«Հովհաննես առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
* Հովհաննեսը եղբոր՝ Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ մշտապես գտնվում է Հիսուսի կողքին՝ կազմելով առաքյալների կորիզը (տես Մատթ. 17: 1, Մարկ. 5: 37, 9: 1, 14: 33, Ղուկ. 8: 51, 9: 28)։ Հովհաննեսը Պետրոսի հետ նաև Պասեքի ընթրիը պատրաստողն էր (Ղուկ. 22: 8)։
* Հովհաննեսը ներկայանում է որպես ակտիվ և նախանձախնդիր կերպար (այդ պատճառով է, որ Զեբեդյան եղբայրները Քրիստոսի կողմից անվանվում են Որոտման որդիներ՝ Բաներեգես (հմմտ. Մարկ. 3: 17)). «Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որը քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, և արգելեցինք նրան»» (Մարկ. 9:37, Ղուկ. 9:49): Նախանձախնդրության մեկ այլ դրսևորում է ցույց տրված Ղուկասի Ավետարանում. Սամարիայում անհյուրընկալ ընդունելությունից հետո Հովհաննես և Հակոբոս եղբայրները առաջարկում են Քրիստոսին ««Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»» (9:54):։ Այս մտքի համար առաքյալը Հիսուսի կողմից հանդիմանվում են:են։
* Փոքրիկ հանդիմանության է արժանանում նաև Քրիստոսին մեկ այլ հարցով դիմելիս (ըստ Մատթեոս ավետարանչի՝ Քրիստոսին դիմել է առաքյալի մայրը (20:20։ 20-24)). ''«Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»:։ Եվ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»:։ Եվ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մեկս՝ քո աջում և մյուսս՝ ձախում, քո փառքի մեջ»:։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ինչ էք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»:։ Եվ նրանք ասացին նրան. «Կարող ենք»:։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմէք, և այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»:։ Այդ լսելով՝ տասը առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա»'' (Մարկ. 10: 35-40)։ [[Պատկեր:HSAraqyalner.jpg|մինի|աջից|Քրիստոս և առաքյալներ, Քրիստոսի դեմ-դիմաց նստած է Հովհաննես առաքյալը]]
* Հովհաննեսը մշտապես եղել է Քրիստոսի կողքին։ Վերջին ընթրիքի ժամանակ, երբ Հիսուսը ակնարկում է իր մատնությունը. «Աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել էր նրա մոտ:մոտ։ Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում:ասում։ Եվ սա Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց նրան. «Տե՛ր, ո՞վ է»:։ Հովհաննեսը հետևում է Քրիստոսին նաև նրա չարչարանքների ընթացքում. «Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսը և մյուս աշակերտը:աշակերտը։ Եվ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան գավիթը:գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ, դուրսը:դուրսը։ Մյուս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելավ, դռնապանին ասաց եվ Պետրոսին ներս մտցրեց»:։ Անգամ խաչելության պահին Հովհաննեսը կանգնած է Քրիստոսին շատ մոտ. «Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին:Մագդաղենացին։ Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»:։ Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»:։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (Հովհ. 19: 26-28)։
* Հետհարության դրվագներում էլ Հովհաննես առաքյալը մյուսն առաքյալների հետ է (Հովհ. 21 գլուխ). նա առաջին ականատեսն է Քրիստոսի հարության՝ թափուր գերեզմանի (Հովհ. 20: 1-10) և Տիբերիայի ծովեզերքի հայտնության (Հովհ. 21 գլուխ)։
 
== Հովհաննես առաքյալը Գործք առաքելոցում ==
[[Գործք առաքելոց]]ը Հովհաննես առաքյալին շատ քիչ է անդրադառնում՝ նրան միշտ ներկայացնելով Պետրոս առաքյալի հետ միասին։
* Առաջին անգամ Հովհաննեսին տեսնում ենք Մատաթիա առաքյալի ընտրությունը կատարելիս՝ 11 առաքյալների հետ (1: 13)։
* Հովհաննեսը Պետրոսի հետ բժշկում է ի ծնե անդամալույծին, ինչի համար առաքյալները հայտնվում են ատյանում, բայց շուտով արդարացվելով ազատ են արձակվում (3: 1-4: 22)։
* Վերջին անգամ Հովհաննեսին դարձյալ հանդիպում ենք Պետրոս առաքյալի հետ Սամարիայում ավետարանելիս. «Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ ընդունել են Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, որոնք, իջնելով, աղոթում էին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին» (8: 14-15)։
 
