«Հաճախություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Reverted edits by 93.182.110.147 (talk) to last version by InternetArchiveBot: test edits, please use the sandbox
Պիտակներ՝ Հետշրջում SWViewer [1.4]
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
[[Պատկեր:Sine waves different frequencies.svg|thumb|right|360px|Տարբեր հաճախություններով սինուսոիդային ալիքներ: Հորիզոնական առանցքը ցույց է տալիս ժամանակը:]]
'''Հաճախություն''', պարբերական պրոցեսը նկարագրող ֆիզիկական մեծություն, ցույց է տալիս միավոր ժամանակում կատարված պարբերական գործողությունների թիվը։ Սովորաբար նշանակվում է <math>~{\nu}</math>, <math>~f</math>, <math>~{\omega}</math> և <math>~F</math> տառերով։ [[Միավորների միջազգային համակարգ]]ում հաճախության միավորը [[հերց]]ն է՝ Հց (Hz)։ Հաճախությանը հակադարձ համեմատական մեծությունը կոչվում է [[պարբերություն]]:։ Այն ցույց է տալիս կրկնվող երևույթի տևողությունը։ Օրինակ, եթե նորածին երախայի սիրտը բաբախում է րոպեում 120 անգամ, ապա բաբախումների պարբերությունը (երկու բաբախումների միջակայքը) կես վայրկյան է։
Ինչպես ժամանակը, հաճախությունը ամենաճշգրիտ չափվող ֆիզիկական մեծություններից է. մինչև 10<sup>−17</sup> հարաբերական ճշտությամբ<ref name="record">{{cite web|url=http://www.membrana.ru/particle/3678|title=Ատոմական ժամացույցների ճշտության նոր ռեկորդ|date=փետրվարի 5, 2010 թ.|publisher=Membrana|accessdate=2011 թ․ մարտի 4|archiveurl=https://www.webcitation.org/65JoP77Ex?url=http://www.membrana.ru/particle/3678|archivedate=2012-02-09|dead-url=yes}}</ref>:։
 
Բնության մեջ կան տարբեր հաճախությամբ պարբերական պրոցեսներ՝ սկսած {{nobr|~10<sup>−16</sup> Հց}}-ից ([[Արեգակ]]ի պտտման հաճախությունը [[Ծիր Կաթին|մեր գալակտիկայի]] կենտրոնի շուրջը) մինչև {{nobr|~10<sup>35</sup> Հց}} (մեծ էներգիայով [[տիեզերական ճառագայթների]] դաշտի տատանումների հաճախությունը)։