«Հան (ազգություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
[[File:Tang Wei 2008.jpg|thumb|Հան]]
 
'''Հան''' (ավանդ. չին. 漢族), [[չինացիներ]], [[ազգ]]:։ [[Չինաստան]]ի հիմնական բնակչությունը։ Առավել խոշոր խմբերով բնակվում են նաև [[Թաիլանդ]]ում, [[Մալայզիա]]յում, [[Ինդոնեզիա]]յում, [[Սինգապուր]]ում, [[Վիետնամ]]ում, [[Բիրմա]]յում, [[Ֆիլիպիններ]]ում, [[Կամբոջա]]յում:յում։ Թվաքանակով աշխարհում գրավում են առաջին տեղը։
 
Լեզուն [[չինարեն]]ն է, որը պատկանում է չին-տիբեթական ընտանիքին, ընդգրկում է միմյանցից խիստ տարբերվող մի քանի բարբառ։ Գիրը [[հիերոգլիֆ]]ային է։ Մարդաբանորեն միատարր չեն։ Հիմնականում պատկանում են [[մոնղոլոիդ ռասա]]յի խաղաղօվկիանոսյան ճյուղին, հյուսիսային Չինաստանի մեջ գերակշռում են արևելաասիական, իսկ հարավային Չինաստանի մեջ՝ հարավասիական խմբերի տարատեսակներ։ [[Կրոն]]ական պատկերացումներում համադրված են տարբեր կրոնների և հավատալիքների զանազան տարրեր։ Առավել նշանակալից է եղել նախնիների պաշտամունքը։ Սկզբում տարածված են եղել [[դաոսականություն]]ն ու [[կոնֆուցիոսականություն]]ը, այնուհետև՝ [[բուդդայականություն]]ը, մասամբ՝ [[քրիստոնեություն]]ը, առավել քիչ՝ [[մահմեդականություն]]ը ([[իսլամ]])։
Տող 9.
[[Հան դինաստիա]]յի (Յանցզիի Հան վտակի անունից) ժամանակաշրջանում (մ.թ.ա. 3-րդ - մ.թ. 3-րդ դարեր) կազմավորվել է հին չինական ժողովուրդը, իսկ դինաստիայի անունը դարձել է չինացիների ինքնանվանումը (հան)։ Ըստ չինացի պատմագիր [[Սիմա Ցյան]]ի «[[Շի-ցզի]]» աշխատության, հաների նախնին եղել է լեգենդար [[Հուան-դի]]ն ([[Դեղին կայսր]])։ Հան պետության ընդարձակումն ուղեկցվել է հաների նշանակալից վերաբնակեցումներով և որպես կանոն, Արևելյան [[Ասիա]]յի այլ ժողովուրդների ձուլմամբ։ [[Տան դինաստիա]]յի ժամանակաշրջանում (6-9-րդ դարեր) տրոհված Չինաստանի վերամիավորումը նպաստել է չինացիների էթնիկական համախմբմանը։ Սակայն այդ ժամանակաշրջանում էլ նրանց բնակության ոլորտը ամենևին չէր ընդգրկում այժմյան Չինաստանի ամբողջ տարածքը։ Հյուսիսում միմյանց հաջորդել են թյուրքական և մոնղոլական անկախ քոչվոր միավորումները, իսկ հարավ-արևմուտքում գոյատևել են գլխավորապես ի, տան, մոն-քմերական ժողովուրդների նախնիներով բնակեցված պետություններ։
 
[[Սուն դինաստիա]]յի ժամանակաշրջանում (10-13-րդ դարեր) Չինաստանը բաժանվել է հյուսիսային և հարավային մասերի։ Հյուսիսում սկզբում տիրապետել են մոնղոլալեզու [[կիդաններ]]ը (որոնց անունով էլ՝ ռուսերեն «Կիտայ» անվանումը), այնուհետև՝ տունգուսա-մանջուրական լեզվով խոսող [[չժուրչժեններ]]ը:ը։ 13-րդ դարի կեսին այժմյան չինացիների տարածքը նվաճել են մոնղոլները։
Մանջուրական [[Ցին դինաստիա]]յի ժամանակաշրջանում (1664-1911 թթ) հիմնականում ձևավորվեցին Չինաստանի այժմյան քաղաքական սահմանները։