«Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ clean up using AWB (7852)
Տող 1.
[[Պատկեր:Sultanshah.jpg|200px|thumb|Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի]]
'''Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի''', Սուլթան Մարկանտոնիո (մոտավ. [[1550]] թ. Եվդոկիա (Թոխաթ) - մահվ. թվ. անհայտ), - հայ տպագրիչ, հասարակական, կրոնական գործիչ:
 
== Գործունեությունը ==
Տող 8.
== Տպագրական գործունեությունը ==
 
Տպագրական գործունեությունը սկսել է [[1565]] թվականին [[Հռոմ]]ում, Երբ հայրը ու ինքը [[Հռոմի պապ|պապ]]ից հայերեն տպագրության իրավունք են ստացել: Հավանաբար, մասնակցել է աբգարյան տառաձևերի ընտրությանը, տպատառերի պատվիրմանը, [[Վենետիկ]]ում Սաղմոսարանի տպագրությանը: Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցու հորդորով [[Գրիգոր XIII]] պապը [[1579]] թվականին կարգադրել է [[հայերեն]] նոր տառատեսակներ ձուլել՝ [[Հռոմ]]ում հայալեզու տպագրություն սկսելու համար: Սուլթանշահը 3 տեսակի (10 և 16 կետաչափի բոլորգիր և խոշոր գլխագիր) տպատառեր է պատվիրել ֆրանսիացի գրաձուլիչ Ռոբերտ Գրանժոնին: Նույն թվականին տառերը պատրաստվել են, որոնցով [[Հռոմ]]ում [[հայերեն]] գրքեր են տպագրվել մոտ 200 տարի: ''Սուլթանշահգրանժոնյան'' 10 կետաչափի տպատառերը եղան [[հայերեն]] ամենատարածված տպագրական տառերի նախանմուշները: [[1580]] թվականին ընկերակցել է [[Հովհաննես Տերզնցի|Հովհաննես Տերզնցուն]], վերջինս [[1584]] թվականին [[Հռոմ]]ի Դոմինիկ Բազա տպարանում տպագրել է «Տռմար գրիգորեան յաւիտենական» գիրքը, իսկ [[1856]] թվականին Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցին տպագրել է երկու հատված հայոց ծիսարանից (Մաշտոցից)՝ «Կանօն օրենութեան աղի եւև ջրի» և «Օրհնութիւն աղի եւև ջրի յաւուրս կիրակէից», իր գրած հիշատակարանով (զետեղված են Մարկանտոնիո Կոլոնացու «Hydragiologia...» [[լատիներեն]] գրքի մեջ, [[Հռոմ]] [[1856]], էջ 492-504):
 
== Թյուր կարծիք ==