«Կոստանդին V»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 35 բայտ ,  7 ամիս առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
 
'''Կոստանդին''' '''V Կոպրոնիմ ({{lang-el|Κωνσταντῖνος Ε΄ Κοπρώνυμος}}; [[718]]—[[775]])''' - Բյուզանդիայի կայսր 741 թվականից, բյուզանդական կայսր Լևոն III Իսավրացու որդին, պատկերամարտ, 754 թվականի պատկերամարտական ժողովի կազմակերպիչ:կազմակերպիչ։
 
== Կենսագրություն ==
=== Կառավարում ===
Կոստանդին V-ը երբեմնի տաղանդավոր զորավարը, անզիջում պատկերամարտի համբավ ուներ, հետապնդել և պատժել է շատ վանականների:վանականների։ Սակայն այդ կերպարը ստեղծվել է հաղթանակած պատկերապաշտների աղբյուրներում:աղբյուրներում։ Կոպրոնիմ մականունը («Աղբահավաք», քանզի լեգենդի համաձայն նորածին ժամանակ կղկղել է մկրտության ավազանում՝ դրանով պղծելով մկրտության խորհուրդը), ինչպես նաև երկրորդը՝ Կավալլին («Ձիու միս ուտող), տվել են կրոնական հակառակորդները:հակառակորդները։
 
Զինվորների մոտ Կոստանդին V-ը մեծ հեղինակություն էր վայելում, և նրա անվան հետ է կապված կայսրության հզորության վերականգնումը [[Օմայաններ|Օմայանների]] գրոհների հետո:հետո։
 
745 թվականին բյուզանդական բանակը անցնում է Տավրոսյան լեռները և արաբներից գրավում Գերմանիան:Գերմանիան։ 746 թվականին բյուզանդացիները ջախջախել են արաբական նավատորմը Կիպրոսի մոտ և այն գրավել արաբներից:արաբներից։ 751 թվականին նրանք հասել են Եփրատին, ավերել Մելիտենեն, [[Սամոսատ|Սամոսատը,]] [[Էրզրում|Թեոդոսիուպոլիսը]], իսկ տեղի քրիստոնյաներին տարել Բյուզանդիա:Բյուզանդիա։
 
Լինելով կատաղի պատկերամարտ՝ Կոստանդին V-ը 754 թվականին ժողով է գումարել, որը դատապարտել է սրբապատկերների պաշտամունքը:պաշտամունքը։ Ժողովից առաջ Կայսրը տրակտատ է գրում, որտեղ շարադրում է իր տեսակետը խնդրի վերաբերյալ:վերաբերյալ։ Թեև նրա տեքստը չի պահպանվել, սակայն հայտնի է պատկերամարտության հակառակորդ՝ Կոստանդնուպոլսի պատրիարք Նիկիֆորի աշխատությունից:աշխատությունից։ Կոստանդինը ոչ միայն քննադատում է սրբապատկերների պաշտամունքն, այլև խոսում է Աստվածամոր և սրբերի երկրպագությունն արգելելու մասին:մասին։ Ավելի ուշ օրենքով ամրապնդում է այդ արգելքները<ref>''[[Успенский, Леонид Александрович|Успенский Л. А.]]'' [http://nesusvet.narod.ru/ico/books/ouspensky/ouspensky_07.htm Богословие иконы. (Глава VII. Краткая история Иконоборческого периода)].</ref>:։
 
