«Պատարագ (եկեղեցական)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 87.241.188.148 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Beko մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Պատարագ
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 8.
Կա Պատարագամատույց, որում գրված պատարագի սաղմոսները կատարումը և այլն:
 
== Գիրագինում հայ կոմպոզիտոր..... ==
== Բովանդակություն և ընթացակարգ ==
Պատարագը բովանդակում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները և նրա բոլոր փրկագործության տնօրինությունները՝ Ծնունդից մինչև Համբարձում և Հոգեգալուստ, որոնք արտացոլվում են խորհրդապաշտական գործողություններով՝ Աստվածաշնչյան ընթերցումներով, սաղմոսների և շարականների կատարմամբ, խրատներով, քարոզներով ու աղոթքներով։
 
Պատարագը բաղկացած է չորս հիմնական մասերից.
# Պատրաստություն, որի նպատակն է սրբագործել խորհրդակատար քահանային և հավատացյալ ժողովրդին՝ պատրաստ լինելով Ս. Պատարագի արարողությանը։ Խորհրդանշում է Քրիստոսի մարդեղությունը։
# Երախայից կամ ճաշու պատարագ։ Խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը։
# Հավատացելոց կամ Սրբեցելոց պատարագ։ Խորհրդանշում է Վերջին ընթրիքը և Ավագ Շաբաթը։
# Վերջին օրհնություն և Արձակում։ Խորհրդանշում է Համբարձումն ու Սուրբ Հոգու գալուստը։
 
Պատարագի ժամանակ կատարվում է [[հաղորդություն]]՝ հավատացյալները ճաշակում են [[Հիսուս Քրիստոս]]ի մարմինն ու արյունը խորհրդանշող սրբազան [[հաց]] և [[գինի]]։ Դարերի ընթացքում պատարագը կրել է ծիսական փոփոխություններ։ Քրիստոնեական տարբեր դավանանքներում ընթանում է տարբեր ձևերով։ Սովորաբար Հայկական Առաքելական եկեղեցին պատարագը կատարում է կիրակի, սրբոց և տերունական օրերին։ Պատարագի լեզուն հին հայերենն է՝ [[գրաբար]]ը։
 
== Ծագում ==
Պատարագի առաջին կազմողը եղել է [[Հակոբոս առաքյալ]]ը՝ [[Եդեսիա]]յի առաջին եպիսկոպոսը։ Առաջին պատարագամատյանը կամ խորհրդատետրը [[Կեսարիա]]յից [[Հայաստան]] է բերել [[Գրիգոր Լուսավորիչ]]ը։