«Հայագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
Տող 15.
* գ. դրա հետ մեկտեղ կրոնի մերժման գաղափարախոսության թելադրանքով անցյալի ժառանգությունից գրեթե օտարվեցին հոգևոր մատենագրության ու ազգային եկեղեցու պատմությանն ու դավանաբանությանը վերաբերող խնդիրները, Էջմիածնի գիտնական-հոգևորականներից շատերը հալածվեցին կամ հարկադրյալ դադարեցրին հետազոտական աշխատանքները,
* դ. բացարձականացված սոց-դասակարգային գաղափարախոսությունը պարտադրաբար տարածվեց մշակութային ողջ ժառանգության վրա, ինչը ունեցավ ծանր հետևանքներ,
* ե. համալսարանին զուգընթաց ստեղծվեցին Հայաստանի գիտության ինստիտուտը (1921), ապա՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղը (Արմֆան, 1935), 1943-ին Հայաստանի ԳԱ-ն՝ հայագիտական մի քանի ինստիտուտներով՝ [[ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ|Լեզվի]],<ref>[http://language.sci.am/ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ։]</ref>, [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|Գրականության]],<ref>[http://litinst.sci.am/am/ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ։]</ref>, [[ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ|Պատմության]],<ref>[http://www.academhistory.am/en/ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ։]</ref>, [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|Արվեստի]], Արևելագիտության և այլն։ Երևան տեղափոխվեց Էջմիածնի վանքի ձեռագրերի հավաքածուն, որի հիմքի վրա ստեղծվեց Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրերի ԳՀ ինստիտուտը՝ Մատենադարանը (1957)<ref>[http://www.matenadaran.am/ Երևանի Մաշտոցի անվան մատենադարան։]</ref>։ 1921 թվականին հիմնված ՀՊՊԹ դարձավ գիտական ծանրակշիռ կենտրոն,
* զ. հրատարակվեցին մի շարք հայագիտական հանդեսներ ու տարեգրքեր՝ «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի»<ref>[http://www.matenadaran.am/?id=307&lng=3 Էլ-հրատարակությունը տե՛ս «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի»]</ref>, «Տեղեկագիր»<ref>[http://www.flib.sci.am/eng/Texekagir%20Hasarakakan%20gitutyunner/Archive.html ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Հասարակական գիտություններ։ Էլ-հրատարակություն։]</ref> (1940-ից, հետագայում՝ «Լրաբեր հասարակական գիտությունների»<ref>[http://www.flib.sci.am/eng/Lraber%20hasarakakan%20gitutyunner/Frame.html «Լրաբեր հասարակական գիտությունների», Էլ-հրատարակություն]</ref>), «Բանբեր Մատենադարանի»<ref>[http://www.matenadaran.am/?id=307&lng=3 էլ-հրատարակությունը տե՛ս «Բանբեր Մատենադարանի»]</ref>, «[[Պատմաբանասիրական հանդես|Պատմա-բանասիրական հանդես]]»,<ref>[http://www.flib.sci.am/eng/HP.J/Frame.html Էլեկտրոնային հրատարակությունը տե՛ս «Պատմաբանասիրական հանդես»]</ref>, «Բանբեր Հայաստանի արխիվների», «Բանբեր Երևանի համալսարանի»։ Պարբերաշրջանի հատկանշական գիծը հայագիտության խնդիրների շրջանակի համապարփակությունն է։