755 թվականին Կոստանդինը հրաժարվում է հարկ վճարել բուլղարներին, ինչը հանգեցնում է երկար և ծանր պատերազմի Բուլղարական խանության հետ:հետ։ Նա 9 արշավանք է կատարել արաբների դեմ:դեմ։ Նույն թվականին բուլղարները հասնում են Կոստանդնուպոլիս, սակայն 756 թվականին Կոստանդին V-ը դեսանտ իջեցրեց Դանուբի գետաբերան, Կորմիսոշ խանը հաշտություն խնդրեց:խնդրեց։ 759 թվականին բուլղարները պարտվում են Մարկելլի ճակատամարտում, իսկ 762 թվականին՝ Անխիալում:Անխիալում։ 765 կամ 767 թվականին Կոստանդինն անականկալ անցնում է լեռները և հրկիզում Բուլղարիայի ապագա մայրաքաղաքի տեղում գտնվող գյուղը:գյուղը։ 768 թվականին, երբ բուլղարական խան Տոկտուն անձամբ է գալիս Կոստանդնուպոլիս, բյուզանդացիները հաղթանակ են տոնում:տոնում։
 
770 թվականին արաբները ներխուժում են Փոքր Ասիա և գլխովին ջախջախվում:ջախջախվում։ Սակայն 773 թվականին Կիպրոսն ավերվում է արաբների կողմից, իսկ Կոստանդինի V-ի մահից հետո (806 թվական) կրկին հարկատու է դառնում [[Արաբական խալիֆայություն|Խալիֆայությանը]]:։
 
772 թվականին Բուլղարիայում սպանվում է խան Տոկտուն, իսկ նոր խան Թելերիգը կրկին սկսում է թշնամական գործողություններ կայսրության դեմ:դեմ։ Հայտնի է, որ 773 թվականին Կոստանդին V-ը բուլղարների դեմ սկզբում ուղարկում է իր հիմնական նավատորմը՝ կազմված 200 նավերից, իսկ հետո՝ անձամբ է ծով դուրս գալիս իր հատուկ նավատորմով՝ «ռուսական նավերով» (ῥούσια χελάνδια)<ref>''[[Феофан Исповедник]]''. Хронография (год 6265). Впрочем, скорее всего, перевод «русские суда» неправилен — в тексте говорится об императорских судах, покрытых пурпуром — символом императорской власти.</ref>:
 
Կոստանդին V-ի օրոք 740-ական թվականների [[Ժանտախտ|ժանտախտը]] ամայացնում է Բյուզանդիայի եվրոպական տիրույթները:տիրույթները։ Կոստանդինը Հունաստանի բնակչության մի մասին տեղափոխում է մայրաքաղաք:մայրաքաղաք։
 
Կոստանդին V-ը մահացել է հիվանդությունից 775 թվականի սեպտեմբերի 14-ին, դեպի Բուլղարիա իններորդ արշավանքի ժամանակ:ժամանակ։
 
=== Ընտանիքը և անձը ===
Կոստանդինը Լևոն III Իսավրացու և նրա կնոջ՝ Մարիայի որդին էր:էր։ Ինչպես հաղորդում է Ֆեոֆանը, մկրտության ժամանակ նա կղկղել է մկրտության ավազանում, ինչն էլ պատրիարք Գերմանի կողմից մեկնաբանվել է որպես վատ նախանշան:նախանշան։ Կոստանդինը մեծացել է անողոք և անզիջում անձնավորություն:անձնավորություն։ Թշնամիները՝ պատկերամարտները, նրան մեղադրել են բոլոր մահացու մեղքերում և նույնիսկ անվանել «մարմնացյալ հակաքրիստոս»:։ Միևնույն ժամանակ Կոստանդինը հրաշալի զորավար էր և սիրված զինվորական միջավայրում:միջավայրում։
 
Ամուսնացել է մի քանի անգամ. Առաջին կինը խազար Չիչակն էր, որը մկրտությունից հետո ստացել էր Իրինա անունը:անունը։ 750 թվականին ծնվել է նրանց որդի Լևոնը:Լևոնը։ Երկրորդ կնոջ անունը Մարիա էր:էր։ Երրորդ անգամ ամուսնացել է Եվդոկիայի հետ:հետ։ Նրանց որդիներն էին Քրիստոփորը և Նիկիֆորը, որոնց նա դարձրեց կեսարներ, իսկ Նիկիտային՝ նոբիլիսսիմ:նոբիլիսսիմ։
 
== Ծանոթագրություններ ==