«Կարեն Սվասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 4.
 
== Կենսագրություն ==
1954-1965 թթ. սովորել է Երևանի միջնակարգ դպրոցներից մեկում։ 1965-1970 թթ. [[Երևանի Պետական Համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետում ուսանել է [[փիլիսոփայություն]], ինչպես նաև անգլիական, ֆրանսիական և գերմանական բանասիրություն։ 1971 թվականից աշխատանքի է անցել ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1978 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Ա. [[Բերգսոն]]ի ինտուիտիվ փիլիսոփայության գեղագիտական էությունը» թեմայով, իսկ 1981 թվականին դարձել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր («Խորհրդանիշի խնդիրը ժամանակակից փիլիսոփայության մեջ»)։ 1985 թվականից Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր է։ 1990 թվականին կազմել, որոշ գործեր թարգմանել, ծանոթագրել և իր առաջաբանով [[Մոսկվա]]յում հրատարակել է [[Ֆրիդրիխ Նիցշե]]ի երկերի հանրահռչակ երկհատորյակը, որով նա սկիզբ է դրել ռուս իրականության մեջ հեղափոխությունից հետո ընդհատված նիցշեագիտության վերականգնմանը։ 1992 թվականին տեղափոխվել է [[Շվեյցարիա]]:։ 1994 թ. [[Բոնն]]ում արժանացել է Ա. Ֆ. [[Հումբոլդտ]]ի անվան մրցանակին։ 1997 թվականին հրավիրվել է [[Ինսբրուք]]ի համալսարան՝ իբրև պրոֆեսոր, ուր փիլիսոփայության և սլավիստիկայի ֆակուլտետում դասավանդել է [[ճանաչողության տեսություն]], սիմվոլի և գեղարվեստական թարգմանության տեսություն։ Այժմ ապրում և ստեղծագործում է [[Բազել]]ում:ում։ Դասախոսություններ է կարդում [[Գերմանիա]]յում, [[Շվեյցարիա]]յում, [[Ավստրիա]]յում, [[Ռուսաստան]]ում:ում։ Գրում է գերմաներեն և ռուսերեն։ Կ. Սվասյանի յուրաքանչյուր նոր գիրք փիլիսոփայական շրջանակներում ընդունվում է իբրև երևույթ։ Ուղենշային են նրա «Անասացության ձայներ» - «Голоса безмолвия» (Երևան 1984), «Եվրոպական գիտության գոյավորումը» - «Становление европейской науки» (Երևան, 1990), «Եվրոպա:Եվրոպա։ Երկու մահախոսական» - «Европа. Два некролога» (Մոսկվա, 2003), «Ապանույնականացումներ» - «Растождествления», (Մոսկվա, 2006), «Մարդը նույնականացումների լաբիրինթոսում» - «Человек в лабиринте идентичностей», (Մոսկվա, 2009) գրքերը։ Առաջինն է ամբողջությամբ ռուսերեն թարգմանել Ռ. Մ. Ռիլկեի «Սոնետներ Օրփեոսին» շարքը։
 
