«Խենթ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 11 բայտ ,  7 ամիս առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման։ Ծառայել է [[Թիֆլիս]]ում և [[Սանկտ-Պետերբուրգ]]ում։ Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան։
 
19-րդ դարի 80-90-ական թվականներին իր հեծյալ խմբով պայքարել է [[Արարատյան դաշտ]]ի և շրջակա հայկական գյուղերն ասպատակող քրդական հրոսակախմբերի դեմ:դեմ։ [[1896 թվական]]ին [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|Հայ հեղափոխական Դաշնակցություն]]ը նախապատրաստում էր մի արշավախումբ կազմավորել և ուղարկել [[Արևմտյան Հայաստան]]:։ Այս արշավանքին առավել մեծ հմայք տալու համար [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]]-ն փորձում է արշավանքին մասնակից դարձնել նաև Սամսոն Տեր-Պողոսյանին:Պողոսյանին։ Այդ առթիվ նույնիսկ համաձայնություն է կնքվում [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] Մրգաստանի ([[Երևան]]) կենտրոնական կոմիտեի և Խենթի միջև:միջև։ Խենթը պարտավորվում է իր խմբով անցնել [[Արևմտյան Հայաստան]] ու զինված պայքար սկսել, իսկ ՀՅԴ-ն պարտավորվում է նրան տրամադրել 100 հրացան` 200-ական փամփուշտով և հոգալ գիմնազիայում սովորող նրա որդու ուսման ծախսը:ծախսը։
 
Բայց ծրագրված արշավանքը իրագործել չի հաջողվում:հաջողվում։ Շուտով Խենթը դրժում է իր տված խոստումը` հրաժարվելով մասնակցել արշավանքին:արշավանքին։  
 
=== Վարչական կարիերա ===
Մահացել է Էջմիածնում 1911 թվականի ամռանը։ Թաղման արարողությանը մասնակցել են Էջմիածնի, [[Աշտարակ]]ի ու [[Ապարան]]ի գավառամասերի գյուղերի գյուղապետեր ու գյուղացիներ, կառավարական պաշտոնյաներ, Էջմիածնի միաբանության վարդապետներ, եպիսկոպոսներ, գյուղերի քահանայական դասը։ Թաղման հոծ թափորը հերոսի մարմինը հողին է հանձնել Էջմիածնի [[Սուրբ Գայանե եկեղեցի (Էջմիածին)|սուրբ Գայանե]] եկեղեցու ձախակողմյան պատի տակ։ Սկզբնապես գերեզմանին դրվել է փոքր տուֆ քարից խաչքար-տապանաքար, որի վրա փորագրված են եղել միայն «Խենթ» և դրա տակ «Վարդան» բառերը։ Հետագայում Ամենայն Հայոց [[Վազգեն Ա Բուխարեստցի]] կաթողիկոսի հրամանով խաչքար-տապանաքարի առջև տեղադրվել է բազալտից սալաձև տապանաքար, որի վրա փորագրված է.«Խենթ, Սամսոն Տեր-Պողոսյան, 1846-1911, Վարդան» (այստեղ ծննդյան թվականը սխալ է, 1875 թվականը ճշտվել է ըստ գյուղի եկեղեցու ծխամատյանի)։ Կենսագրական տեղեկություններից ներքև քանդակված են իրար խաչված զույգ դաշույններ։
 
Սամսոն Տեր–Պողոսյանը Րաֆֆու «[[Խենթը]]» վեպի գլխավոր հերոս Վարդանի նախատիպն է:է։ Իր «Բայազետ» վեպում նրա կերպարին անդրադարձել է նաև ռուս արձակագիր Վալենտին Պիկուլը:Պիկուլը։
 
Հայրենի Արագյուղի գերեզմանոցի սկզբնամասում 1974 թվականին տեղադրվել է Սամսոն Տեր-Պողոսյանի` Խենթի կիսանդրին։ Կիսանդրու հեղինակն է ծնունդով նույնպես արագյուղցի, քանդակագործ [[Հովսեփ Մարգարյան]]ը։
*[[Հայկական սովետական հանրագիտարան]], հատ. 11, Երևան, 1985, էջ 684–685:
*[[Սևքարեցի Սաքո|Սեւ-քարեցի Սաքո]]յի ինքնակենսագրականը, [[Պէյրութ]], 1994, էջ 40–42:
*Ով ով է (Հայեր:Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, [[Երևան]], 2007, էջ 597:597։
*[[Տիգրան Պետրոսյանց|Տիգրան Հայազն]], Խենթերը։ Երևան, [[2009]], էջ 26-28։