«Ալան Հովհաննես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 12.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1911 թվականի, մարտի 8-ին, [[Բոստոն]]ի Սոմերվիլ արվարձանում ([[Մասաչուսեթս]], [[ԱՄՆ]])։ Հայրը՝ Հարություն Չաքմաքչյանը՝ [[Ադանա]]յից էր, Բոստոնում էր հաստատվել երկարատև դեգերումներից հետո։ Նա բազմաթիվ գրքերի, նաև՝ հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկի հեղինակն է, Բոստոնի հայալեզու «Հայրենիք» շաբաթաթերթի երկարամյա գլխավոր խմբագիրը։ Մայրը ծագումով շոտլանդացի էր։
 
Հովհաննեսը ստացել է ամերիկյան խիստ դաստիարակություն։ Մոր կամքով որդին հրաժարվել է հայկական ազգանունունից և հանրությանը հայտնի դարձել Ալան Սքոթ Վանես անվամբ։ Նրան փոքր հասակից հետաքրքրել է նկարչությունը, գրականությունը, աստղագիտությունը և երաժշտությունը։<ref name=":0">{{Cite book|title=Աշխարհի հայ երաժիշտները|publisher=Անտարես|year=2014|location=Երևան|pages=20}}</ref> Մանուկ Հովհաննեսի առաջին ստեղծագործությունները ծնվել են չորս տարեկանում։ 14 տարեկանում, չնայած ծնողների լուրջ դիմադրությանը, գրել է առաջին օպերաները։ «Ծնողներս կարծում էին, որ երաժշտություն հորինելը լուրջ զբաղմունք չէ, և եթե ինձ բռնեցնեին ստեղծագործելիս, անպայման նոտաները կխլեին ձեռքիցս։ Ստիպված գրում էի գիշերները, լոգարանում կամ այլ թաքուն վայրերում, ապա ծնողներիցս թաքցնում ձեռագրերը»։ Գիշերներն ստեղծագործելու սովորույթն ուղեկցում է Հովհաննեսին ողջ կյանքի ընթացքում։
 
Ավագ դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը երկու տարի սովորել է Թաֆթս համալսարանում։<ref name=":0" /> Ա. Հովհաննեսը սովորել է Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիայում, զուգընթաց ստեղծել։
 
Այս ամենով հանդերձ, Հովհաննեսն անվերջ ինքնաճանաչման պրպտումների մեջ էր։ Ինքնահաստատվեց, երբ որպես երգեհոնահար, սկսեց ծառայել Ուոթերթաունի Հայ Առաքելական եկեղեցում։ Չնայած բացառիկ տաղանդին և մեկը մյուսի ետևից շնորհվող մրցանակներին, Հովհաննեսն Ամերիկայում շարունակում է ընկալվել օտար և վտարանդի։ Շատ հաճախ, հանուն հանապազօրյա հացի, նվագել է ռեստորաններում ու հյուրանոցներում, նվագակցել երաժիշտների ու երգիչների։ Բոստոնում հանդիպած միստիկ նկարիչ, ազգությամբ հույն Հերմոն դի Ջիովաննին, որին հետագայում նա համարում է իր «հոգևոր ուսուցիչը», խորհուրդ է տալիս Հովհաննեսին՝ փնտրել ու գտնել իր հայկական հարազատ հոգևոր ժառանգությունը և ողջ կյանքում հավատարիմ մնալ նրան։ Ցավոք, ներշնչված այդ գաղափարներով, մի օր նա այրում է մինչ այդ գրած իր 100-ավոր ստեղծագործությունները, այդ թվում՝ 2 օպերաներ, 7 սիմֆոնիաներ։ Միայն 50 տարի անց, մեկնաբանելով իր խելացնոր արարքը, Հովհաննեսը ժպիտով «արդարանում» է. «Պարզապես ես Բոստոնից տեղափոխվում էի Նյու Յորքի ավելի փոքր բնակարան և պետք է ձերբազատվեի որոշ ավելորդ բեռից»։
Տող 24.
1960-70 թթ. վերածվում են Ալան Հովհաննեսի ստեղծագործությունների ձայնագրությունների և տարածման փառահեղ հաղթարշավի։ Նա հռչակվում է Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտոր։ 1977 թթ. երաժշտական նվաճումների համար Գրականության և արվեստի ամերիկյան ակադեմիան նրան ընտրում է պատվավոր անդամ։
 
70-80 տարեկանում Ա. Հովհաննեսը գրել է շուրջ 80 ստեղծագործություն, այդ թվում՝ 20 սիմֆոնիա։ 85 տարեկանում նա դեռ ստեղծագործում էր։ Մահացել է 2000 թ. հունիսի 21-ին Սիեթլում, ծանր հիվանդությունից։
 
== Կապը Հայաստանի հետ ==