«Հոշոտված Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
Երկարատև չարչարանքներից հետո նա ապաստան է գտնում մի ամերիկացու տանը։ Հետագայում պարզվում է, որ ամերիկացին ճանաչված միսիոներ-բժիշկ Ֆրեդերիկ Մակքալըմն է։ Վերջինս գտնվում էր [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], երբ սկսվեց [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը։ Նա առաջիններից մեկն էր, ով վերադառնալով [[Էրզրում]], օգնություն ցուցաբերեց հայ ժողովրդին։ Այդ ժամանակ ռուսական բանակն արդեն մուտք էր գործել Էրզրում։
 
Արշալույսը [[Զորավար Անդրանիկ]]ի միջնորդությամբ և Մեծ դուքսի՝ Կովկասի ռազմաճակատի ընդհանուր հրամանատարի հրամանով տեղափոխվում է [[Ամերիկա]]:։ Նա մեկնեց այդ երկիր՝ ոչ միայն փրկվելու, այլև փրկություն հայցելու իր ժողովրդին, հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին՝
 
«Մեծ դուքսը կարգադրել է քեզ ուղարկել Ամերիկա, որտեղ մեր խեղճ ժողովուրդը շատ բարեկամներ ունի։ Երբ հասնես այդ սիրելի երկիրը, նրա ժողովրդին ասա, որ Հայաստանը հյուծված է, հոշոտված և արյունաքամ, բայց նորից կբարձրանա, միայն եթե Ամերիկան օգնություն տրամադրի մեզ, սնունդ ուղարկի մեր սովյալներին, դրամ` նրանց վերադարձնելու իրենց տները, երբ պատերազմն ավարտվի»:։
 
Արշալույս Մարտիկանյանը վախճանվել է [[1996]] թվականին ԱՄՆ-ում։ Ցավոք այսօր նրա շիրիմի տեղն անհայտ է։