«Ինֆորմացիոն ՌՆԹ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 6.
Ի-ՌՆԹ-ի կարճատև կյանքը սկսվում է [[Տրանսկրիպցիա (կենսաբանություն)|տրանսկրիպցիայով]] և ավարտվում դեգրադացիայով։ Իրենց գոյության ընթացքում ի-ՌՆԹ-ները ենթարկվում են մշակման, փոփոխությունների և տեղափոխությունների։ [[Էուկարիոտիկ բջիջ]]ներում ի-ՌՆԹ-ն սովորաբար ենթարկվում է մեծածավալ մշակման (''պրոցեսինգ''), իսկ [[պրոկարիոտներ]]ի դեպքում այդպիսի երևույթ չի նկատվում։
 
Տրանսկրիպցիայի ընթացքում [[ՌՆԹ-պոլիմերազ]]ի կողմից սինթեզված ի-ՌՆԹ-ն դեռևս իր վերջնական տեսքով չէ, այդ պատճառով կոչվում է նախաինֆորմացիոն ՌՆԹ։ Միայն պրոցեսինգից հետո է այն պատրաստ դառնում սպիտակուցների սինթեզին. այս դեպքում այն արդեն կոչվում է հասուն ի-ՌՆԹ։ Պրոցեսինգը ներառում է՝ [[սպլայսինգ]]ը, [[կեպ]]ի ավելացումը, [[պոլիադենիլացում]]ը:ը։
 
Ինչպես ԴՆԹ-ում, այստեղ ևս ժառանգական ինֆորմացիան արտահայտվում է [[նուկլեոտիդ]]ային հաջորդականությունների՝ [[կոդոն]]ների տեսքով։ Յուրաքանչյուր կոդոն, բացի [[ստոպ կոդոն]]ներից, կոդավորում է մեկ, որոշակի ամինաթթու։ Ստոպ կոդոնները միայն ազդարարում են սպիտակուցի սինթեզի ավարտը։ Սպիտակուցի սինթեզի համար անհրաժեշտ է նաև 2 այլ տեսակի ՌՆԹ-ներ՝ [[փոխադրող ՌՆԹ]], որը ռիբոսոմ է տեղափոխում համապատասխան ամինաթթուն և [[ռիբոսոմային ՌՆԹ]]-ն, որը կազմում է [[ռիբոսոմ]]ի գրեթե կեսը։
 
Սովորաբար ի-ՌՆԹ-ի երկարությունը տատանվում է մի քանի հարյուր կամ մի քանի հազար նուկլեոտիդների սահմանում։ Ամենաերկար ի-ՌՆԹ-ները բացահայտված են ԴՆԹ պարունակող [[վիրուսներ]]ում:ում։ Սակայն պետք է հիշել, որ նրանց դեպքում մեկ ի-ՌՆԹ-ն կոդավորում է այդ վիրուսների ողջ [[գենոմ]]ը:ը։
 
Տարբեր ի-ՌՆԹ-ներ ունեն կայունության (կյանքի տևողություն)։ Բակտերիաների բջիջներում ի-ՌՆԹ-ն կարող է գոյություն ունենալ մի քանի վայրկյանից մինչ մեկ ժամ, իսկ [[կաթնասուններ]]ի դեպքում՝ մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Որքան մեծ է ի-ՌՆԹ-ի կայունությունը, այնքան ավելի շատ նրա կողմից կոդավորվող սպիտակուց կսինթեզվի։ Ի-ՌՆԹ-ի կյանքի կարճատևությունը պայմանավորված է [[բջիջ]]ների՝ միջավայրի պայմաններից կախված սպիտակուցների սինթեզի ծավալը փոփոխելու ցանկությամբ։ Ի-ՌՆԹ-ի քայքայումը տեղի է ունենում [[ռիբոնուկլեազներ]]ի օգնությամբ։