«Կլոդ Նիկոլյա Լեդու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 5.
Կլոդ Նիկոլյա Լեդուն ծնվել է 1936 թվականի մարտի 21-ին Էպեռնե շրջանում։
 
Սասնաժ աբբայությունը ֆինանսավորել է նրա ուսումը Փարիզում (1749-1753)՝ Կոլեժ Դե Բովայում, որտեղ նա անցել է դասականության դասընթաց:դասընթաց։ 17 տարեկանում քոլեջից դուրս գալով՝ նա աշխատանքի է ընդունվել որպես փորագրող, սակայն չորս տարի անց նա սկսել է ուսումնասիրել ճարտարապետություն Ժակ-Ֆրանսուա Բլոնդելի ղեկավարությամբ, որի նկատմամբ նա պահպանել է իր հարգանքը ողջ կյանքի ընթացքում ։
 
1760-ական թվականներին և 1770-ականների սկզբին ֆրանսիական ազնվականության համար նախագծել է նրբաճաշակ քաղաքային առանձնատներ «անգլիական ճաշակով», «[[Լյուդովիկոս XVI]]-ի ոճի» առաջին նմուշները, այդ շինությունների մեծ մասը քանդվել է դեռևս 19-րդ դարում։ Այս շրջանի ուշագրավ աշխատանքներն են փարիզյան «Գոդո սրճարանի» ներքին դեկորը, որի պատերի երեսպատումներն այժմ վերականգնվել են Փարիզի պատմության թանգարանի ցուցադրությունում (1762), «Երաժշտության տաղավարը» [[Մարի Ժաննա Դյուբարի|Մադամ դյու Բարրիի]] լուվեսինեյան կալվածքում (1770-1771), բալետի պարուհի [[Մարի Մադլեն Գիմար|Մ. Գիմարի]] տունը Փարիզի 7-րդ օկրուգում:օկրուգում։
 
1770 թվականին մարկիզ դե Մոնտեսկյու-Ֆեզանսակը Լեդուին հանձնարարել է վերակառուցել հին ամրոցը, որը գտնվում է Մեպերտյուիի իր կալվածքում՝ բլրի գագաթին:գագաթին։ Լեդուն վերակառուցել է ամրոցը և ստեղծել նոր այգիներ, որոնք լի են շատրվաններով։ Բացի այդ, այգիներում նա կառուցել է ջերմոց։
 
1771-1773 թվականներին [[Բեզանսոն]]ում թատրոն կառուցելիս դիմել է հունական [[Պեստում]]ի ճարտարապետությանը՝ հիերարխիկ օթյակները փոխարինելով «ժողովրդական» [[ամֆիթատրոն]]ով։ 1785-1789 թվականներին Փարիզի շուրջը կառուցել է հիսուն մաքսային ուղեկալներ (պահպանվել են միայն չորսը), որոնց տպավորիչ երկրաչափական ծավալները կանխագուշակում էին [[ամպիր]]ի գեղագիտությունը։ Չնայած [[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխության]] իդեալներին իր շատ մտահղացումներին համահունչ լինելուն, 1793-1794 թվականներին բանտարկվել է [[Ժիրոնդիստներ|ժիրոնդիստների]] հետ կապի համար։ Լեդուն եղել է միապետության կողմնակից, նա կարծում է, որ հասարակությունն ու պետությունը բարեփոխումների կարիք ունեն, բայց հին կարգի շրջանակներում՝ ազնվականության առաքինությունների պահպանմամբ։
 
Կյանքի վերջին տասնամյակներում Լեդուն գրեթե ոչ մի շենք չի կառուցել՝ կենտրոնանալով Շոում «իդեալական քաղաքի» փոքրածավալ ծրագրերի մշակման վրա (կառուցվել է Արկ-է-Սենան աղագործարանը՝ [[Համաշխարհային ժառանգություն|Համաշխարհային ժառանգության]] հուշարձան):։ 1774 և 1779 թվականներիի միջև կառուցված Արկ-է-Սենան թագավորական աղագործարանը XVIII դարի փիլիսոփայական մտորումների ճարտարապետական իրականացում է մարդկային հանճարի բնական ուժերի փոխազդեցության և դիմակայության մասին:մասին։ Տեխնիկայի և բնության ընդդիմությանը նվիրված [[Ժան-Ժակ Ռուսո]]յի մտորումների մասին է ստիպում հիշել աղագործարանի մուտքի ձևավորումը՝ դորիկական միաբանության պերիստիլը և զարդանախշված այրը, որը հիշեցնում է աղի հանքի մասին։ Լեդուի պլանները նախատեսում էին արդյունաբերական, վարչական և բնակելի կառուցապատման օպտիմալ համադրություն՝ «հասարակության կատարելագործման» նպատակով։ Շատ էսքիզներ, որոնք թղթային ճարտարապետություն են, [[Ուտոպիա|ուտոպիական]] են, եթե ոչ [[Սյուրռեալիզմ|սյուրռեալիստական]] բնույթի, այսպիսին են այգեպանի տունը կանոնավոր գնդի տեսքով, հանդուրժողականության տունը ֆալլոսի տեսքով, Լու գետի պահապանի տունը գլանի տեսքով և այլն:այլն։ Լեդուի տրակտատը տպագրվել է 1804 թվականին, երկրորդ հատորը հրատարակվել է հետմահու 1847 թվականին:թվականին։
 
