաև Իսկարիովտացի Հուդան։ Երբ Հիսուս լսեց Իր ընտրյալների խոսքերը, նրանց ինչ-որ ձևով փորձեց հասկացնել, որ այդ խոսքերին այնքան էլ չի հավատում. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. և ձեզանից մեկը սատանա է», - ասաց նա։ Աշակերտների վերաբերմունքին [[Հովհաննես Ավետարանիչ]]ը չի անդրադառնում, այլ միայն բավարարվում է ասելով, որ Հիսուս նկատի ուներ Հուդային (Հովհ 6:72) :։ Թե ինչո՛ւ է Բարձրյալի Որդին Իսկարիովտացուն անվանում «սատանա», սբ. Գր. Տաթևացին հիմնավորում է 4 պատճառներով.
 
# Հուդան ոչ թե բնությամբ էր [[սատանա]], այլ՝ սատանայական կամքի հետևմամբ։
Տող 33.
Հին [[Օրենք]]ում երեսուն արծաթը ստրուկի արյան գինն էր, ինչպես [[Հնգամատյան]]ում է գրված. «Եթե ցուլը մի ստրուկի կամ ստրկուհու հարվածի, ցլատերը նրա տիրոջը երեսուն սիկղ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող քարկոծվի» (Ելք 21:32)։ Մարգարեություններում երեսուն արծաթը հավասար է մշակի մեկ տարվա ամբողջ վարձին (Զաք. 11:12)։ Եվ ավելի ներքևում պիտի տեսնենք, թե երեսուն արծաթ արժեր բրուտների ագարակի չափ հողատարածությունը (Մատթ. 27:7)։ Թե ի՛նչ դրամական արժեք ուներ երեսուն արծաթն այն ժամանակ, դժվար է ասել, սակայն Ավետարանից երևում է, որ այդ գումարը Հուդայի համար չափավոր և անգամ էական գումար էր, քանզի Հուդան, որ հավանաբար չէր էլ ակնկալում այդքան ստանալ, առանց սակարկության համաձայնում է դրան։ Երեսուն արծաթը, որ մեկ ստրուկի արժեքն էր [[Աստվածաշունչ|Հին Ուխտում]], այստեղ սիմվոլիկ նշանակություն է ստանում, քանի որ Իսկարիովտացին այդպիսով ինքն է հավասարվում ստրուկի, որի «տերը» ոչ թե Հիսուսն է՝ Աստված, այլ՝ դրամը՝ արծաթը (հմմտ. Մատթ. 6:24, Ղուկ. 16:13)։
 
Մեկնիչների մի մասի կարծիքով հովվապետները ստրուկին հավասար գին նշանակեցին՝ ի նշան [[Հիսուս Քրիստոս|Հիսուս]]ի հանդեպ իրենց արհամարհանքի, մյուսների ենթադրությամբ երեսուն արծաթը խորհրդանշական թիվ է, որ նշանակում է կրոնուրացություն, ինչպես [[Զաքարիայի մարգարեություն]]ում է գրված. «Ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվե՛ք իմ վարձը, իսկ եթե՝ ոչ, ասացե՛ք»:։ Եվ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ։ Տերն ինձ ասաց.«Դու բովի մեջ գցիր դա, քննի՛ր, թե այն փորձվա՞ծ է արդյոք այնպես, ինչպես ես, որ փորձվեցի նրանց կողմից իրենց համար»:։ Ես վերցրի երեսուն արծաթըև Տիրոջ Տանը գցեցի բովի մեջ» (Զաք. 11:12-13) :
 
== Հուդան մատնում է Հիսուսին ==
Ավետարանը չի տեղեկացնում, թե ի՛նչ արեց [[Հիսուս Քրիստոս|Հիսուսը]] Ձիթենյաց լեռան քարոզից հետո՝ մինչև [[Զատիկ|Զատկական]] ընթրիք ընկած ժամանակահատվածում։ Համատես հեղինակները միանգամից հայտնում են ընթրիքի նախապատրաստության մասին (Մատթ. 26:17-19, Մարկ. 14:12-16, Ղուկ. 22:14), որից անմիջապես հետո նշում են, որ Տասներկուսը Տիրոջ հետ սեղան նստեցին (Մատթ. 26:20, Մարկ. 14:17, Ղուկ. 22:14)՝ Զատկական ընթրիքն ուտելու, ինչպես Մովսեսի [[Օրենք]]ն էր պահանջում (Ելք 12:1-14)։
 
