«Հանրապետության հրապարակ (Բեռլին)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 16.
[[Վայմարյան հանրապետություն|Վայմարյան հանրապետության]] շրջանում (1926—1933) հրապարակը կրել է իր ներկայիս անվանումը՝ խորհրդանշելով միապետական կարգերի վերացումը Գերմանիայում։ Երկրում ազգայնական-սոցիալիստական իշխանության հաստատումից հետո՝ ֆաշիստները հրապարակին տվել են նախկին՝ Թագավորական հրապարակ անվանումը։ Հրապարակը կրկին վերանվանվել է 1948 թվականին՝ [[Երրորդ Ռայխ]]ի կազմալուծումից հետո։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի վերջին մարտերից հետո Ռեյխստագը և նրան հարակից հրապարակը մեծապես վնասվել էին։ Պատերազմից հետո հրապարակը հայտնվել է [[Արևմտյան Բեռլին]]ի տարածքում:տարածքում։ [[Բեռլինի պատ]]ը, որը կառուցվել է 1961 թվականին, անցնում էր Ռեյխստագից մի քանի մետր հեռավորության վրա։ Բեռլինի բաժանման ժամանակ Հանրապետության հրապարակը կորցրել է իր կենտրոնական նշանակությունը, դառնալով մարգագետին, որտեղ բնակիչները անց էին կացնում իրենց հանգիստը, իսկ Արևմտյան Բեռլինի թուրքական ծագում ունեցող բնակիչները պատրաստում խորոված։ Հրապարակի մի մասը օգտագործվել է որպես ավտոկայանման և ավտոմեքենա քշել սովորելու համար նախատեսված տարածք։
 
1990 թվականի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, ի պատիվ Գերմանիայի վերամիավորման, Հանրապետության հրապարակում բարձրացվել է Միասնության դրոշը, որը, թերևս, Գերմանիայի Դաշնային Հանրապետության ամենամեծ դրոշն էր և 6X10 մետր չափսեր։