Լեդուի տրակտատի անվանումը՝ «Ճարտարապետությունը՝ դիտարկելով այն արվեստի, բարքերի և օրենսդրության հետ կապված» («''L’architecture consideré par les rapport des arts, des moeurs et de la legislation''», 1804)<ref>{{Cite web|url=http://archvuz.ru/node/83|title=КЛОД-НИКОЛЯ ЛЕДУ {{!}} Архитектон: известия вузов|publisher=archvuz.ru|lang=ru|accessdate=2017-08-28|archiveurl=https://web.archive.org/web/20170828102834/http://archvuz.ru/node/83|archivedate=2017-08-28|deadlink=yes}}</ref>, հղում է [[Անն Լուիզ Ժերմեն դը Ստալ|Մադամ դը Ստալ]]ի «Գրականությունը՝ դիտարկված սոցիալական ինստիտուտների հետ կապի մեջ» հայտնի աշխատանքին, որը լույս էր տեսել չորս տարի առաջ։ Տրակտատի վերագրում Լեդուն ընդգծում է ճարտարապետության կապը բանավոր արվեստի հետ։ Ճարտարապետության հիմքում ընկած է «մտահղացման և գծերի միասնության», գաղափարի ու կերպարների՝ լրացված ձևերի բազմազանությամբ, համապատասխանության օրենքներով, պարկեշտության և խնայողության միասնության գաղափարը։ Ճարտարապետությունը ընդօրինակում է նաև մարդկային հասարակության կազմակերպությունները։ Խոսելով աշխարհակարգի մասին՝ ճարտարապետը դիմում է պլաստիկ կերպարների, ճարտարապետական ձևերի։ Ճարտարապետություն մարմնավորում է հասարակությունը, և ի վիճակի է «դաստիարակել» նրան՝ ճարտարապետի կարծիքով․ կոթողների բնավորությունը մարմնավորում է հասարակական բարոյականությունը՝ ներկայացված պլաստիկ լեզվի և միջոցներով ծառայում է որպես բարքերի մաքրմանը։ Լեդուի համար գեղեցկությունը համամասնության մեջ է, զանգվածների և մանրամասների հարաբերակցության, և այս գեղեցկությունը կարող է ազդել հասարակության վրա, ինչ էլ նրա նպատակն է։
 
Արվեստի պատմաբան Էմիլ Կաուֆմանը Լեդուին հռչակում է ժամանակակից ճարտարապետության հայր, [[Շառլ Էդուար լը Կորբյուզիե|Լե Կորբյուզիեի]] նախորդը։ Կաուֆմանի գիրքը, որն այդպես էլ կոչվում է՝ «Լեդուից մինչև Լե Կորբյուզիե։ Ինքնուրույն ճարտարապետության ծագումն ու զարգացումը», լույս է տեսել Ամերիկայում 1933 թվականին, որտեղ հայտնվում է «հեղափոխական ճարտարապետներ» տերմինը։ Կաուֆմանը հիմնավորումներ է փնտրում իր ժամանակի ավանգարդ արվեստի համար Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակաշրջանում՝ առաջ քաշելով հեղափոխական ճարտարապետների և նրանց հեղափոխական ճարտարապետության գաղափարը, որն առաջին անգամ ինքնուրույնության հավակնություն ունի. այն գտնվել է նորարարությունների մշակույթի ([[Ավանգարդիզմ|ավանգարդ]]) հարաբերությունների և քաղաքական հեղափոխության խնդրի՝ 20-րդ դարի սկզբին ջերմորեն քննարկվող հարցի հունում:հունում։ Իր ճարտարապետական ուտոպիաներով Լեդուն շատ առումներով կանխագուշակել է 20-րդ դարասկզբի մոդեռնիստների և կոնստրուկտիվիստների աշխատանքները<ref>{{Книга|автор=Александр Локотко|заглавие=Архитектура. Авангард, абсурд, фантастика|ссылка=https://books.google.ru/books?id=TDo8BAAAQBAJ&pg=PA17&dq=%D0%BA%D0%BB%D0%BE%D0%B4+%D0%BD%D0%B8%D0%BA%D0%BE%D0%BB%D0%B0+%D0%BB%D0%B5%D0%B4%D1%83&hl=ru&sa=X&ved=0ahUKEwjRrNym9fjVAhXEBZoKHUfcBqMQ6AEILzAC#v=onepage&q&f=false|издательство=Litres|год=2017-05-20|страниц=209|isbn=9785457627956}}</ref>։ Նա նույնիսկ կիրառել է յուրօրինակ «[[մոդուլոր]]»՝ կատարելով նախագծեր ըստ ցանցի, որում տեղավորվում էր կանգնած մարդը՝ խաչված ձեռքերով (այդ ցանցի քառակուսին ընդունվել է որպես մոդուլային միավոր)<ref name=":0" />։
 
Կլոդ Նիկոլյա Լեդուն մահացել է 1806 թվականի նոյեմբերի 19-ին Փարիզում։