«Հայոց անձնանունների բառարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 91.196.36.7 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Kareyac մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 4.
 
== Ընդհանուր բնութագիր ==
Բառարանում ընդգրկված են հայ ազգի ամենահին ժամանակներից մինչև [[1500]] թվականը ատյաններում հիշատակված ցանկացած հայկական կամ [[հայեր]]ի կողմից օգտագործված [[անձնանուն]]ները, 1500-[[1700]] թվականների պատմության և գրականության համար կարևոր դեմքերի, ինչպես նաև [[կաթողիկոս]]ների, [[պատրիարք]]ների, նշանավոր ճանապարհորդների և այլ անուններ։ 1700 թվականից այս կողմ [[Էջմիածին|Էջմիածնի]], [[Աղթամար]]ի, [[Սիս|Սսի]] կաթողիկոսների և [[Երուսաղեմ]]ի ու [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] պատրիարքների անունները նաև անուններ, որոնք նոր են կամ անսովոր, նրանց կրողների անունը ևս նշված է բառարանում<ref>«Հայոց անձնանունների բառարան», (առաջաբան) 1942-1962, Երևան</ref>:։
 
== Ներկայացված նյութերը ==
Տող 18.
== Օգտագործված նյութեր ==
*Երեմիա Վարդապետ (Մեղրեցի), «Բառագիրք Հայոց» 1698
*«Հայկազեան բառարան» [[Մխիթարյան միաբանություն|Վենետիկի Մխիթարյան միաբանություն]], 2-րդ հատոր՝ նվիրված է հատուկ անուններին։ Այստեղ թե տեղանունները և թե անձնանունները բացատրվում են հանգամանորեն, նշված են անվան ծագումը, ճիշտ տառադարձությունը<ref>«Բառարան յատուկ անուանց», Վենետիկ, 1769</ref>:։
*[[Հայնրիխ Հյուբշման]]ը իր «Armenische Grammatik» մոնումենտալ գրքում քննության է առել հայերենում տեղ գտած [[պարսկերեն]], [[եբրայերեն]], [[արաբերեն]] և այլ ծագում ունեցող անձնանունները և մեծ մասամբ դրանք ստուգաբանել<ref>Կարապետ Դուրգարյան, Անվանագիրք, 1985 Երևան</ref>:։
*Justi, Iranisches Namenbuch (Marburg 1895)
*Bailly, Dictionare grec-francais, 6 ed. Paris
Տող 27.
 
== Անձնանունների ստուգաբանումը ==
Աճառյանը հայկական անձնանունները ըստ ծագման բաժանում է 15 խմբի<ref>«Հայոց անձնանունների բառարան» 1942-1962, Երևան</ref>:։
*'''Նախահայկական''', օրինակ՝ [[Արամ]], որը ծագում է Խալդյան Արամե թագավորի անունից
*'''Անծանոթ''', օրինակ՝ [[Հայկ (անձնանուն)|Հայկ]], Արմենակ, Արամայիս, Ամասիա, Հարմա, [[Արա]], Դարդոս և այլն, որոնք հիշատակվում են [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] [[Հայոց պատմություն (Մովսես Խորենացի)|Հայոց Պատմության]] Ա գրքում, և որոնց հայկական ծագումը ապացուցված չէ։
Տող 42.
*'''Եվրոպական''' անունները փոխառվել են [[ֆրանսերեն]]ից, [[իտալերեն]]ից, [[գերմաներեն]]ից և [[անգլերեն]]ից։ Սկզբում բացառապես գործածական էին արևմտահայերի, հիմնականում կաթոլիկների մոտ (Ժոզեֆ, Վալենտին, Ալբերտ, Էդուարդ, Վիկտորիա, Էժեն, Վերժին, Ադոլֆ, Ռուդոլֆ և այլն)։ Ծանոթությունը եվրոպական մշակույթի հետ իր հետ բերեց անձնանունների մեծ հոսանք։ Շատ գործածական դարձան՝ Էմմա, Էլենորա (կարճ՝ Նորա), Ջուլիետա, Օֆելյա, Նապոլեոն, Համլետ, Հենրի և այլն։
*'''Ռուսական''' անձնանունները հայոց լեզվի մեջ ներթափանցել են նոր ժամանակներում։ Դրանցից շատերը վաղուց ունեն հայերեն տարբերակներ, սակայն օգտագործվում են [[ռուսերեն]] կամ դրան մոտ ձևով, օրինակ՝ Նիկոլայ (Նիկողայոս), Գեորգի, Եգոր (Գևորգ), Իվան (Հովհաննես) և այլն։ Երբեմն նմանահնչյուն տառի առկայության դեպքում օգտագործվում է ռուսական անձնանուններ, որպես հայկական անվան համարժեք, թեև դրանք մեկը մյուսի թարգմանությունը չեն, օրինակ՝ Մկրտիչը դառնում է Նիկիտա, Հարությունը՝ Արտեմ կամ Արտյոմ, Մարտիրոսը՝ Մարտին, Արշակը՝ Արկադի, Վաղարշակը՝ Վոլոդյա և այլն։ Տարածված են նաև ռուսական փաղաքշական անունները, օրինակ՝ Միշա (Միքայել), Սաշա (Ալեքսանդր), Մաշա (Մարիամ), Լիզա (Եղիսաբեթ), Կոլյա (Նիկողայոս)։
*'''Հայ ազգային''' անունները արդյունք են ինքնագիտակցության զարթոնքի։ Դրանք նորաստեղծ անուններ են՝ Հայաստան, Արմեն, Արմենուհի, Արաքսի, Մասիս, Արարատ, Սևան, Հայկուհի, Ազատ, Սիրանուշ, Հրազդան, Հրայր, Հրաչուհի, Հայկազն, Հայկարամ, Ռազմիկ և այլն<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան</ref>:։
 
== Արտաքին հղումներ ==