«Կիպրոս Իբոտի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  8 ամիս առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (→‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
'''Կիպրոս Իբոտի''' ({{lang-lat|Ligustrum ovalifolium}}), [[ձիթազգիներ]]ի ընտանիքի, Կիպրոս ցեղի բույս։
== Նկարագրություն ==
Մշտադալար փոքր ծառ է մինչև 10 մ բարձրությամբ։ Բնի տրամագիծը հասնում է մինչև 1 մետրի։ Ճյուղերը մերկ են, ծածկված ոսպնյակներով։ Ընձյուղները կտրվածքում կլորավուն են կամ թույլ քառանկյուն, մերկ, մոխրագույն։ Տերևները լայն ձվաձևից մինչև օվալաձև են, հազվադեպ՝ համարյա շեղանկյունաձև և կլորավուն, 3-7 սմ երկարությամբ և 1-3 սմ լայնությամբ, կիսակաշվեկերպ, վերևի մասում սեղմված, սրածայր, լայն-սեպաձև հիմքով, ներքևի կողմից կապտավուն կամ դեղնականաչ, 3-5 սմ երկարությամբ մերկ տերևակոթուններով։ Ծաղկաբույլերը գագաթնային են կամ ծոցային, բրգաձև, 5-10 սմ երկարությամբ և 3-6 սմ լայնությամբ, մազմզուկապատ առանցքով։ Ծաղիկները կրեմասպիտակ են, համարյա նստադիր, անդուր հոտով։ Պսակի խողովակը գլանաձև է, վերևի մասում լայնացած, բաժակից 3 անգամ երկար, պսակի մասերը 2-3 անգամ կարճ են խողովակից և հետ են ոլորված։ Փոշեպարկերը դուրս են գալիս պսակաթերթիկների վրա։ [[Պտուղ]]ը [[սև]] է, կլորավուն 0,5-0,7 սմ տրամագծով։ Ծաղկում է [[հուլիս]]ին, պտուղները հասունանում են [[հոկտեմբեր]]-[[նոյեմբեր]]ին:ին։
== Տարածվածություն ==
Տարածված է [[Ճապոնիա]]յի միջին և հարավային շրջաններում։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում ոսկեգույն-խայտաբղետ, դեղին, դեղնավուն
Մեր հանրապետությունում հաջողությամբ է աճում ցածրադիր շրջաններում, որտեղ համեմատաբար ցուրտ ձմռան դեպքում տերևները թափվում են։
 
Երևանի պայմաններում վերերկրյա զանգվածը ամբողջովին ցրտահարվում է և հաջորդ տարի սաղարթը վերականգնվում է, սակայն հազվադեպ է ծաղկում։ Ամենուրեք թփանման տեսք ունի<ref>{{Գիրք:ՀԴՖ|2|257}}</ref>:։
 
== Ծանոթագրություններ ==