«Մանազկերտի դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up using AWB
No edit summary
Տող 1.
'''Մանազկերտի դաշտ''', միջլեռնային գոգհովիտգոգահովիտ [[Հայկական լեռնաշխարհ]]ում, [[Արածանի]] գետի վերին հոսանքի ավազանում: Հիմնականում համընկնում է [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան]] նահանգի [[Դալար]], [[Ապահունիք]], [[Հարք]] գավառների տարածքին: Երկարությունը մոտ 125 կմ է, լայնությունը՝ 60 կմ, բարձրությունը՝ 1500-1700 մ: Թասանման իջվածք է՝ տափարակ հատակով: Ռելիեֆի միօրինակությունը խախտում են խախտում են Բիլեջան, Բադնոց, Կորևան հրաբխային սարերը: Կազմված է երրորդական հասակի կրաքարային և մերգելային հաստույթներից, ետպլիոցենյան լճային նստվածքային հորիզոնական շերտերից և ալյուվիալ բերվածքներից: Կլիման չափավոր ցամաքային: Հունվարի միջին ջերմաստիճանը -5-ից մինչև 6 է, հուլիսինը՝ 18-20, տարեկան տեղումները՝ 400-500մմ: Գլխավոր գետը Արածանին[[Արածանի]]ն է: Բնորոշ է տափաստանային լանդշաֆտը՝ սևահողային, մուգ շագանակագույն և կարբոնատներով հարուստ կմախքային հողերով, տարախոտային բուսածածկութով: Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում հանդիպում են նոսր անտառներ՝ կաղնու, գիհու, սոճու պուրակներով, մասրենու, սզնու, ցաքիի մացառուտներով: Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ:
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}