«Հայրենական Մեծ պատերազմի տարիների հայ գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
'''Հայրենական մեծ պատերազմի տարիների գրականություն ([[1941]]–[[1945]])''' [[Հայրենական մեծ պատերազմ]]ի շրջանում խորհրդային [[Գրականություն|գրականության]] հիմնական թեման դարձավ [[Ժողովրդավարություն|ժողովրդի]] պայքարը [[ֆաշիզմ]]ի դեմ։ [[Հանրապետություն|Հանրապետության]], շրջանային և [[ռազմաճակատ]]ային հայերեն թերթերում վկայակոչվում էին հայ [[դասական]]ները՝ հերոսությունը, հայրենասիրությունը և մայրենի լեզուն փառաբանող նրանց թևավոր դարձվածքները, ազգային պատմության հայրենասիրական Էջերը։
 
Հայրենական [[պատերազմ]]ի առաջին իսկ օրերից [[Երևան]] եկան հայ [[բանաստեղծ]]ների ատելության ու սիրո կանչերը, որոնց մեջ էր ժողովրդի պատգամախոսի՝ [[Ավետիք Իսահակյան]]ի, 1941 թվականի [[հունիսի 29]]-ին գրած «Ռազմակոչը»:։
 
== Պատկերային համակարգ ==
Գրականության պատկերային համակարգում տեղ գտան անեծքն ու ատելության կոչը, կռվի հրավերն ու վրեժի պատգամը, ինչպես և օրհնանքն ու մաղթանքը, հերոսության գովքն ու հայրենի հողը պաշտպանելու կանչը։
 
Ինչպես միշտ եղել է պատմության մեծ ցնցումների ժամանակ, կռվի առաջին գիծ դուրս եկավ բանաստեղծությունը ([[Նաիրի Զարյան]], [[Հովհաննես Շիրազ]], [[Գուրգեն Բորյան]], [[Սուրեն Վահունի]], [[Թաթուլ Հուրյան]], [[Գեղամ Սարյան]])։ Ռազմակոչերի, պատգամների, «բարի երթի» խոսքերի, հայրենասիրական [[հրովարտակ]]ների բանաստեղծական ձևերն իրենց հռետորական հնչերանգով, լարված ռիթմով, անմիջական պաթոսով, ժողովրդի բանահյուսության կերպարների ու դարձվածքների կիրառությամբ նոր բարձունքի հասցրին քաղաքացիական բանաստեղծության [[ավանդույթ]]ները:ները։
 
Պատերազմի առաջին արձագանքներից՝ [[պատգամ]]–հրովարտակներից ու մարտաշունչ կոչերից հետո բանաստեղծության ծանրության կենտրոնը դարձավ կռվող զինվորների ներաշխարհը։ [[Քնարական հերոս|Քնարական սկզբունք]]ի ուժեղացումով բանաստեղծությունն ամենևին չկորցրեց իր մարտական շեշտը։ Նոր որակի համար առանձնացվեց «ռազմաճակատային քնարերգություն» հասկացությունը։
Տող 13.
 
== Բանաստեղծական մտածողություն ==
Բանաստեղծական մտածողության մեջ կառուցվեց հայրենիքի նոր պատկերը՝ «միասնական ընտանիք»:։ Սրանով են շնչում ժամանակի շատ ու շատ բանաստեղծական գործեր, ինչպես [[Գևորգ էմին]]ի «Կռունկը․․․»՝ հայոց ավանդական անտունների նոր իմաստավորումը, Հովհաննես Շիրազի
{{քաղվածք|«Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք․․․»}}