== Փիլիսոփայություն ==
Կ. Սվասյանի փիլիսոփայական հայացքների համար բնութագրական է դրանց առնչակցությունը մի կողմից փիլիսոփայության և մշակույթի պատմությանը, մյուս կողմից՝ փիլիսոփայական-անտրոպոլոգիական հիմնախնդրին։ Ըստ այդմ ինքը՝ փիլիսոփայության պատմությունը դիտարկվում է իբրև գիտակցության ճակատագրերի պատմություն, բայց ոչ թե՝ [[Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել|հեգելյան]]-երևույթաբանական հայեցակետով ընդհանրապես գիտակցության, այլ ավելի շուտ՝ Է. Հեկկելի՝ ինչ-որ հաջորդական և առավել բարձր՝ հոգևոր մակարդակով շարունակվող արարչության բնական պատմության իմաստով։ Այսպես հասկացված՝ նախասոկրատականներից և [[Պլատոն]]ից մինչև [[Էդուարդ ֆոն Հարտման|Հարտման]], [[Մաքս Շտիրներ|Շտիռներ]] և [[Ֆրիդրիխ Նիցշե|Նիցշե]] ձգվող փիլիսոփայության նպատակը ոչ թե աշխարհը իմաստավորելն է, այլ – դրա միջոցով – մարդկային անհատականության ինքնաբացահայտումը և ինքնազարգացումը։ Եթե զարգացման տեսության իմաստով արարչագործության պսակը մարդն է՝ իբրև կենսաբանական առանձնյակ, ապա անխուսափելիորեն բարձրանում է մարդու՝ իբրև այդպիսինի մեջ արարչագործության պսակի հարցը։ Այդ հարցը՝ իր՝ մարդու մեջ, ի՞նչն է բարձրակետում բուն մարդկայինը, ինչպես որ բուն մարդկայինն է բարձրակետում զուտ բնութենականը, - մատնացուցում է բացառապես մի բան՝ [[մտածողություն]]ը:ը։ [[Մտածողություն]]ը (հոգևորապես) բարձրագույնն է մարդու մեջ, այնպես, ինչպես (կենսաբանական) մարդը բարձրագույնն է բնության մեջ։ Այս առումով փիլիսոփայության պատմությունը հարում է արարման պատմությանը և շարունակում է այն։ Սա նշանակում է. եթե զարգացման տեսությունը (թեմատիկորեն) պատկանում է փիլիսոփայության պատմությանը, ապա սոսկ այն պատճառով, որ փիլիսոփայության պատմությունն էլ իր հերթին պատկանում է (գոյաբանորեն) զարգացմանը՝ իբրև նրա բարձրագույն և կատարյալ աստիճանը։ Այս կերպ շարունակված և հոգևոր [[անտրոպոլոգիա]]յի մեջ դուրս բերված,- մարդը իբրև բնության բարձրագույն անդամ, մտածողությունը իբրև մարդու բարձրագույն անդամ,- վճռական է դուրս գալիս վերջին հարցը, որտեղ Հեկկելի բնական պատմության [[անտրոպոգենեզ]]ը` աճելով անցած փիլիսոփայության պատմության` իբրև այդպիսինի պնևմատոգենեզի մեջ, սրբագրվում և պոտենցավորվում է [[Մաքս Շտիռներ]]ի բացարձակ անհատապաշտությամբ. եթե մտածողությունը բարձրագույնն է մարդու մեջ, ապա զարգացման ուղին Շտիռներից հետո,- ում համար մարդը կամ դատարկ բան է, կամ կոնկրետ ոմն,- սրվում է հետևյալ հարցով. ո՞ւմ մտածողությունը։ Պատասխանը նույնական է [[Պարմենիդես]]ից մինչև Սարտր փիլիսոփայության պատմության կենտրոնական խնդրի լուծմանը. փիլիսոփայի մտածողությունը, որը կկարողանար հաղթահարել մտածողության և գոյության միջև, էսսենցիայի և էկզիստենցիայի միջև hiatus-ը,- նրա միջև, ինչը նա մտածում է, և նրա, ինչ նա կա։ Նման փիլիսոփայի որոնումը, որ որոշարկում է Կարեն Սվասյանի փիլիսոփայական հետաքրքրությունների ողջ շրջանակը, պատմա-փիլիսոփայական տարածությունում երկար դեգերումներից հետո (հիմնական փուլերը. [[Հերակլիտոս]], [[Պլատոն]], [[Արիստոտել]], [[Որոգինես]], [[նեոպլատոնականություն]], [[Պիեռ Աբելար|Աբելյար]], [[Թովմա Աքվինացի|Աքվինացի]], [[Դեկարտ]], [[Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնից|Լայբնից]], [[Կանտ]], գերմանական իդեալիզմ, [[Մաքս Շտիրներ|Շտիրներ]], [[Հարտման Ֆ.|Հարտման]], [[Նիցշե]], [[Էդմունդ Հուսերլ|Հուսեռլ]]) նրան հանգեցրեց [[Ռուդոլֆ Շտայներ]]ի աշխարհայեցողությանը, ում «փիլիսոփայական» ճակատագիրը համընկավ նրա «մասնավոր» ճակատագրին։ Այս խնդիրը իր առավել արտահայտիչ արտահայտությունն է գտել [[Փիլիսոփայական հանրագիտարան]]ի համար գրված նրա [[«Անտրոպոսոֆիա»]] հոդվածում։
 
== Պարգևատրումներ ==
# Հումբոլդտի անվան մրցանակ, 1994:1994։
# Ռուսաստանի ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի հայտարարած փիլիսոփայական աշխատությունների մրցույթի Առաջին տեղը, 2009:2009։
 
== Մատենագրություն ==
Տող 78.
 
== Ծանոթագրություն ==
[http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B2%D0%B0%D1%81%D1%8C%D1%8F%D0%BD,_%D0%9A%D0%B0%D1%80%D0%B5%D0%BD_%D0%90%D1%80%D0%B0%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87#cite_ref-0 1. ↑ Աղբյուրը:Աղբյուրը։ П. В. Алексеев: Философы России XIX-XX столетий. Биографии, идеи, труды]. Москва 2002, стр. 858 - 859. - (Воспроизводится с согласия автора статьи.)
 
== Արտաքին հղումներ ==