«Կաթոլիկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: ky:Католицизм
Տող 7.
== Պապության պատմությունը ==
Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, որի նստավայրը՝ Վատիկանը, որը 1929 թվականին ճանաչվեց որպես առանձին պետություն։ VIII դ. կազմավորված Պապական մարզը մինչև 962 թվականը գտնվել է ֆրանսիական Կարոլինգների թագավորության, այնուհետև` Հռոմեական սրբազան կայսրության կազմում։ XI դ. Կաթոլիկ եկեղեցին ընդարձակում և ամրապնդում է իր դիրքերը, Հռոմի աթոռն իրեն է ենթարկում Արևմուտքի բոլոր եկեղեցիները` հաստատելով Հռոմի պապի բացարձակ գերիշխանությունն ու հեղինակությունը հավատի և կրոնաեկեղեցական հարցերում, վճռորոշ դերակատարությունը քաղաքական խնդիրներում։ XIII դ. Պապական մարզը դառնում է անկախ, իսկ 1274 թվականին պաշտոնապես ճանաչվում ինքնիշխան պետություն։ Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը պապի աթոռանիստը Հռոմից տեղափոխում է [[Ավինյոն]] (1309–77)։ Այդ շրջանը պատմության մեջ հայտնի է պապերի «Ավինյոնյան գերություն» անունով։
Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ձգտելով տիրանալ Սուրբ Հողին, XI–XIII դդ. նախաձեռնում է Խաչակրաց արշավանքներ, ստեղծում ասպետական օրդեններ (Հիվանդախնամների կամ Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնական և այլն), կրոնական միաբանություններ (Ճիզվիտական, Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Կարմելյան և այլն), Կաթոլիկ եկեղեցու հակառակորդներին, հերետիկոսներին, ազատամիտներին դարձի բերելու իսկ չուղղվողներինչուղվողներին` պատժելու համար XIII դ. ստեղծվում է [[ինկվիզիցիա]]ն (հավատաքննությունը), որը հետագայում պայքար է մղում բողոքականության դեմ։
 
Հռոմը նաև փորձել է ամենատարբեր եղանակներով կաթոլիկություն տարածել Հայաստանում, սկզբում՝ Կիլիկյան Հայաստանում` Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միություն հաստատելու միջոցով, ապա՝ XIV դ. սկզբից բուն Հայաստանում՝ ունիթորության միջոցով։ Դա հանգեցրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն միացած Արևելյան պատրիարքությունների և եկեղեցիների կազմավորմանը, որոնցից է նաև [[Հայ կաթողիկե եկեղեցի]]ն։
 
XVI–XVIII դդ. Պապական մարզում հաստատվում է բացարձակապետություն, իսկ XIX դ. այն մտնում է միավորված Իտալական թագավորության մեջ և դադարում գոյություն ունենալուց: