«Հերմենևտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 18.
 
== Պատմություն ==
Հերմենևտիկա եզրույթը ամենից հաճախ օգտագործվել է [[Աստվածաշունչ|աստվածաշնչյան տեքստերի]] հետ կապված, ապա՝ խեղաթյուրված և մասնակի տեսքով մեզ հասած, կամ առանց մեկնաբանությունների անհասկանալի գրական [[հուշարձան]]ների նախնական իմաստի վերականգնման գիտություն իմաստով, ինչպես նաև՝ ստեղծագործությունների մեկնաբանության իմաստով։ Այս իմաստով հերմենևտիկան գրաքննադատական գիտաճյուղ է:է։
 
Հերմենևտիկայի թեմայով առաջին ընդհանրացնող աշխատության հեղինակը փիլիսոփա և աստվածաբան [[Ավրելիոս Օգոստինիոս]]ն է (354-430)։ Նրա աշխատությունը կոչվում էր «Քրիստոնեական գիտություն կամ Սրբազան հերմեևտիկայի հիմունքներն ու եկեղեցական ճարտասանության արվեստը»։
 
Հերմենևտիկային մեծ նշանակություն են տալիս գրականագիտության մեջ, քազի որևէ գրական հուշարձանի հետազոտության ժամանակ անհրաժեշտ է առավելագույն օբյեկտիվ մեկնություն։ Պետք է նշել, որ տեքստ ասելով հերմենևտիկայում հասկանում են ոչ միայն հեղինակների ձեռագիր ստեղծագործությունները, այլ նաև արվեստի գործերը, պատմական իրադարձությունները և այլ օբյեկտներ, որոնք հնարավոր է հասկանալ:հասկանալ։ Հասկանալու գործընթացը դիտարկում է որպես շարժում այսպես կոչված հերմենևտիկական շրջանով։ Մի կողմից տեքստը դիտարկվում է դարաշրջանի, գրական ժանրի և այլ արտաքին գործոնների նկատմամբ, մյուս կողմից տեքստը հանդիսանում է հեղինակի հոգևոր կյանքի մասը, իսկ նրա հոգևոր կյանքը մասն է պատմական դարաշրջանի։ Տեքստի ներկայացումն այս երկու դիրքերից, անցումը ընդհանուրից մասնավորի և հակառակը կոչվում հերմենևտիկական շրջան։
 
Հերմենևտիկան նաև տեքստի վերլուծության փիլիսոփայական մեթոդ է։ Այսպես է կոչվում նաև փիլիսոփայական ուղղությունը, որն զբաղվում է այդ մեթոդի մշակմամբ ու կիրառմամբ։ Հերմենևտիկայի մեջ մեծ ներդրում ունեն փիլիսոփաներ Գադամերը, [[Ֆրիդրիխ Շլայերմախեր|Շլեյերմախերը]] և Պոլ Ռիկյորը։