«Հաղորդություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
չ (ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ)
 
Հռոմի Կաթոլիկ եկեղեցում, ինչպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, որպես «Քրիստոսի մարմին» օգտագործվում է բաղարջ՝ անխմոր հաց, սակայն որպես «Քրիստոսի արյուն» օգտագործվում է գինի, որին գոլ ջուր է խառնվում։ Այս հանգամանքը Կաթոլիկ եկեղեցին հիմնավորվում է խաչելությունից հետո հռոմեական զինվորի գեղարդի հարվածից Հիսուս Քրիստոսի կողից հոսած ջրով և արյամբ (Հովհ. 19։36), որը, սակայն տեղի է ունեցել խորհրդի հաստատումից հետո։ Իրականում հանգամանքը առավելաբար կախված է Քրիստոսի բնությունների մասին Քաղկեդոնի ժողովի որոշումների հետ<ref name="ReferenceA">Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 87-88, Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 452-455</ref>։
Այլ է կողմնորոշումը նաև աստվածաբանկան հարցում։ ի տարբերություն Հայոց Եկեղեցու, որտեղ հացը և գինին «փոխակերպվում» են Քրիստոսի Մարմնի և Արյան (մնալով հաց և գինի՝ Սուրբ Հոգով հոգևոր հատկությամբ են օժտվում), Կաթոլիկ եկեղեցում կիրառվում է «գոյացափոխություն» տերմինը, ինչը նշանակում է, որ հացը և գինին այդ պահին դադարում են հաց և գինի լինելուց և իրավամբ փոխում են իրենց գոյությունը՝ վերածվելով Մսի և Արյան։Արյան<ref name="ReferenceA"/>։
Լատին եկեղեցում հաղորդություն տրվում է միայն չափահաս և գիտակից մարդկանց։ Սակայն աշխարհականներին տրվում է միայն հացը՝ Մարմինը, իսկ գինին՝ Արյունը ըմպում են միայն հոգևորականները<ref>Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 526, Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 87-88, Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 452-455</ref>։