«Համլետ (ողբերգություն)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
'''Ողբերգական պատմություն Համլետի՝ դանիական արքայազնի մասին''' ({{Lang-en|The Tragicall Historie of Hamlet, Prince of Denmarke}}), աշխարհահռչակ [[անգլիա]]ցի գրող [[Ուիլյամ Շեքսպիր]]ի պիեսը։ Համարվում է նրա ամենահաջող ու նշանավոր ստեղծագործությունը։ «Համլետ»-ը գրվել է [[1600]]-[[1602]] թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է [[1603]] թվականին։
 
Սա Շեքսպիրի ամենաերկար պիեսն է. պարունակում է 4 042 տող և 29 551 բառ։ Այս պիեսի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ և բեմադրվել բազում ներկայացումներ։ Համլետի դերով հանդես են եկել հայտնի դերասաններ, նաև դերասանուհիներ, իսկ Համլետի դերը համարվում է ամենացանկալի ու բարդ դերերից մեկը։ [[Հայկական թատրոն]]ում Համլետի առաջին դերակատարը եղել է մեծանուն [[Հայաստան|հայ]] դերասան՝ [[Պետրոս Ադամյան]]ը<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան</ref>:։
 
== Գործող անձեր ==
Դրանից հետո Համլետը ընկալում է ողջ ճշմարտությունը և նրա գերագույն նպատակն է դառնում վրեժխնդիր լինել հոր համար։ Նա մոռանում է բոլոր որոշումները, սկսում իրեն այլակերպորեն պահել և մտածում է՝ ինչպես վարվել արքա հորեղբոր հետ։ Կոմս Պոլոնիուսը, որը նույնպես պալատում էր ապրում, հետևում է արքայազնին և նկատում նրա տարօրինակ պահվածքը։ Դրա մասին տեղեկանում են նաև թագավորն ու թագուհին։ Նրանք մտածում են, թե ինչպես բուժել արքայազնին, բայց չեն հասկանում, թե բանն իրականում ինչն է։ Պալատ են հաճախում Համլետի ծանոթներ Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը, որոնք փորձում են աշխուժացնել արքայազնին, սակայն՝ ապարդյուն։ Պոլոնիուսի դուստր Օֆելյան, որին ժամանակին սիրահարված էր Համլետը, նույնպես սկսում է անհանգստանալ արքայազնի առողջության համար։
 
Սակայն Համլետը դեռ տարակուսանքի մեջ է և համոզված չի, որ ուրվականը իսկապես իր հոր ոգին է եղել։ Նա համոզվելու հնարավորություն է գտնում, երբ պալատ է ժամանում մի թատերախումբ, որի անդամներից ոմանք լավ ճանաչում էին երիտասարդ արքայազնին։ Համլետը որոշում է նրանց միջոցով ակնարկ հասցնել թագավորին և ստուգել վերջինիս անմեղությունը։ Նա դերասանների համար մի ներկայացում է կազմակերպում, որի սցենարը նման է իր հոր սպանությանը. եթե ուրվականի ասածը ճիշտ դուրս գար, ապա թագավորը կմատներ իրեն դիմախաղի արձագանքով:արձագանքով։ Սցենարում ուրվականը պատմում է նաև, որ երբ նա քնած էր պարտեզում, իր եղբայրը մոտեցավ և իր ականջը թույն թափեց։ Ներկայացման մեջ այդ տեսարանը հաջողությամբ խաղարկվում է, և թագավորը, գլխի ընկնելով, որ մատնվել է, վեր է կենում և հանկարծակիորեն լքում բեմախաղը։ Դա Համլետի համար դառնում է ուրվականի ասածներին ապացույց։
 
[[Պատկեր:Millais - Ophelia.jpg|մինի|190px|«Օֆելյա», նկարիչ՝ [[Ջոն Էվերեթ Միլլե]] (1852 թ.)]]
Ներկայացումից հետո Գերտրուդը կանչում է Համլետին՝ իր առանձնատանը բացատրություններ պահանջելու։ Ծագած բանավեճի ընթացքում ստացվում է այնպես, որ Համլետը դանակահարում է գոբելենի ետևը թաքնված Պոլոնիուսին։ Սպանությունից հետո Համլետը թաքցնում է սպանվածի դիակը։ Պոլոնիուսի դուստր Օֆելյան, հետագայում իմանալով հոր սպանության մասին, դա շատ ծանր է տանում, խելագարվում է և արդյունքում դժբախտաբար մահանում։ Նրա եղբայր Լաերտը որոշում է վրեժխնդիր լինել հոր ու քրոջ համար և արքայազնին մենամարտի է հրավիրում։ Թագավորը տեսնում է, որ իսկ պահն է, որպեսզի ոչնչացնի Համլետին և պայման է կապում Լաերտի հետ։ Լաերտի սուրը պետք է թունավորված լինի, իսկ եթե դա անհաջող անցնի, ապա Համլետին կթունավորեն թունավորված գինով։
 
Մենամարտը սկսվում է։ Երբ թագավորը նկատում է, որ Համլետը հաղթանակելու է, նա իրեն թունավորված գինի է առաջարկում, սակայն արդյունքում գավաթները խառնվում են և թունավորված գավաթից խմում է թագուհին։ Մեկ րոպեից նա ընկնում է և վախճանվում։ Իսկ Լաերտը, արքայազնին սրով թունավորելով, վերջինից նույնպես հարված է ստանում և վայր ընկնելով խոստովանում ամեն ինչ։ Նա նաև հասցնում է ասել, որ սուրը թունավորված է և արքայազնին մոտ կես ժամվա կյանք է մնացել։ Ինքն էլ, ծանր վիրավորված լինելով, վախճանվում է այդ խոսքերից հետո։ Այս ամենին թագավորի մասնակցության մասին տեղեկացվելով՝ Համլետը դանակահարում է նրան Լաերտի սրով և նրա մահվան մեջ համոզված լինելու համար ստիպում է նրան ըմպել թունավորված գավաթից:գավաթից։ Մինչ սեփական վախճանը Համլետը հասցնում է շարադրել Հորացիոյին ողջ պատմությունը և հրամայում թագադրել Ֆարտենբրասին։
 
== Գրականություն ==