Հայ ժողովրդի պատմության առանձին խնդիրներին նվիրված տասնյակ մենագրական աշխատություններից բացի լույս տեսան Լեոյի «Հայոց պատմության» հատորները, Հ. Մանանդյանի «Քննական տեսության» բազմահատորյակը, բուհական ձեռնարկներ, ութհատորանոց «Հայ ժողովրդի պատմությունը»։ Ընդլայնվեց հայագիտության աղբյուրագիտական խարիսխը. հնագիտություն, դրամագիտություն, ձեռագրագիտություն, ազգագրություն, բանագիտություն, վիմագրագիտություն և այլ օժանդակ գիտություններ հիմք ստեղծեցին ժողովրդի քաղաքական, մշակութային ու տնտեսական, իրավական պատմության հիմնարար նոր ուսումնասիրությունների համար։ Միջնադարյան պատմիչների բնագրերի ու նրանց աշխարհաբար թարգմանությունների հրատարակության հետ միաժամանակ լույս տեսան ձեռագրային հիշատակարանների ժողովածուներ (Գ. Հովսեփյան, Լ. Խաչիկյան, Ա. Մաթևոսյան, Վ. Հակոբյան, Ա. Սանճյան), մանր ժամանակագրություններ (Վ. Հակոբյան), վիմագրությունների դիվաններ<ref>[http://serials.flib.sci.am/openreader/test/index.html Դիվան հայ վիմագրության, էլ-հրատարակություն։]</ref> (Հ. Օրբելի, Ա. Քալանթար, Ս. Բարխուդարյան, Ս. Ավագյան), Հայաստանին և հայերին վերաբերող օտար աղբյուրների թարգմանությունների մատենաշար, ինչպես նաև ազգագրության, բանահյուսության և հնագիտական հուշարձանների մատենաշարեր։ Խորհրդային Հայաստանի բնակավայրերում՝ հատկապես անտիկ ու միջնադարյան քաղաքներում (Արմավիր, Վաղարշապատ, Արտաշատ, Գառնի, Դվին ևն) կատարվեցին հնագիտական հետազոտություններ (սկսած նախապատմական շրջանից մինչև ուշ միջնադար)։ Ն. Մառի, Հ. Օրբելու, Ա. Քալանթարի գործը շարունակեցին միջին սերնդի հնագետները (Բ. Պիոտրովսկի, Բ. Առաքելյան, Ս. Ավետիսյան, Կ. Ղաֆադարյան, Հ. Մարտիրոսյան, Գ. Տիրացյան և ուր.)։ Մեծ առաջընթաց տեղի ունեցավ նաև գրականության բնագավառում։ Հրատարակվեցին միջնադարյան տաղերգուների գիտական բնագրեր, հայրենների լիակատար ժողովածուներ, դասականների երկեր, հայ նոր գրականության բազմահատոր պատմությունը, «Սասնա ծռեր»-ի համահավաք բնագիրը,<ref>[http://serials.flib.sci.am/sasnacrer/test/index.html Սասնա ծռեր, էլ-հրատարակություն։]</ref>, Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» երկու հատորը (1944-46), «Գրական հուշարձաններ» մատենաշարը (Ա. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ)։ Հայագիտության մնայուն նվաճումների թվին են դասվում Հ. Անասյանի «Հայկական մատենագիտության» երկու հատորը, հեղինակային բազմանդամ կոլեկտիվ ներկայացնող «Հայկական սովետական հանրագիտարանը» (13 հ.), Ա. Հովհաննիսյանի «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (2 հատոր), Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը», Ս. Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը», Թ. Ավդալբեգյանի «Տնտեսագիտական բառարանը», Գ. Ղափանցյանի և Գ.Ջահուկյանի հայոց լեզվի ստուգաբանական հետազոտությունները և այլ հեղինակների բազում աշխատություններ։ Հայագիտության ձեռքբերումների շարքում արձանագրելի են փիլիլիսոփայության պատմության (Վ. Չալոյան, Հ. Գաբրիելյան, Ս. Արևշատյան), գրի և գրչության (Ա. Աբրահամյան), արվեստի պատմության (Լ. Դուռնովո, Ռ. Դրամբյան, Բ. Առաքելյան, Ա. Մնացականյան), դպրոցի և մանկավարժության պատմության (Մ. Սանթրոսյան, Ա. Մովսիսյան), իրավագիտության (Խ. Սամուելյան), բանասիրության (Մ. Աբեղյան, Կ. Մելիք-Օհանջանյան, Ա. Ղանալանյան), դրամագիտության (Խ. Մուշեղյան), պատմաաշխարհագրության (Ս. Երեմյան, Թ. Հակոբյան, Բ. Հարությունյան, Ա. Հակոբյան) և մի շարք այլ մարզերում կատարված հետազոտություններն ու հրապարակումները։ Այս պարբերաշրջանում զարգացում ապրեցին հայագիտական շահագրգռություն ներկայացնող արևելագիտության մարզեր, մասնավորապես՝ ասորագիտությունը (Հ. Մելքոնյան, Լ. Տեր-Պետրոսյան), բյուզանդագիտությունը (Հ. Բարթիկյան, Կ. Յուզբաշյան,<ref>[http://www.digilib.am/digilib/?menu&wrk=355&wrpg=0&aupg=0 Լիակատար մատենագիտութիւնը տե՛ս '''Ալեքսան Յակոբեան''', Կարէն Իւզբաշեան, Մատենագիտութիւն («Հանդէս ամսօրեայ»-ից)։]</ref>, Պ. Մուրադյան), կովկասագիտությունը (Լ. Մելիքսեթ-բեկ, Ս. Երեմյան, Պ. Մուրադյան), իրանագիտությունը (Ա. Փերիխանյան, Բ. Չուգասըզյան, Գ. Նալբանդյան, Հ. Փափազյան, Գ. Ասատրյան), թուրքագիտությունը (Հ. Աճառյան, Ա. Սաֆրաստյան, Մ. Զուլալյան, Ռ. Սաֆրաստյան), արաբագիտությունը (Հ. Նալբանդյան, Ա. Տեր-Ղևոնդյան), քրդագիտությունը (Հ. Ջնդի, Ջ. Ջալիլ, Մ. Խամոյան)։ Լ. Խաչիկյանի նախաձեռնությամբ հրատարակվեցին «Հայ հնագույն թարգմանական հուշարձաններ» մատենաշարը (Ա. Զեյթունյան, Կ. Մուրադյան, Հ. Ամալյան), ինչպես նաև եկեղեցու հայրեր Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու և Գրիգոր Նյուսացու մատենագրական ժառանգությանը նվիրված մենագրությունները (Կ. Մուրադյան)։ Հայագիտության առաջընթացին անմասն չմնացին արտասահմանյան կենտրոնները. ձեռագրացուցակներ կազմելու գործում աչքի ընկան Ն. Պողարյանը (Երուսաղեմ), Հ. Ոսկյանը, Օ. Սեքուլյանը (Վիեննա), Ս. Ճեմճեմյանը (Վենետիկ), ուշագրավ հետազոտություններ հրատարակեցին Ռ. Բլեյկը, Ժ. Գարիտը, Պ. Անանյանը, Հ. Պերպերյանը, Վ. Ինգլիզյանը, Յո. Կարստը, Պ. Պետերսը, Ի. Աբուլաձեն, Հ. Քյուրդյանը, Ս. Տեր-Ներսեսյանը, Ն. Գարսոյանը, Կ. Թումանովը, և ուրիշներ։ Նրանց գործը հաջողությամբ շարունակեցին նոր սերնդի հայագետները՝ Ժ.Մ. Թիերին, Ռ. Թոմսոնը, Ժ.Պ. Մահեն, Մ. Սթոունը, Գ. Պլըտյանը, Ժ. Դեդեյանը, Լևոն Զեքիյանը, Կլոդ-Արմեն Մութաֆյանը, Գաբրիելլա Ուլուհոջյանը, Հ. Գևորգյանը, Տ. Գույումճյանը, Ք. Հաննիկը, Յ. Վայդենբերգը, Բ. Կուլին, Բ. Ութիեն և այլք։ Եվրոպական հայագիտության խթանիչ պարագաներից մեկը Փարիզում «Ռեվյու դեզ էթյուդ Արմենիեն» ("Revue des etudes Arméniennes") տարեգրքի նոր շարքի հրապարակումն է [խմբագիր՝ Ն. Գարսոյան (1987-ից), գործնական քարտուղար՝ Ժ.Պ. Մահե (1977-ից)]։ Գոյություն ունեցող հայագիտական հանդեսներին այս փուլում գումարվեցին նորերը՝ «Գեղարդ», «Շողակաթ», «Հայկազյան հայագիտական հանդես», «Հասկ», «Դի Շտիմե Արմենիենս» ("Die Stimme Armeniens") երկամսյա թերթ, Կշտադ, Շվեյցարիա), «[[Արմինիըն Դայջեսթ]]» ("Armenian Digest"), «Արմինիըն լինգուիսթիքս» ("Armenian Linguistics"), Քլիվլենդ, ԱՄՆ, 1980-ից ևն։ Քաղաքական առումով պարբերաշրջանն ամփոփվում է Խորհրդային Միության փլուզմամբ և [[ինքնիշխան պետություն|ինքնիշխան]] Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ։ Հայագիտության մարզում տեղի ունեցող փոփոխությունները հանգում են հետևյալին.
* ա. գաղափարախոսական արգելքների վերացում,
* բ. տեղական և արտասահմանյան հայագիտական կենտրոնների գործակցության սերտացում,