Հովհաննեսը համարվել է Եկեղեցու երեք սյուներից մեկը, ում [[Պողոս առաքյալ|Պողոսը]] հանդիպել է [[Երուսաղեմ]]ում. «երբ Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում, իմացան այն շնորհների մասին, որ տրված էին ինձ, հավանության ձեռք մեկնեցին ինձ և Բառնաբասին, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ հրեաների մեջ» (Գաղ. Բ 9)։
 
== Հովհաննես առաքյալը Սրբազան ավանդության մեջ ==
Համաձայն եկեղեցական ավանդության՝ Երուսաղեմի առաջին ժողովից հետո առաքյալները ցրվում են զանազան երկրներ։ Հովհաննեսը գնում է [[Եփեսոս]], որտեղ ընդարձակում է Պողոս առաքյալի հիմնած համայնքը, երկար ժամանակ մնում է Եփեսոսում, ապա աքսորվում է [[Պատմոս կղզի]]:։ Ավանդությունից ենք իմանում Հովհաննես առաքյալի մահվան որոշ մանրամասներ։
 
== Հովհաննես առաքյալի մահը ==
Առաքյալների շարքում Հովհաննեսը միակն է, ով չի մահացել նահատակությամբ։ Հովհաննու ավետարանում փոքրիկ ակնարկ կա նրա մահվան վերաբերյալ. «Պետրոսը դարձավ և տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուս սիրում էր, գալիս է հետևից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»:։ Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ սա ի՞նչ կլինի»:։ Հիսուս նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ հետևից»:։ Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ. և կարծեցին, թե այն աշակերտը չպիտի մեռնի։ Բայց Հիսուս նրան չասաց, թե չպիտի մեռնի, այլ թե՝ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ։ Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ և գրեց իսկ դրանք. և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է» (Հովհ. 21: 21-25)։ Ավանդությունը նշում է, որ առաքյալը մահացել է շուրջ [[100]] թ., Եփեսոսում, 95 տարեկան հասակում։ Ավանդությամբ մեզ հասած տեղեկության համաձայն՝ մահից առաջ շատ չարչարանքներ է տեսել, բայց մահացել է խաղաղ պայմաններում։ Մի պատմության համաձայն՝ ծերության տարիներին, երբ խոսել չի կարողացել, եկեղեցի է մտել ասելու համար միայն «Մանուկներ, սիրեցեք միմյանց»:։
 
== Հովհաննեսը հեղինակ նորկտակարանյան գրքերի ==
Ավանդաբար [[Նոր Կտակարան]]ում եղած գրքերից Հովհաննու ավետարանը, [[Ընդհանրական նամակներ|Հովհաննու ընդհանրական երեք նամակները]] և Հայտնության գրքի հեղինակ համարվել է Հովհաննես առաքյալը։ Հովհաննու ավետարանի ներքին վկայությունները հաստատում են Հովհաննեսի հեղինակ լինելը (Հովհ. 21: 25)։ Հօգուտ այս մոտեցման որոշ արտաքին ապացուցներ ևս կան. վաղ եկեղեցու հայրերից [[Իրենեոս Լուգդոնացի]]ն (+202) և [[Կղեմես Հռոմեացի]]ն (+101) փաստում են, որ ավետարանը գրել է Զեբեդեոսի որդի Հովհաննեսը։ Հերապոլսի եպիսկոպոս [[Պապիաս]]ը (60-130) սակայն նշում է, որ հայտնի են եղել երկու Հովհաննեսներ՝ առաքյալը, որ այլևս ողջ չէր, և Երեց Հովհաննեսը, որ տակավին ողջ էր։ Այս վկայությունից ելնելով որոշ գիտնականներ ավետարանի հնարավոր հեղինակ համարում են Հովհաննես Երեցին։ Այնուամենակնիվ եկեղեցական ավանդությունը պնդում է, որ գիրքը գրվել է Եփեսոսում։ Մեկ այլ, երրորդ և ավելի հավանական տեսակետի համաձայն՝ Ավետարանի շարադրման համար տեղեկությունները տվել է Հովհաննես առաքյալը, իսկ գրի է առել [[Հովհաննես Երեց]]ը:ը։ Այսօր մեկ բան հստակ է, որ այս ավետարանը Հովհաննես առաքյալի հիմնած աստվածաբանական դպրոցի ծնունդ է։ Այսպես է պարագան նաև Հովհաննու առաջին նամակի, որ ոճական և բովանդակային խիստ նմանություն ունի Ավետարանի հետ համեմատած։ Հովհաննու Բ և Գ նամակների հավանական հեղինակ է համարվում [[Հովհաննես Երեց]]ը:ը։
 
=== Հովհաննու Հայտնություն ===
 
== Աղբյուրներ ==
# Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:2004։
# [[Մաղաքիա Օրմանյան|Մաղաքիա արք. Օրմանյան]], Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:1997։
# Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:1997։
# Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:2010։
 
== Տես նաև ==