«Հովհաննես Կարապետի վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 53.
 
== Պատմություն ==
Պամական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն հաղորդում վանական համալիրի մասին. այն աչքաթող են արել նաև ճանապարհորդներն ու տեղագիրները, միայն [[Ղևոնդ Ալիշան]]ը թռուցիկ ձևով հիշատակում է նրա անունը<ref>Ղևոնդ Ալիշան, «Այրարատ, բնաշխարհ Հայաստանեայց», Վենետիկ, 1890 թվական, էջ 445</ref><ref>{{Cite web |url=http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_urtsadzori_s_hwovhannes_karapet_vank |title=Արխիվացված պատճենը |accessdate=2017-06-07 |archive-date=2017-06-11 |archive-url=https://web.archive.org/web/20170611135102/http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_urtsadzori_s_hwovhannes_karapet_vank |dead-url=yes }}</ref>:։ Հուշարձանների վրա փորագրված սակավաթիվ արձանագրություններն էլ, անգամ աղոտ կերպով, լույս չեն սփռում նրա անցյալ պատմության վրա:վրա։ Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնել են Օրբելյանները 14-րդ դարի սկզբներին, որպես իրենց տոհմական գերեզմանատեղի:գերեզմանատեղի։ Այդ ժամանակ [[Ուրծաձոր]] գավառը գտնվում էր [[Օրբելյաններ]]ի իշխանության ներքո:ներքո։ Մյուս արձանագրությունները նվիրատվական են:են։ 1593 թվականը կրող մի այլ արձանագրույունում փորագրված է, որ այդ ժամանակ շեն է եղել վանքը:վանքը։ 1725 թվականը կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ և լքված վիճակում:վիճակում։ Վանքը և նրան մոտիկ գտնվող մյուս վանքերը ավերվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից:երկրաշարժից։
 
1896 թվականին կառուցված վանքի միաբանության բնակելի շենքերը, 1897 թվականին կառուցված վանքի պարիսպը և 1898 թվականին՝ հացահատիկի հողերը, հավանական են դարձնում, որ վանքը 19 րդ դարի վերջերին որոշ ժամանակով վերականգնվել է:է։
 
== Ճարտարապետություն ==
 
Հովհաննու Սուրբ Կարապետ վանքը բաղկացած է մե եկեղեցուց, զանգակատնից, դամբանատնից, պարսպապատ է, պարսպից ներս պահպանվել են վանքի միաբանության բնակելի շենքերի մնացորդները և փոքրիկ գերեզմանոցը:գերեզմանոցը։
 
=== Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի ===
 
Եկեղեցու անվանումը հիշատակվում է ներսում՝ հարավային պատին փորագրված արձանագրության մեջ, որի համաձայն այն կառուցել է [[Տարսայիճ Օրբելյան]] իշխանի որդի Ջալալ իշխանի կին Գոնցան 1301 թվականին:թվականին։ Հիմնադիրն է Կիրակոս վարդապետ Գետկեցին, ճարտարապետը՝ Բուտը։
 
Եկեղեցին գմբեթավոր է, որն ունի քիչ երկարաձիգ ուղիղ քառանկյունի հատակագիծ:հատակագիծ։ Հարավային և հյուսիսային պատերը ներսից՝ արևմտյան ծայրերին մոտիկ, ունեն ելուստներ, որոնց կից, ինչպես և արևելյան աբսիդիեզրերից ձգվող կիսասյուներըմիանալով կամարներով, իրենց վրա են կրում գմբեթը՝ կլոր թմբուկով և սրածայր վեղարով:վեղարով։
 
[[Պատկեր:GOD head.jpg|մինի|ձախից|Բարավորի բարձրաքանդակը|alt=]]Արևելյան ծայրում տեղադրված է կիսակլոր աբսիդը՝ բարձր, ներս ընկած բեմով, վերջինիս վրա կառուցված է պատարագամատույցի քարե սեղան՝ կամարակապ բացվածքներունեցող ծածկապատով:ծածկապատով։ Բեմի հարավային և հյուսիսային կողմերում տեղադրված են երկհարկանի խորաններ, ստորին հարկի խորանների մուտքերը բացվում են դեպի արևմուտք՝ եկեղեցու մեջ, իսկ վերին հարկի խորաննրը՝ բեմի վրա, ուր բարձրանում էեն եռաստիճան քարե սանդուխքներով:սանդուխքներով։ Ստորին հարկի խորանների արևելյան պատերի մեջ փորված են կիսակլոր փոքրիկ աբսիդներ, վերին հարկի խորաններն աբսիդներ չունեն:չունեն։ Աբսիդի կողերի պատերի մեջ կան մեկական մեծ խորշեր, նույնաձև մեկական փոքր խորշեր էլ կան բոլոր խորանների հարավային պատերի մեջ։
 
Միակ մուտքը արևմտյան կողմից է՝ կիսակլոր ճակատակալ մեծ քարով և գծավոր զարդեր ունեցող շրջանակով:շրջանակով։ Մուտքի ճակատակալ քարը պատած է բարձրաքանդակ, շատ գեղեցիկ և նուրբ մշակված սրբապատկերներով, ուր, ծաղկեհյուս-մանրանկար ֆոնի վրա [[Մարիամ Աստվածածին]]ը բազմած բարձի վրա՝ մանուկ Հիսուս [[Քրիստոս]]ը գրկին, իսկ կողքերին մի-մի հրեշտակ կանգած և ձեռները տարածած դեպի տիրամայրը։ Դրանցից վերև պատկերված է Ադամը, շուրջ ավետարանիչների կենդանակերպերի նշանները, աջ կողմում մեծ տառերով գրված է ԱԴ:ԱԴ։ Ճակատակալ քարի վրա եղած արձանագրությունից տեղեկացվում է, որ այս բարձրաքանդակի հեղինակն է Սարգիս վարդապետը։
 
Յուրաքանչյուր պատի կենտրոնական մասում բացվում է մեկական երկար ու նեղ լուսամուտ, դրանց համապատասխան մեկական լուսամուտներ էլ բացվում են գմբեթի թմբուկի մեջ և մեկական փոքր լուսամուտներ էլ յուրաքանչյուր խորանի արևելյան պատի մեջ։ Արևելյան և հարավային պատերից բացվող լուսամուտները կամարակապ գագաթով են և ունեն գծավոր շրջանակներ, մյուս բոլոր լուսամուտներն ուղղանկյուն են և առանց շրջանակի։ Գմբեթի թմբուկի լուսամուտների կողքերին մեծ տառերով փորագրված են հետևյալ փակագրերը․ հյուսիսային կողմում ՏԻ ՅՇ, արևմտյան կողմում ՓՈ ՇՉ, հարավային կողմում ՉԱ ԳՀ, արևելյան կողմում ԿՈ (վերջին երկու տառը հողմահարված լինելու հետևանքով չի կարդացվում)։