«Հայաստանի հողեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
 
Տող 45.
 
== Լեռնամարգագետնային ==
Լեռնամարգագետնային հողերը ներառում են հողերի լեռնամարգագետնային և մարգագետնատափաստանային տեսակները:տեսակները։
 
Լեռնամարգագետնային հողեր գոյություն ունեն մասնատված լեռնալանջերին և սարահարթերին՝ 2200—2600 մ և ավելի բարձրության վրա, սառը և խոնավ եղանակային պայմաններում:պայմաններում։ Պարունակում են մեծ քանակությամբ հումուս (13-20 %), թեթև մեխանիկական բաղադրություն և փխրուն կառուցվածք, համեմատաբար ցածր ներծծման գործակից (15-20 մգ), ([[pH]]=4.8-5.5) թթվային ռեակցիա և ջրաֆիզիկական բարվոք վիճակ:վիճակ։
 
Մարգագետնատափաստանային հողերը տարածվում են 1800—2600 մետր բարձրության վրա:վրա։ Պարունակում են մեծ քանակությամբ հումուս (8-13 %), ([[pH]]=5.5-6.8) չեզոք կամ թեթև թթվային ռեակցիա, ներծծման մեծ ծավալ, միջին ու ցածր ավազակավային մեխանիկական բաղադրություն և ջրաֆիզիկական բարվոք վիճակ<ref name='Opustynivanie'>{{Книга:Программа по опустыниванию в Армении 2002}}</ref>։
 
== Չոր տափաստանային ==
Չոր տափաստանային հողերը ներառում են միայն շագանակագույն հողերը, որոնք ձևավորվում են 1250—1950 մ բարձրության վրա, Արարատյան գոգավորության չոր տափաստանային սարահարթերում, Վայքի և Զանգեզուրի միջլեռնային հարթություններում և լեռնալանջերին:լեռնալանջերին։ Պարունակում են միջին քանակությամբ հումուս (2-4 %), քարքարոտ են, մասնակի ցեմենտավորված են և ունեն վառ արտահայտված կարբոնատային տեսք:տեսք։ Ունեն ([[pH]]=7.4-8.5) քիչ կալիական ռեակցիա, ներծծման միջին ծավալ (30-35 մգ) և ջրաֆիզիկական ոչ բարվոք վիճակ:վիճակ։
 
== Կիսաանապատային ==
Կիսաանապատային հողերը ներառում են գորշ կիսաանապատային, ողողվող գորշ մարգագետնային, հնէաջրամորֆ ալկալիական և ջրամորֆ աղուտային ալկալիական հողեր:հողեր։
 
Գորշ կիսաանապատային հողերը զբաղեցնում են 850—1250 մ բարձրության վրա գտնվող Արարատյան նախալեռնային գոտու ցածրադիր վայրերը:վայրերը։ Բնութագրվում է հումուսի ոչ մեծ շերտով (25-40 սմ) և դրա քիչ պարունակությամբ (2 %), քարքարոտությամբ և կարբոնատներ շոշափելի քանակով:քանակով։ Կարբոնատների ստորին շեմում հանդիպում են գիպսային շերտեր, որոնք ունեն ցածր ներծծման գործակից (20-30 մգ), ջրաֆիզիկական անբավարար բնույթ:բնույթ։ Նրանք հարուստ են հողային ալկալիական հիմքերով ([[pH]]=7.5-8.5), տեղ-տեղ աղային բնույթ ունեն:ունեն։
 
Ողողվող գորշ մարգագետնային հողերը ձևավորվել են Արարատյան հարթավայրում՝ 800—950 մ բարձրության վրա՝ բնահողի, մակերեսային խոնավության և մարդկային բազմադարյան գործունեության արդյունքում:արդյունքում։ Հումուսային շերտի խորությունը կազմում է 80-120 սմ:սմ։ Հողը բնութագրվում է կարբոնատների բարձր՝ (3-7 %) և հումուսի ցածր՝ (1,5-2,0 %) պարունակությամբ, կավային և ավազակավային մեխանիկական բաղադրությամբ:բաղադրությամբ։ Հողի ալկալիական ռեակցիան՝ 8.2-8.5: Հողը հիմնականում աղակալված չէ, սակայն հանդիպում են տարածքներ, որոնք ընդերքի հանքային ջրերի ազդեցությամբ թույլ աղակալված են և ալկալիացված չեն:չեն։ Հողի ներծծման միջին գործակիցը կազմում է 30-40 մգ:մգ։ Ունի բավարար ջրաֆիզիկական բնույթ:բնույթ։
 
Ալկալիացված հողեր հանդիպում են գույնզգույն կավե շերտերի վրա, Երևանի մոտակայքում:մոտակայքում։ Բնութագրվում են բաժան-բաժան լինելով, ծավալի փոքրությամբ, կավային մեխանիկական կազմով, հումուսի (0,8-2,6 %) և կարբոնատների (4-12 %) քիչ պարունակությամբ, (0.8-2.5 %) աղակալմամբ, թույլ ալկալիական ռեակցիայով, գիպսացիայով և ներծծման միջին ընդունակությամբ:ընդունակությամբ։ Ունի ոչ բարվոք ջրաֆիզիկական բնույթ:բնույթ։
 
Հիդրոմորֆիկ աղուտ ալկալիական հողերը ձևավորվել են Արարատյան հարթավայրում, այն վայրերում, որտեղ ընդերքի ջրերը հանքային են և մոտիկ են երկրի մակերեսին (1-2 մ):։ Նրանք բնութագրվում են բավական աղիությամբ (1-3 %), բավականին կարբոնատացված են, թույլ հումուսային պարունակություն ունեն (<1.0 %), բարձր ալկալիական են ([[pH]] 9-11) և պարունակում են հանգած նատրի:նատրի։ Աղերի մեջ մեծ տոկոս է կազմում սոդան, ինչը դժվարեցնում է հողերի մելիորացիան:մելիորացիան։
 
== Տես նաև ==