«Համաշեշտ ոտանավոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
'''Համաշեշտ ոտանավոր''' (տոնիկական) ({{lang-gr|τονος}}` [[շեշտ]], լարում), տաղաչափական համակարգ, որի [[ռիթմ]]ն առաջանում է տողերի մեջ հավասար թվով շեշտերի առկայությունից։ Չշեշտված [[վանկ]]երի քանակը և հարևան տողերում շեշտերի դասավորությունը կարող են տարբեր լինել։
 
Համաշեշտ ոտանավորը բնորոշ է եղել [[բանահյուսություն|ժողովրդական բանահյուսությանը]]:։ [[20-րդ դար]]ում այն լայնորեն տարածվեց [[չափածո]] խոսքում։ Ռուսական [[պոեզիա]]յում համաշեշտ ոտանավորը տարածվեց [[Մայակովսկի Վլադիմիր|Մայակովսկու]] ստեղծագործության միջոցով։ Հայ պոեզիայում ևս համաշեշտ տաղաչափական համակարգն իր արտացոլումը գտավ 20-րդ դարում` [[Չարենց]]ի, [[Վշտունի Ազատ|Վշտունու]] և այլոց ստեղծագործություններում։
 
Համաշեշտ տաղաչափության մեջ [[բառ]]ի արտասանական ինքնուրույնությունն ավելի է ընդգծվում, [[բանաստեղծություն]]ն ստանում է հրապարակախոսական երանգ։ Տողերում վանկերի թիվը հավասար չէ, շեշտերի դասավորությունն էլ որևէ [[կանոն]]ի չի ենթարկվում։ Բայց բոլոր տողերն ունեն հավասար թվով շեշտեր, որի շնորհիվ էլ առաջանում է ռիթմը։ Սակայն սա ևս պարտադիր պայման չէ. շեշտերի թիվը կարող է պարբերաբար փոխվել, որն առավել մեծ ազատություն է տալիս ոտանավորին։