«Կանչ (թերթ, Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
{{Տեղեկաքարտ Պարբերական}}
'''Կանչ''' (նախկին՝ ''«Պիոներ Կանչ»''), եռօրյա թերթ նախկին [[Խորհրդային Հայաստան]]ում։ ՀԼԿԵՄ Կենտկոմի և [[Լենին]]ի անվան պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի օրգան։ Լույս է տեսնում [[1925]] թվականի [[հունիսի 4]]-ից ([[1941]]-[[1945]] թվականներին ընդհատվել է), [[Երևան]]ում։ Առաջին յոթ համարը տպագրվել է ''«Պիոներ ղեկ»'' անունով, ապա մինչև 1990 թվականը եղել է ''«Պիոներ կանչ»,'' ապա՝ ''«Կանչ»'':։ Խմբագիրներ՝ Հ․ Միրզոյան, Վ․ Շահումյան, Մ․ Հարենց, Ս․ Սարգսյան, Գ․ Ալեքյան, Ա․ Թադևոսյան, Ս․ Մնացականյան, Ժ․ Մադոյան, Հ․ Խաչատրյան, Ռ․ Աբալյան, Ղ․ Հայրապետյան, Վ․ Պետրոսյան, Վ․ Քալանթարյան, Մ․ Զոհրաբյան ([[1981]] թվականից)։
 
Առաջին տարիներին կարևոր դեր է կատարել խորհրդային գաղափարախոսության քարոզման, երեխաների կոմունիստական դաստիարակության, և այսպես կոչված՝ «անգրագիտության դեմ պայքարի» ասպարեզներում։ Լուսաբանել է հանրապետության պիոներական դրուժինաների գործունեությունը, աջակցել նրանց նախաձեռնություններին։ Թերթի կոչով կազմակերպվել են ծառատնկումներ, զոհված մարտիկների հիշատակին ստեղծվել զբոսայգիներ և պուրակներ։ Պատմել է աշխարհի մանուկների առօրյայի, կապիտալիստական երկրների «մատաղ սերնդի դժվարին մանկության» մասին։ Խմբագրությանը կից գործել է բնության պահպանության շտաբ։ Ունեցել է պատանի ստեղծագործողների ստուդիա, ուր գրական մկրտություն են ստացել [[Սիլվա Կապուտիկյան]]ը, [[Հովհաննես Հովհաննիսյան]]ը, [[Վահագն Դավթյան]]ը և ուրիշներ։
Տող 7.
 
== Թերթի հիմն ==
1985 թվականին՝ թերթի 60-ամյակին, մանկական երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրվել է թերթի հիմնը՝ «Գարունների թմբկահարը»<ref>[https://www.youtube.com/watch?v=hKQjZJFKNPo& Noubar Aslanyan "Garunneri tmbkahare"-"SPRINGS' DRUMMER'' (1985)]</ref>, խոսք՝ [[Նանսեն Միքայելյան]]ի, կոմպոզիտոր՝ [[Նուբար Ասլանյան (կոմպոզիտոր)|Նուբար Ասլանյան]]:։
 
== Ծանոթագրություններ ==