«Ծաղկած փշալարեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
(Հետ է շրջվում 5617198 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.167.113 (քննարկում) մասնակիցը)
Պիտակ: Հետ շրջել
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
'''Ծաղկած փշալարեր''', [[Գուրգեն Մահարի|Գուրգեն Մահարու]] ինքնակենսագրական [[վիպակ]]ներից։ Առաջին անգամ տպագրվել է 1971-72 թվականներին [[Բեյրութ]]ում [[Անդրանիկ Ծառուկյան|Ա. Ծառուկյան]]ի «Նաիրի» շաբաթաթերթում։ Առանձին գրքում հրատարակվել է դարձյալ Բեյրութում 1986 թվականին։
 
Վիպակի բնաբանն է՝ «Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սև էր»<ref>Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 13:</ref>:։
 
== Նախապատմություն==
Գուրգեն Մահարու բազմաթիվ ստեղծագործություններ ինքնակենսագրական բնույթի են։ Նրա «Մանկություն» (1928), «Պատանեկություն» (1929-1930), «Երիտասարդության սեմին» (գրվել է 1952-1955 թվականներին՝ երկրորդ աքսորի տարիներին) եռագրությունն արտացոլում է հեղինակի կյանքը մինչ 1920 թվականը։ «Երիտասարդություն» վեպը պիտի արտացոլեր 1920-1936 թվականների իրադարձությունների շղթան։ Վեպը գրվել է 1968 թվականին, սակայն մնացել է կիսատ։ «Ծաղկած փշալարեր» վիպակը կոչված էր շարունակելու հեղինակի կենսապատումը սկսած 1936 թվականից և հասցներ մինչև 1947 թվականը՝ ընդգրկելով գրողի առաջին աքսորի տարիները։
 
Իր կյանքի այս հնգապատումի գրված էջերով Գուրգեն Մահարին վերակենդանացնում է հանրային, ազգային, քաղաքական, մշակութային իրադարձությունների բարդ պայմաններում մարդկային սերունդներին վիճակված մի ամբողջ ժամանակաշրջանի որքան անձնական, նույնքան էլ անանձնական կյանքի հավաստի պատմությունը։ Անմռունչ, ինքնակեղեքման գնով վերականգնված մի այդպիսի անխարդախ վավերագիր է «Ծաղկած փշալարեր» վիպակը<ref>Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 4:</ref>։
== Սյուժե ==
[[1936]] թվականին Գուրգեն Մահարուն ձերբակալում են։ Երկու տարի անց երեք րոպեանոց դատավարության արդյունքում նրան դատապարտում են 10 տարվա ազատազրկման ու աքսորում։