«Կարպ Խաչվանքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 6.
|Անվանում=Կարպ Մկրտչի Խաչվանքյան|անուն=Կարպ Մկրտչի Խաչվանքյան|Ծնվելու վայր՝=[[Ախալցխա]], [[Վրացական ԽՍՀ]], [[ԱԽՖՍՀ]], [[ԽՍՀՄ]]}}
 
'''Կարպ Մկրտչի Խաչվանքյան''' ([[հունվարի 23]], [[1923]], [[Ախալցխա]], [[Վրացական ԽՍՀ]], [[ԱԽՖՍՀ]], [[ԽՍՀՄ]] - [[նոյեմբերի 23]], [[1998]], [[Երևան]], [[Հայաստան]]), հայ դերասան, ռեժիսոր, [[ՀԽՍՀ ժողովրդական արտիստ]] (1957):։ Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։
 
== Կենսագրություն ==
Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է [[1923]] թվականի [[հունվարի 23]]-ին։ [[1928]] թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է [[Թիֆլիս]]:։ [[1941]]-[[1944]] թվականներին սովորել է [[Թբիլիսի]]ի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ [[1944]]-[[1998]] թվականներին աշխատել է [[Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն|Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն]]ում։ [[1984]]-[[1988]] թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Հայտնի դերերից են Ալդեմարո ([[Լոպե դե Վեգա]]յի «Պարերի ուսուցիչը»), Նիկո ([[Հակոբ Պարոնյան|Հ. Պարոնյան]]ի և [[Աղասի Այվազյան|Ա. Այվազյան]]ի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո ([[Ուիլյամ Շեքսպիր|Շեքսպիր]]ի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։
 
Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է [[Արտեմի Այվազյան]]ի «Սեր աստղերի տակ», [[Էլդար Ռյազանով]]ի և [[Էմիլ Բրագինսկի|Էմիլ Բրագինսկու]] «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», [[1949]] թվականին, «Պատվի համար», [[1956]] թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», [[1963]] թվականին, «Ատամնաբույժն արևելյան», [[1981]] թվականին։ [[1998]] թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։