«Հովիկ Հովեյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 2.
'''Հովիկ Վաչագանի Հովեյան (Հովհաննիսյան)''' ({{ԱԾ}}), հայ [[բանաստեղծ]], թարգմանիչ։ [[ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ]] ([[2011]])։
 
Հայ բանաստեղծ, մանկավարժ, լրագրող [[Վաչագան Հովհաննիսյան (բանաստեղծ)|Վաչագան Հովհաննիսյանի]] որդին է:է։
== Կենսագրություն ==
1973 - 1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի [[ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ|բանասիրական ֆակուլտետում]]։
 
=== Աշխատանքային գործունեություն ===
1978 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեում, 1987-2004 թվականներին` հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիր։ 1991 թվականից [[Հայաստանի Գրողների Միություն|Հայաստանի գրողների միության]] անդամ է, 1995 թվականից՝ [[Հայաստանի ժուռնալիստների միություն|Հայաստանի ժուռնալիստների միության]] անդամ։ 2001-2004 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը, 2001-2006 թվականներին` [[Երևանի պետական համալսարան]]ի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, 2004-2006 թվականներին` [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար]]:։ Եղել է Օրինաց Երկիր կուսակցության անդամ։ Նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, երբ, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել է ծեծկռտուքի, որի ժամանակ գործադրել է նաև իրեն պատկանող ատրճանակը<ref>[https://www.azatutyun.am/a/1579929.html Հովիկ Հովեյանը հայտարարում է իր հրաժարականի մասին]</ref>։ 2007 թվականից դասավանդում է [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան]]ի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնում։ 2009 թվականից Երևանի [[Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն|«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»]]-ի տնօրենն է<ref>[http://armspu.am/whoiswho/ln/am/p/1060 Հովիկ Հովեյանի կենսագրությունը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կայքում]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>։
 
=== Գրական գործունեություն ===