«Հովհաննես Չմշկիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
 
'''Հովհաննես Ա Չմշկիկ''' ({{lang-el|Ιωάννης Α΄ Τζιμισκής}}; {{ԱԾ}}), [[հայ]]ազգի զորավար, պետական գործիչ, [[Բյուզանդիա]]յի [[կայսր]]՝ 969-976 թվականներին, հայկական [[Կուրկուասներ]]ի ընտանիքից։ Ծագումով [[հայ]]։ Ըստ [[Մաթևոս Ուռհայեցի|Մաթևոս Ուռհայեցու]] տվյալների՝ ծնվել է ներկայիս Դերսիմի նահանգի Չմշկածագ ավանում<ref>Մաթևոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991, էջ 25:25։</ref>։
[[949]] թվականին մասնակցել է [[Կարին]]ի գրավմանը։ Իր քեռի [[Նիկեփորոս II Փոկաս]] կայսրից նշանակվել է արևելյան զորքերի սպարապետ, խոշոր ճակատամարտում ջախջախել [[արաբներ]]ին։ [[969]] թվականին կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանել է կայսրին և գրավել գահը։ [[971]] թվականին պարտության է մատնել [[Թրակիա]] ներխուժած ռուս իշխան [[Սվյատոսլավ]]ին և [[Բուլղարիա]]յի հյուսիսարևելյան մասը կցել կայսրությանը։ [[972]] թվականին, դաշինք կնքելով [[Հռոմեական Սրբազան կայսրություն|Հռոմեական սրբազան կայսրության]] հետ, արշավել է արաբների դեմ, գրավել [[Մարտիրուպոլիս]]ը, [[Մծբին]]ը, Հյուսիսային [[Միջագետք]]ը, [[974]]-[[975]] թվականներին՝ Էմեսսան ([[Հոմս]]), [[Բաալբեկ]]ը, մտել [[Պաղեստին]] և [[Լիբանան]]։