Հրեական բարեպաշտական սովորության համաձայն Զատկական ընթրիքի սկզբնական մասից հետո տեղի էր ունենում սրբության լվացման արարողությունը։ Հիսուսի վերջին Զատկի ընթրիքի ժամանակ Առաջին բաժակից (Ղուկ. 22:16-18) հետո տեղի ունեցած լվացման մասին հայտնում է միայն [[Հովհաննես Ավետարանիչ]]ը (Հովհ. 13:4-5)։ Երբ Հիսուս ելավ տեղից և սկսեց լվանալ աշակերտների ոտքերը, վերջիններս զարմացան այդ անսովոր տեսարանից. ոտքերը լվանալը, ինչպես ընդունված էր, հարգանքի և սիրո արտահայտության նշան էր և միշտ փոքրից մեծին էր ցույց տրվում այդ պատիվը և, իհարկե, որպես օրենք մատուցվում էր օտարներին և ոչ յուրայիններին։ Հիսուս «խախտել» էր թե՛ առաջին, թե՛ երկրորդ պայմանը։ Այդուհանդերձ, առաքյալներն ավելի շփոթված, քան ուրախացած, թույլ տվեցին, որ Հիսուսը լվանա ոտքերը։ Ավանդաբար ասվում է, թե առաջինը լվացվել են Հուդա Իսկարիովտացու ոտքերը։ Սա կապվում է այն ավանդության հետ, թե Հուդան ընթրիքի ժամանակ նստել էր Քրիստոսի կողքին։ [[Սուրբ Գրիգոր Տաթևացի]]ն էլ կողմ է այն վարկածին, թե Քրիստոս նախ Հուդայի ոտքերն է լվացել, այնուհետև [[Պետրոս Առաքյալ|Պետրոս]]ինը, ապա՝ մնացած [[Առաքյալներ]]ինը:ինը։ Հուդայի լվացումը բացատրելով՝ Տաթևացին ասում է, թե Հուդան, տեսնելով, որ Փրկիչը պատրաստվում է լվացումն սկսել, եկավ ժպիրհ ու հանդուգն դեմքով և ոտքերը իջեցրեց կոնքի մեջ։ Արդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե որքա՜ն էր Հիսուս փափագում Հուդայի դարձը, որ անգամ լվաց իրեն մատնել պատրաստվողի ոտքերը։ Սակայն այս էլ Հուդայի սրտից չվանեց սատանային, որ վաղուց բույն էր դրել նրա մեջ։ Հուդայից հետո Պետրոսի ոտքերը լվանալու համար Վարդապետի և Պետրոսի երկխոսությունը (Հովհ. 13:6-10) Քրիստոսի համարևս մեկ առիթ հանադիսացավ զգուշացնելու, որ իրենց մեջ մեղքի որոգայթներում գտնվող մեկը կա, ով մնացածի պես մաքուր չէ (Հովհ. 13:10)։ Ինչպես [[Ավետարանիչ]]ն է նշում (Հովհ. 13:11), Քրիստոս դրանով ուզում էր ասել, որ Իրեն հայտնի է մատնիչ-դավաճանի մտադրությունը։ Մյուս կողմից Նա ուզում էր Իսկարիովտացուն գոնե այդ վերջին պահին մղել դեպի ապաշխարանք, դեպի խղճի ձայն։
Ավարտելով լվացման արարողությունը՝ Վարդապետը դարձյալ սեղան նստեց. Նրա՝ սաղմոսից (Սաղմ. 40:10) մեջբերած տողերից՝«Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ» (Հովհ. 13:18), Առաքյալները հասկացան, որ իրենց սիրելի Ուսուցչին ինչ-որ վտանգ էր սպառնում։ Ի վերջո Հիսուս ողղակի ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Մատթ. 26:21, Մարկ. 14:18, Հովհ. 13:21)։ Առաքյալներից յուրաքանչյուրի ներսում կասկած առաջացավ սեփական անձի անաղարտության վերաբերյալ։ Նրանք սկսեցին կասկածել իրենք իրենց և չգտնելով պատասխանը՝ նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել Փրկչին. «Միթե ե՞ս եմ, Տե՛ր» (Մատթ. 26:22, Մարկ. 14:19)։ Հիսուս նույնպիսի խորհրդավորությամբ շարունակեց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու» (Մատթ. 26:23, Մարկ. 14:20)։ Ոմանք ասում են, թե Հուդան այնչափ հանդուգն էր, որ Վարդապետին չպատվեց, այլ Նրա հետ միաժամանակ պատառը թրջեց։ Քրիստոսի պատասխանն ավելի մեծ տարակուսանք գցեց առանց այն էլ շփոթված աշակերտների մեջ. նրանցից ոչ ոք ուշադրություն չէր դարձրել, թե պնակին առաջինը ձեռք երկարեցնողն ո՛վ էր։ Չսպասելով յուրայինների արձագանքին՝ Քրիստոս դարձյալ շարունակեց խոսքը և ասաց, որ Իր մահը մարդկության փրկության համար կատարվելիք և աստվածային կամքով նախասահմանված մի կետ է (հմմտ. Սաղմ. 21:17, Ես. 53, Դան. 9:26, Զաք. 12:9-14), հետևաբար այն խափանել հնարավոր չէ։ Մարդու որդին պետք է խաչվի ու մեռնի և կխաչվի ու կմեռնի, սակայն վա՛յ այն մարդուն, որ մատնիչն ու չարության գործիքը կդառնա և այդպիսի մի մեծ եղեռնագործության մեղքն իր վրա կառնի. ավելի լավ է, որ այդ մարդը աշխարհ եկած չլիներ, քան թե աշխարհ գալով իրեն այս ահավոր դատապարտությունը պատրաստեր (Մատթ. 26:24, Մարկ. 14:21, Ղուկ. 22:22)։ Հիսուսի այս և նախորդ խոսքը, պարզ է, ուղղված էին Իսկարիովտացու հասցեին, որն ամեն րոպե, ամեն վայրկյան կորցնում էր իր ընտրած քայլից ետ կանգնելու հնարավորությունը։ Սակայն Հուդան այս անգամ էլ անհողդողդ մնաց։ Պետրոս Առաքյալը նշան է անում Տիրոջ կողքին նստած [[Հովհաննես Առաքյալ|Հովհաննես]]ին, որն էլ փարվելով Վարդապետի կրծքին հարցնում է. «Տե՛ր, ո՞վ է» (Հովհ.13:23-25)։ Հիսուս, զիջելով սիրելի աշակերտի հարցին, պատասխանում է. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմև կտամ իրեն»:։ Եվ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Հուդային (Հովհ. 13:26)։ Ըստ [[Սարգիս վրդ. Կունդ]]ի «Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու» աշխատության մեջ առաջ բերված մեկնության՝ պատառը, որ Հիսուս տվեց Հուդային, թաթախվել էր ոչ թե գինու (սա մինչև օրս բավականին վիճելի հարց է), այլ ջրի մեջ։ Դրա նպատակն էր ցույց տալ, որ Հուդան այլևս Աստծո շնորհից անմասն է։ Առաքյալներն այս ակնարկը ևս չեն հասկանում։ Վարդապետին հասկացավ միայն Հուդան։ Նա դառնում է դեպի Քրիստոսը և հարցնում այնպես, ասես ինքը բոլորովին անտեղյակ էր. ««Միթե ե՞ս եմ, Վարդապե՛տ»:։ Նրան ասաց՝ դու ասացիր» (Մատթ. 26:25)։ Եվ երբ Հուդան վերցրցնում է պատառը, սատանան մտնում է նրա մեջ (Հովհ. 13:27)։ Պատառը ճաշկերույթի ժամանակ ինչ-որ մեկին տալը համարվում էր բարեհաճության և սիրո նշան։ Այն տալով Հուդային՝ Քրիստոս մի վերջին փորձն էր անում կործանվող հոգին փրկելու համար։ Տեսնելով, որ Հիսուսի այս փորձն էլ անհաջողության մատնվեց՝ սատանան ամբողջությամբ տիրեց մատնիչին՝ որպեսզի վերջինիս բաց չթողնի իր ճիրաններից։ Բացի այդ սատանան, տեսնելով, որ Հուդան հիմա այլևս ետ չի կանգնելու մտադրությունից, մտավ նրա մեջ, քանզի այլևս չէր վախենում, թե Քրիստոս կարող է հալածել իրեն։ Քրիստոսի պատասխանից՝ «դու ասացիր», Հուդան շփոթվեց, գրգռվեց, նրա ծրագիրը ամբողջովին խառնվեց. Հիսուս տեղյակ էր դավաճանությանը, կարող էր պաշտպանական կամ խուսափողական միջոցներ ձեռք առնել, և Հուդան այդպիսով կզրկվեր դրամից։ Նա նստած տեղում հանգիստ չէր կարողանում մնալև իր անելիքը չէր կարողանում որոշել։ Տեսնելով այդ՝ Հիսուս ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա՛» (Հովհ. 13:27) : Հուդան շատ լավ հասկացավ Վարդապետին և վերցնելով պատառը՝ դուրս ելավ (Հովհ. 13:30)։ Հուդայի ելնելուն պես Հիսուս դարձավ աշակերտներինև ասաց. «Այժմ մարդու Որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց նրանով …» (Հովհ. 13:31), որով նկատի ուներ այն, որ Հուդայի մեկնումով դրվում էր խաչիև չարչարանքների սկիզբը, ինչովև Քրիստոս փառավորվեց։
 
Վերջացնելով ընթրիքը և տալով վերջին պատվիրանները՝ Վարդապետն աշակերտների հետ ելնում է վերնատնից և ուղղվում [[Գեթսեմանի պարտեզ]], ինչպես մարգարեն մարգարեացել էր. «Այն օրը նրա ոտքերը պիտի կանգնեն [[Ձիթենյաց լեռ]]ան վրա՝ Երուսաղեմի դիմաց, արևելյան կողմը. Ձիթենյաց լեռը պիտի պատռվի…» (Զաք. 14:4)։ Պետք չէ կարծել, թե Հիսուս վերնատնից դուրս ելավ՝ նպատակ ունենալով փախչել։ Ընդհակառակը, Նա գնաց մի տեղ, որ Հուդային քաջ հայտնի էր (Հովհ. 18:2) : Հասնելով Գեթսեմանի պարտեզ՝ Հիսուս պատվիրեց տասնմեկից առանձնացրած երեք աշակերտներին՝ Պողոսին, Հովհաննեսինև Հակոբոսին, աղոթել և ինքն էլ առանձնացավ աղոթքի (Մատթ. 26:36-39, Մարկ. 14:32-36, Ղուկ. 22:40-42)։
Տող 54.
 
Հուդան չէր սպասում Քրիստոսի մահավճռին կամ էլ կուրացած արծաթասիրությամբ՝ չէր մտածում սեփական արարքի հետևանքների մասին։ Երբ Ուսուցիչը դատապարտվեց, նրա մեջ արթնացավ խիղճը. նա արդեն բավարարվել էր արծաթին տիրելու գաղափարով, սակայն երբ նրա առաջ ծառացավ իր արարքի ամբողջ սարսափը, նա զղջաց։ Անհրաժեշտ է նշել, որ Հուդայի զղջումը, ի դժբախտություն իրեն, միակցված էր հուսահատության, այլ ոչ Աստծո բարերար ներողամտության հույսի հետ։ Այդ զղջումը միայն խղճի՝ անտանելիորեն այրող խայթն էր՝ առանց ետադարձ ճանապարհի հույսի, ինչի համար էլ այն անօգուտ էր ու անպտուղ։ Որպես խղճի ձայնը մի փոքր ճնշելու փորձ՝ մատնիչը քահանայապետներին վերադարձրեց երեսուն արծաթը (Մատթ. 27:3)։ Հուդան փորձում է սեփական ուժերով շտկել ամեն ինչ. նա վերադարձնում է արծաթը և խոստովանում. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ. 27:4)։ Այս խոստովանությունն, ըստ [[Հովհան Ոսկեբերան]]ի, է՛լ ավելի է ծանրացնում Հուդայի, որովհետև նա չզղջաց կամ էլ զղջաց, բայց ուշ։ Քահանայապետի պատասխանն է լինում. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես» (Մատթ.27:4)։ Այդ ժամանակ հուսաբեկված Հուդան դուրս է բերում երեսուն արծաթը և նետում Տաճարի մեջ, որից հետո հեռանում և կախում է իրեն (Մատթ. 27:5)։
[[Տաճար]]ում նետած դրամները քահանայապետները անհնար համարեցին «ընդունել գանձանակի մեջ», քանի որ «արյան գին» էին (Մատթ. 27:6)։ Հնարավոր է նաև նրանք այս պարագայում հիմնվեցին Օրենքի վրա (Բ Օրենք 23:18)։ Այս դեպքում նրանք ևս մեկ անգամ ցուցաբերեցին ծայրահեղ հակակրական և չար վերաբերմունք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպես այն ժամանակ, երբ մատնությունը գնահատեցին ստրուկի արժեքով։ Նրանք [[Գեհեն]]ի ձորում գնեցին Ակեղդամայի արտը, որը նախկինում բրուտի արտ էր, իսկ այժմ վերածեցին օտարների համար գերեզմանոցի։ Բրուտի արտին դրանից հետո տրվեց Ակեղդամա անվանումը (Մատթ. 27:7-8, Գործք 1:19) :։ Ավետարանն ասում է, թե սրանով կատարվեց [[Երեմիա Մարգարե|Երեմիա]]յի մարգարեությունը. «Եվ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառվածի գինը, որ նշանակվել էր իսրայելացիներից, և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերը ինձ հրամայել էր» (Մատթ. 27:9-10/այս մարգարեությունն իրականում [[Զաքարիա մարգարե]]ինն է (Զաք. 11:13))։ [[Գործք առաքելոց]]ում [[Պետրոս առաքյալ]]ը վկայում է, որ Հուդան կախվեց՝ «ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց» (Գործք. 1:18)։ Եվ վերջապես վերջին փոքրիկ դրվագը՝ քիչ թե շատ կապված Հուդա Իսկարիովտացու հետ։ Քրիստոսի Համբարձումից մի քանի օր հետո, երբ տասնմեկ առաքյալները և ևս հարյուր քսան հավատացյալներ հավաքվել էին վերնատանը, Պետրոսը ոտքի է ելնում ու առաջարկում ներկա գտնվողների միջից ընտրել նրան, ով պիտի լրացնի Հուդայի՝ թափուր մնացած տեղը։ Սա նախ անհրաժեշտ էր տասներկու թիվը, որ Իսրայելի տասներկու ցեղերին էր համապատասխանում, ամբողջացնելու, ապա նաև Դավթի մարգարեության լրման համար. «Նրա պաշտոնը թող ուրիշն առնի» (Սաղմ. 108:8, Գործք 1:20)։ Ընտրվողի համար անհրաժեշտ պայման էր, որ Հիսուսի կյանքին, ասածներին ու գործերին անձամբ տեղյակ, տեսած ու լսած լինի՝ սկսած Հորդանանում [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչից]] մկրտվելու (Մատթ. 3:13-17, Մարկ. 1:9-11, Ղուկ. 3:21-22) օրվանից մինչև մահը (Մատթ. 27:45-54, Մարկ. 15:33-39, Ղուկ. 23:44-47, Հովհ. 19:28-30), [[Հարություն]]ն (Մատթ. 28:1-10, Մարկ. 16:1-13, Ղուկ. 24:1-48, Հովհ. 20:1-29) ու Համբարձումը (Մարկ. 16:19, Ղուկ. 24:50-53, Գործք 1:9-11), որպեսզի կարողանա տասնմեկի հետ հավասարապես ու կատարյալ հավատքով Հարության մասին վկայել։ Առաջարկված թեկնածուներն էին Արդար (Հուստոս) Հովսեփ Բարսաբան և [[Մատաթիա]]ն:ն։ Նրանց միջև ընտրություն կատարելու համար վիճակ գցվեց՝ նախապես աղոթքով խնդրելով Փրկչին հաջողեցնել վիճակահանությունըև ցույց տալ հարմարագույն անձնավորությանը։ Աստծո նախախնամությամբ վիճակն ընկավ Մատաթիային, և սա դասվեց Տասներկու Առաքյալների հետ (Գործք 1:15-26)՝ որպես փոխարինող Հուդա Իսկարիովտացու առաքելական պաշտոնի։
 
== Աղբյուրներ ==
# Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:2004։
# Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997 թ։
# Սուրբ Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յոհաննու Աւետարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005 թ։
# Հ. Ալեքսանդր Մեն, Մարդու Որդին, Երևան, 1996 թ։
# «Մեկնութիւն Սուրբ Աւետարանին Որ Ըստ Մատթէոսի Արարեալ ի սրբոյն Ներսիսէ շնորհալւոյ մինչ ի համարն 17. հինգերորդ գլխոյն. եւ անտի աւարտեալ յերանելւոյն Յօհաննու Երզնկացւոյ՝ որ և կոչի Ծործորեցի»:։
# Սարգիս Կունդ, Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005 թ.:
# Архиепископ Аверкий, Четвероевангелие, Москва, 1999.